Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը,միաձայն որոշվեց դեկտեմբերի 3-ին, ժամը 12-ին անցկացնել խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվի «Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված եւ վերահաստատված տարբերակը:
Խորհրդարանական լսումներին կհրավիրվեն շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: