National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.11.2004
Ամփոփվեցին բյուջետային քննարկումները ԱԺ հանձնաժողովներում

Ազգային ժողովիֆ ինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցեր հանձնաժողովի նոյեմբերի 26-ի ընդլայնված նիստում ամփոփեց 2005 թ. բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների առաջին փուլը: «ԱԺ կանոնակարգի» համաձայն, պատգամավորները քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկությունները գրավոր կներկայացնեն ԱԺ աշխատակազմ, որն էլ իր հերթին` կառավարությանը:

Իսկ հանձնաժողովներում բյուջետային քննարկումների վերջին մասը նվիրված էր գալիք տարում պետության նախատեսած ինվեստիցիոն ծրագրերի ու բյուջետայի վարկավորման հարցերին, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորման համամասնություններին:

Ֆինանսների եւ է կոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց պետության քաղաքականությունը մի շարք ոլորտների, արտադրական ճյուղերի զարգացման հարցում:Նրա տվյալներով, արտադրական ճյուղերի ծախսերիտեսակարար կշիռը ՀՆԱ-ում էականորեն աճել է` կազմելով1,54 տոկոս 2004 թ. 0,8 տոկոսի դիմաց: Հանձնաժողովի անդամներինառաջիկա ֆինանսական տարում իրականացվելիք պետական ծրագրերի եւ ծախսերի առաջնահերթությունների մասին տեղեկություններ ներկայացվեցին ըստ ճյուղերի:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ այս ոլորտի ծախսերը 2005 թ. կկազմեն 563 մլն. դրամ:Ընդ որում , այդ գումարի գերակշիռ մասը` 300 մլն. դրամը, ուղղվելու է «Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության» ծրագրի իրականացմանը: «Զբոսաշրջիկության զարգացման պետական ծրագրի» կենսագործման նպատակով գալիք տարի ծրագրվում է հատկացնել 20 մլն. դրամ: 2005 թ. ծախսային մասում չեն շրջանցվել ստանդարտացման եւ չափագիտական ոլորտները` այստեղ ծրագրեր իրականացնելու համար ծրագրվում է 156 մլն. դրամ: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ գալիք տարում, որպես տնտեսության առաջնահերթ զարգացող ճյուղ, հատուկ ուշադրություն է դարձվելու ինովացիոն համակարգի ներդրման եւ հայեցակարգերի մշակման վրա:

Գյուղատնտեսության ոլորտին պետբյուջեի նախագծով կուղղվի այս տարվա համեմատությամբ 37 տոկոսով ավելի գումար` 3 մլրդ դրամ: Նախարար Դավիթ Լոքյանի բնորոշմամբ, գյուղատնտեսության ոլորտի ծախսերի կառուցվածքի փոփոխության արդյունքում մեծացել է դրանց արդյունավետությունը: Մասնավորապես, ը նթացիկ տարվա համեմատությամբ` միեւնույն ֆինանսական միջոցներով,շուրջ 7 անգամ ավելի շատ հողատարածքներ կմշակվեն թունաքիմիկատներով, ընդորում այն կիրականացվի համայնքների միջոցով:Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ, ի տարբերություն հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի,թունաքիմիկատները Հայաստանի սահմանի վրա հարկվում են 20 տոկոս ավելացված արժեքի հարկով, ինչն անորակ նյութերի ներկրման պատճառ է հանդիսանում: Գյուղատնտեսության ոլորտում պետական ծրագրերի ֆինանսավորումը 2005 թ. 3-4 անգամ ավելի կլինի, ասում է նախարարը, ինչը սակայն չի կարելի ասել անտառների պահպանութ յան նպատակով նախատեսված գումարների մասին:

Տրանսպորտի եւ կապի ոլորտի ծախսերը 2005 թ. կաճեն կրկնակի: Ըստ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, այս բնագավառին նախատեսվում է հատկացնել 12 մլրդ. դրամ,որի գերակշիռ մասը կուղղվի ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման եւ պահպանմանաշխատանքներին:

Քաղաքաշինության համակարգի կապիտալ ծախսերի մեջ, պետբյուջեի նախագծով, հանրակրթական դպրոցների վերանորոգման եւ բարելավման ծրագրի գումարը կազմում է 4,7 մլրդ. դրամ: Քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ մշակութային օբյեկտների հիմնանորոգման համար նախատեսվել է 100 մլն. դրամ, պատմական քաղաքների կառավարման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար` 70 մլն. դրամ:

Էներգետիկայի փոխնախարար Արամ Սիմոնյանը տեղեկացրեց, որ էներգետիկ համակարգի ծախսերը 2005 թ. կլինի 1,8 մլրդ. դրամ: Պահպանվել են նախորդ տարվա ծախսային համամասնությունները,որպես նոր ուղղություն ավելացվել է հայկական ԱԷԿ-ում աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցման ծախսը:

Ջրային տնտեսությանը պետական միջոցներից 2005 թ. կտրամադրվի7 մլրդ. դրամ: Կառավարությաննառընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրիասյանի ներկայացմամբ, կիրականացվեն «Որոտան-Արփա-Սեւան ԹՇՎ»-ի պահպանման աշխատանքները` 322 մլն. դրամի շրջանակներում: Գալիք տարում սուբսիդիաներ կտրվեն նաեւոռոգման համակարգի ընկերություններին, «Հայջրմուղկոյուղի» եւ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-երին:

Անցնելով օրակարգային հաջորդ` պետբյուջեի եկամուտների ձեւավորման հարցին, Պավել Սաֆարյանը նշեց, որ հարկերի հաշվարկման մեթոդիկան վերջին 3-4 տարիներին չի փոխվել: Եկամուտների ընդհանուր թիվը 2005 թ. կկազմի 327 մլրդ. դրամ, ինչը 16,9 տոկոսով գերազանցում է ընթացիկ տարվա նույնանուն ցուցանիշը: Այդ թվում հարկային մուտքերի մասնաբաժինը կազմում է 307 մլրդ. դրամ, որն էլ իր հերթին 42 մլրդ.-ով է գերազանցում 2004 թ. սպասվող համանման ցուցանիշը: Հարկային եկամուտների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ 93 տոկոս է: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծեց, որ հարկային եկամուտների այս հարաբերակցությունը վկայում է այն մասին, որ արտաքին վարկերի եւ ոչ հարկային եկամուտների հաշվին ֆինանսավորումը նվազման միտում ունի: Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ հարկային մուտքերի 42 մլրդ.-ի աճի մեջ26,9 մլրդ-ը պայմանավորված է տնտեսական աճով,18 մլրդ.ը` հարկային վարչարարության բարելավման հետ: Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ արտարժույթի փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված` մաքսային վճարների հավաքագրումը որոշակիորեն ռիսկեր է պարունակում:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ամփոփելով հանձնաժողովում բյուջետային քննարկումները` հույս հայտնեց, որաշխույժ եւ արդյունավետ քննարկումները կնպաստեն առավել բարելավված պետբյուջեի նախագիծ ներկայացնել խորհրդարան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am