National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.11.2004
Իտալիայի փոխարտգործնախարարը խորհրդարանում

Նոյեմբերի 23-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտ Բոնիվերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փոխհարաբերությունների սերտացման խնդիրներ: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով Իտալիայի ներդրումը Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացներում, կարեւորեց համագործակցության ընդլայնումը: Նշվեց, որ Հայաստանը հաստատված ժամանակացույցով կատարում է իր պարտավորությունները Եվրախորհրդի առջեւ, որոնք 2005-ին արդեն կավարիտի: Համատեղ կարեւորվեցին զբոսաշրջության, փոքր ու միջին ձեռներեցության, միջռեգիոնալ կապերի զարգացման ոլորտները, զբոսաշրջության եւ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման խնդիրների շուրջ ֆորումների անցկացումը: Կողմերը առանձնահատուկ կարեւորեցին Հայաստանում Իտալիայի տան ստեղծումը, որը նոր խթան կդառնա միջպետական ու միջխորհրդարանական կապերի խորացման համար:

Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտ Բոնիվերը ընդգծեց, որ իր երկիրը ցանկանում է մեծ ծավալ հաղորդել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցությանը: Նա խոստացավ աջակցել նշված բոլոր ծրագրերի կատարմանը:

Փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրները. կարեւորվեց Հարավկովկասյան երեք պետությունների միջեւ տարբեր մակարդակներով` հասարակական տարբեր շերտերի միջեւ քննարկումների կազմակերպումը, որը կնպաստի նաեւ հակամարտությունների հաղթահարման բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առաջարկեց Իտալիայի աջակցությամբ անցկացնել խորհրդաժողով` երեք երկրների երիտասարդների մասնակցությամբ,տիկին Բոնիվերն առաջարկը գոհունակությամբ ընդունեց եւ խոստացավ նպաստել խորհրդաժողովի կայացմանը:

Կարեւորվեց նաեւ Հայաստանի ու իր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների առկայությունը եւ այդ ոլորտում խորհրդարանների դերի մեծացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am