National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
24.11.2004
Ավարտվեց Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստերի աշխատանքը

Նոյեմբերի 24-ին Աժ նիստում պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «Առեւտրի եւ ծառայությունների մասին»,«Գնումների մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին», «Արտոնագրերի մասին», «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը երկարաձգելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքների եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպասարկման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում 1998 թ. կատարած հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման արդյունքների մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Թափոնների մասին» օրինագծերը եւ վավերացրին «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջ եւ զարգացման վարկի (Ոռոգման պատվարների անվտանգության երկրորդ ծրագիր)», «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկ երակցության միջեւ զարգացման վարկի (Առողջապահական համակարգի արդիականացման ծրագիր)» համաձայնագրերը: Հաստատվեց նաեւ ԱԺ որոշումը, որը վերաբերում էր «Աժ եւ Աժ նախագահի գործունեության մասին տարեկան հաղորդման» քննարկման կարգին:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը: Ըստ բանախոսի` դարերով օգտագործվող թվային փաստաթղթերի շրջանառության արդյունքում ձեւավորվել են հաղորդակցվող անձանց նույնականացման վստահելի սկզբունքներ, որոնք թույլ են տալիս առանց կասկածի վարել նամակագրություն եւ կնքել պայմանագրեր: Էլեկտրոնային հաղորդակցության զարգացմանը զուգահեռ մարդկությունը փնտրում է նաեւ էլեկտրոնային հաղորդակցության կողմերի նույնականացման եւ էլեկտրոնային հաղորդման իսկությունը ապահովելու խնդիրների լուծումը: Այդ խնդիրը մեծամասամբ լուծվում է գաղտնագրերի, ծածկագրերի եւ այլ եզակի պայմանանշանների հավաքածուների միջոցով, որոնք ստացել են «Էլեկտրոնային թվային ստորագրություն» անվանումը:

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Օրենքում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնել առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաների բնակարան ստանալու իրավունքը, ովքեր չեն գտնվում կամ բնակվում բուժական, դաստիարակչական կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, այլ գտնվում են իրենց խնամակալների մոտ:

«ՀՀ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը զինծառայողներին հավասարեցված անձանց վրա են տարածում այն հոդվածները, որոնք սահմանում են կենսաթոշակի չափի հաշվարկման, կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու կարգը, կենսաթոշակի նշանակման ժամկետները: Մեկ այլ փոփոխություն նպատակ ունի հստակ սահմանել երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցողների շրջանակը: 11-րդ հոդվածում հստակեցվել է 25 եւ ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակի չափի հաշվարկման կարգը: Հստակեցված են նաեւ զինծառայողներին հաշմանդամ ճանաչելու եւ նրանց հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները: ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելիս, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողներին եւ զոհվածշարքային զինծառայողների ընտանիքներին նշանակված կենսաթոշակները բարձրացվում են 20 տոկոսով: Մեկ այլ փոփոխությամբ` հաշմանդամ զինծառայողին գազի, ջրամատակարարման ծառայություններից եւ տրանսպորտից օգտվելու համար տրվող 3000 դրամի փոխարեն սահմանվում է 5000 դրամ օգնություն:

Աժ եւ Աժ նախագահի գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես եկավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը` ներկայացնելով երրորդ գումարման ԱԺաշխատանքը` օրենսդրական, միջազգային գործունեությունը եւ ԱԺ նախագահի գործունեությունը:

Հաղորդումից հետո Աժ նախագահը պատասխանեց 12 պատգամավորների մոտ երեք տասնյակ հարցերի, որոնք վերաբերում էին ԱԺ դերի բարձրացմանը, ԱԺ պատվիրակությունների ձեւավորմանը, պատգամավորների անբավարար տեխնիկական սպասարկմանը, ավանդների վերադարձին, կարեւոր օբյեկտների սեփականաշնորհման ընթացքում ի հայտ եկած խախտումների վերաբերյալ ԱԺ նախագահի դիրքորոշմանը, Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումների իրավական լուծմանը եւ նախաքննության արդյունքներին, ԱԺ նախագահին կից խորհուրդների աշխատանքին եւ ֆինանսավորմանը, ԱԺ ներքին կարգապահական վիճակին, ԱԺ կանոնակարգի փոփոխություններին:

Ազգային ժողովի նախագահը նկատեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը խորհրդարանի նախագահին հնարավորություն է տալիս հանդես գալ տարեկան հաղորդումով, որը պարտադիր նորմ չէ, բայց պետք է օգտվել նման հնարավորությունից եւ հայկական պառլամենտարիզմի պատմության մեջլավ եւ ուսանելի ավանդույթի սկիզբ դնել: Պարոն Բաղդասարյանը մասնավորապես ԱԺ դերի բարձրացումը պայմանավորեց պատգամավորների, խորհրդարանական կառույցների ակտիվ եւ հետեւողական աշխատանքով, ԱԺ վերահսկողական գործառույթներիուժեղացմամբ, ԱԺ պատգամավորների տեխնիկական սպասարկման անբավարար վիճակը` բյուջեի սղությամբ, միաժամանակ նկատելով, որ պատգամավորները եւ խորհրդարանի քաղաքական ուժերը այդ հարցը պետք է բարձրացնեն պետական բյուջեի քննարկման ժամանակ: Ավանդների վերադարձի խնդրի օրենսդրական լուծումըպայմանավորված է քաղաքական ուժերիհամաձայնությամբ, իսկ ինչ վերաբերում է տարբեր չարաշահումների վերաբերյալ Աժ նախագահի քննադատական մոտեցմանը, պարոն Բաղդասարյանը նկատեց, որ առողջ քննադատությունը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքական գործչի եւ պաշտոնյայի խնդիրը` արատավոր երեւույթներից ձերբազատվելու եւ երկրի զարգացման գործընթացն արագացնելու համար:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», երրորդ ընթերցման ներկայացված «Գնումների մասին», «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրինագծերը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը կշարունակվի հաջորդ եռօրյա նիստում:

ԱԺ կանոնակարգի համաձայն` վերջին նիստը տրամադրվեց ԱԺ պատգամավորներ- ՀՀ կառավարություն հարցուպատասխանին:

Ազգային ժողովն ավարտեց եռօրյա նիստերի աշխատանքը:


24.11.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի տարեկան հաղորդումը երրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանում
ՀՀ «Աժ կանոնակարգ» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի ժթ ենթակետի համաձայն` ԱԺ նախագահն իրավասու է ԱԺ եւ իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես գալ ԱԺ նիստում:Իսկզբանե բացառելու համար հնարավոր շահարկումները` ես ուզում եմ կրկնել, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը խորհրդարանի նախագահին հնարավորություն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am