National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
01.11.2023
Քննարկվել են պետական եւ դատական, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման մարմինների` 2024 թ. պետբյուջեով նախատեսված բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
1 / 11

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են պետական եւ դատական, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման մարմինների` 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փաստել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գծով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել շուրջ 24 մլրդ 573 մլն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են 11 ծրագրերի եւ 51 միջոցառումների իրականացմանը:

Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 3 մլրդ 800 մլն դրամ, ընթացիկ ծախսերի համար 20 մլրդ 770 մլն դրամ, որը շուրջ 4 մլրդ դրամով ավելի է 2023 թվականի հատկացումից:

ՀՀ նախագահի աշխատակազմին կհատկացվի 1 մլրդ 771 մլն դրամ: Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 85 մլն դրամ: Կիրականացվի 1 ծրագիր` 2 միջոցառում:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսվել է հատկացնել 7 մլրդ 262 մլն դրամ: Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 367 մլն դրամ, ընթացիկ ծախսերի համար` 6 մլրդ  855 մլն դրամ: Կիրականացվի 1 ծրագիր` 7 միջոցառում:

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը կիրականացնի մեկ ծրագիր եւ 3 միջոցառում, ինչի համար նախատեսվել է հատկացնել 844 մլն դրամ: ՍԴ-ի բյուջեն 2023 թվականի համեմատ նվազել է 22 մլն դրամով: 8 մլն 600 հազար դրամ նախատեսվել է կապիտալ ծախսերի համար:

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի համար նախատեսվել է 18 մլրդ 928 մլն դրամ, ինչը 2 մլրդ 242 մլն դրամով ավելի է 2023 թվականի ֆինանսական հատկացումից: Հիմնական մասն ընթացիկ ծախսերն են, 1 մլրդ 92 մլն դրամ կհատկացվի կապիտալ ծախսերին: Կիրականացվի մեկ ծրագիր` 25 միջոցառումով, որոնք ուղղված են դատարանների բնականոն գործունեության ապահովմանը:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին նախատեսվել է հատկացնել 23 մլրդ 156 մլն դրամ, ինչը 2 մլրդ 202 մլն դրամով պակաս է ընթացիկ տարվա հատկացումից: Կապիտալ ծախսերին կուղղվի 462 մլն դրամ, ընթացիկ ծախսերի համար` 22 մլրդ 694 մլն դրամ: Կիրականացվի 7 ծրագիր` 24 միջոցառումով:

ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմին նախատեսվել է հատկացնել 10 մլրդ 53 մլն դրամ, ինչը 2 մլրդ 430 մլն դրամով ավելի է 2023 թվականի հատկացումից: Կիրականացվի 3 ծրագիր` 4 միջոցառումով: Նշվել է, որ ամբողջն ընթացիկ ծախսեր են, կապիտալ ծախսեր չեն նախատեսվել:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին կհատկացվի 956 մլն դրամ, որը 477 մլն դրամ պակաս է 2023 թվականի հատկացումից: 4 մլն 693 հազար դրամ կուղղվի կապիտալ ծախսերին, մնացածն ընթացիկ ծախսերն են: Կիրականացվի 1 ծրագիր` 3 միջոցառումով:

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը կիրականացնի 1 ծրագիր` 6 միջոցառումով, որի համար նախատեսվել է հատկացնել 17 մլրդ 462 մլն դրամ, որը 4 մլրդ 478 մլն դրամով ավելի է 2023 թվականի հատկացումից: 257 մլն դրամ կուղղվի կապիտալ ծախսերին, մնացածն ընթացիկ ծախսեր են:

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը կիրականացնի 1 ծրագիր` 2 միջոցառումով, կհատկացվի 412 մլն դրամ, որը 340 մլն դրամով պակաս է ընթացիկ տարվա հատկացումից, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառույցի կապիտալ ծախսերն իրականացվել են 2023 թվականին, 2024 թվականի համար կապիտալ ծախսեր նախատեսված չեն: Նշվել է, որ ամբողջն ընթացիկ ծախսեր են:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բյուջեն 3 մլրդ 695 մլն դրամ է, որը 389 մլն դրամով ավելի ընթացիկ տարվա հատկացումից: Կապիտալ ծախսերին կուղղվի 76 մլն դրամ: Կիրականացվի 1 ծրագիր` 4 միջոցառումով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի համար նախատեսվել է հատկացնել 984 մլն դրամ, ինչը 425 մլն դրամով պակաս է 2023 թվականի հատկացումից: Կիրականացվի 1 ծրագիր` 4 միջոցառումով: Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 463 մլն դրամ, որը կուղղվի ԿԸՀ-ի շենքի վերակառուցման աշխատանքներին: 521 մլն դրամ կուղղվի ընթացիկ ծախսերին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցն առնչվել է արդյունքային ցուցանիշներին, ինչը, ըստ նրա, արդյունավետ կառավարման էլեմենտն է:

Ի պատասխան` Ֆինանսների նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ անելիքները բավականին շատ են: Ըստ Վահե Հովհաննիսյանի` արդյունքային ցուցանիշների հաշվարկման համար անհրաժեշտ է գումար: Նրա կարծիքով ծրագրային բյուջետավորմանն անցման գործընթացն ընթանում է բավականին լավ, ինչը հնարավորություն է` բարելավել արդյունքային ցուցանիշները:


01.11.2023
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությանը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Լիլիթ Ստեփանյանը նոյեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Նաննա Սկաուի գլխավորա...

01.11.2023
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի համար առաջնահերթ ուղղություններից է
ՄԻՊ գրասենյակի կողմից նախատեսվում է իրականացնել երկու հիմնական միջոցառում: Առաջինը «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառումն է, որը հիմնական մասն է կազմում, մոտավորապես` 99 տոկոսը: Երկրորդը «ՄԻՊ աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավո...

01.11.2023
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ ԵՄ պատվիրակությանը ներկայացվող առաջարկները
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում եղել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ Եվրոպական միության պատվիրակությանը ներկայացվող առաջարկները: Քննարկմանը մասնակցել են պ...

01.11.2023
Շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը հայտնել է, որ 202...

01.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.11.2023
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է 2024 թ. բյուջետային հատկացումները եւ իրականացվելիք միջոցառումները
Նոյեմբերի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող հատկացումների վերաբերյալ նախնական քննարկումները: «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծախսային ծ...

01.11.2023
Նախորդ տարվա համեմատ ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջետային հայտն ավելացել է. Խաչատուր Պողոսյան
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության ռազմավարական գերակայություններից է սահմանված երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ հանրապետական ու համապետական գործունեություններում՝ լիազորությունների շրջանակում ակտիվ մասնակցություն ունենալը՝ հ...

01.11.2023
Արմենակ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 2024 թ. բյուջետային հայտը
Եկող տարի նախատեսված է իրականացնել 24 մլրդ 572 մլն դրամի ծախսեր՝ 11 ծրագրերի եւ 51 միջոցառումների համար: 2023 թվականին հաստատված ծրագրերի համեմատ աշխատակազմի կողմից իրականացվող ծախսերը 2024 թվականին ավելի են 4,7 մլրդ դրամով: Հիմնական ավելացումները կապված են Պետական արդիականացման ծրագրի իրականացման հ...

01.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am