National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.11.2004
Քննարկվեցին «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները

Նոյեմբերի 23-ին խորհրդարանը շարունակեցնախորդ օրն ընդհատված «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որի հեղինակներ են պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Ոստանիկ Մարուխյանը: Փոփոխությունների մի մասովառաջարկվում է ԱԺ հերթական նստաշրջանները գումարել երեք շաբաթը մեկ` ներկայիս երկու շաբաթի փոխարեն, նստաշրջանիառաջին նիստն սկսել ժամը երկուսն անց կեսին` ներկայիս 12-ի փոխարեն, պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկվելուց զրկել այնպատգամավորներին, ովքեր մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների մեկ երրորդից անհարգելի կբացակայեն:

Օրինագծի հեղինակների հավաստմամբ` առաջարկվող փոփոխությունների մի մասի նպատակը «քաղաքական բոյկոտ» հասկացության կանոնակարգումն է օրենքով, ինչին համամիտ չէին հիմնականում ՀՀԿ խմբակցության պատգամավորները` ի դեմս արտահերթ ելույթ ունեցած ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի եւ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի: Ըստ Տիգրան Թորոսյանի, «քաղաքական բոյկոտ» հասկացությունն արդեն սահմանված է գործող կանոնակարգում: Նա անընդունելի համարեց նաեւ քվեարկությունների մեկ երրորդից անհարգելի բացակայած պատգամավորներին չընդգրկելը ԱԺ պաշտոնական պատվիրակությունների կազմում եւօրինագծերիառաջին եւ երկրորդ ընթերցումները միանման ռեժիմով անցկացնելու առաջարկը:

ԱԺ փոխնախագահի համոզմամբ` խորհրդարանի հիմնախնդիրները չեն լուծվի` փոփոխություններ կատարելով ԱԺ կանոնակարգում:

ԱԺ հերթական նստաշրջանների գումարումը երեք շաբաթը մեկ դարձնելուն դեմ արտահայտվեցին պատգամավորներ Տիգրան Թորոսյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մանուկ Գասպարյանը:

ԱԺ հերթական նստաշրջանը երեք շաբաթը մեկ գումարելուն կողմնակից էին հիմնականում «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները:

ԱԺ կանոնակարգի փոփոխություններ են նախաձեռնել ՄԱԿ խմբակցության պատգամավորները, որոնց նախագիծը դեռեւս չի դրվել շրջանառության մեջ: Ելույթներից դարձավ, որ ՄԱԿ-ի կողմից առաջարկվող փոփոխություններն էականորեն տարբերվում են քննարկվող օրինագծից:

Օրինագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն արտահայտեցին ՄԱԿ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը շարադրեց քննարկվող օրինագծի եւ իրենց հեղինակած օրինագծի ստեղծման շարժառիթները եւ տեղեկացրեց, որ իրենց խմբակցու թյունը դեմ է քննարկվող օրինագծի մի շարք դրույթների:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը նշեց, որ խմբակցությունն ընդունելի է համարում օրինագծով առաջարկվող սկզբունքային փոփոխությունները եւ կողմ են քվեարկելու դրանց ընդունմանը:

Օրինագծի հիմնական զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանը հավաստիացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում հաշվի կառնվեն եղած դիտողությունները եւ կլրամշակվի օրինագիծը: Օրինագծի վերաբերյալ գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Այնուհետեւ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը խորհրդարանին առաջին ընթերցման առաջարկեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը եւ դրա հետ փոխկապակցված մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերի փաթեթը: Ինչպես ասաց նախարարը, օրինագիծը կարգավորում է բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատությունների հիմնարար սկզբունքները եւ ամրագրում նոր մոտեցումներ, որոնք թույլ կտան ինտեգրվելու եվրոպական երկրների կրթական տարածքին: Հայաստանի կրթական համակարգում նորույթ կլինի ուսման վճարի փոխհատուցումը նպաստի ձեւով, սակայն դրա համար պետք է բուհ ընդունվել մրցույթի արդյունքներով, ուսումնական տարվա ընթացքում ունենալ ուսման բարձր առաջադիմություն, լինել սոցիալապես անապահով:Այս պահանջների առկայության դեպքում նպաստ կհատկացվի կառավարության կողմից հաստատված տեղերի քանակին եւ կարգին համապատասխան:Պատգամավոր Հրայր Կարապետյանը մտահոգություն հայտնեց, թե այս պարագայում էլ անտեսվելուեն ուսման բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես ապահով խավերի երեխաների շահերը, ինչի առնչությամբ նախարարն ասաց, որդրույթը կվերանայվի:

ԿԳ նախարար Սերգո Երիցյանը նշեց, որ օրինագծով վերացվում է պետպատվեր հասկացությունը, խրախուսվում են բարձր առաջադիմությունը եւ մրցակցությունը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի վերաբերյալ դրական էր:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը առաջին ընթերցման ներկայացրեց «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպասարկման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով կարգավորվում են էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման եւ բաշխման գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական եւ կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների, էլեկտրատեղակայանքների տեխնիկական ստուգումների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները, ստուգումների միջոցով իրականացվող տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները: Օրինագծի վերաբերյալ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն առաջին թնթերցման ներկայացրեց նաեւ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հ իդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում 1998 թվականին կատարած հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման արդյունքների մասին» օրենքների նախագծերը:

Այս օրինագծի վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը հիմնականում դրական էր: Օրինագծի քննարկումը կշարունակվի ԱԺ նոյեմբերի 24-ի նիստում:

ԱԺ կանոնակարգի համաձայն` վերջին նիստի կես ժամը տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:


23.11.2004
Իտալիայի փոխարտգործնախարարը խորհրդարանում
Նոյեմբերի 23-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտ Բոնիվերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փոխհարաբերությունների սերտացմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am