National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.11.2004
ԵԽ մոնիտորինգի հանձնախումբը Ազգային ժողովում

         Նոյեմբերի 13-ին ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախումբը, որը գլխավորում էր դեսպան Ռոլանդ Վեգեները, նախ հանդիպեց Ազգային ժողովի ընդդիմադիր թեւի, այնուհետեւ կոալիցիան ներկայացնող խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեց Եվրախորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը եւ խորհրդարանում իշխանական թեւի եւ ընդդիմության համագործակցված աշխատանքի հնարավորությունը:

Խորհրդարանի երկու ընդդիմադիր թեւերը ներկայացնող «Արդարություն դաշինք» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների դիրքորոշումները, քննարկվող հարցերի հետ կապված, համընկնում էին: Ըստ նրանց` երկխոսությունը հնարավոր է, եթե իշխանությունը գործում է օրենքի դաշտում, սակայն այս ուղղությամբ ոչինչ չի կատարվել. չեն պատժվել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներ թույլ տված անձինք, ոչ ոք պատասխանատվության չի  ենթարկվել կատարված աօրինականությունների  համար, առաջխաղացում չկա խոսքի ազատության ասպարեզում: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության բարեփոխումներին, նրանց գնահատմամբ`  դրանց կատարյալ լինելու դեպքում անգամ կեղծիքներ կլինեն, քանի դեռ իշխանությունը չի ցուցաբերում օրենքի դաշտում գործելու քաղաքական կամք` միաժամանակ ընդունելով, որ այդ երկու կարեւոր օրենքները բարելավելու անհրաժեշտություն կա եւ իրենք հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը:

«ՀՀԿ», «Օրինաց երկիր» եւ «ՀՀԴ» խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ իրենք գործում են կոալիցիայի հուշագրի սկզբունքներով, որոնք չեն խախտվել եւ որոնցից մեկն էլ ժողովրդավարության սկզբունքն է: Ընդդիմությունը  Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտել է առանց հիմնավոր պատճառաբանության` կապված ընտրախախտումների հետ: Կոալիցիոն ուժերը  նրանց առաջադրած խնդիրները քննարկելու, լուծումներ տալու, Ընտրական օրենսգիրքը եւ Սահմանադրությունը բարեփոխելու, օրենսդրական աշխատանքներին մասնակցելու եւ համատեղ լուծումներ գտնելու բազմաթիվ առաջարկներ են արել, որոնք տարբեր պատճառաբանությամբ ընդդիմությունը մերժել է: Նրանք  միաժամանակ նշեցին, որ ընդդիմության մասնակցությունը օրենքների ստեղծմանն ու կատարելագործմանը դրական լիցք կհաղորդի եւ ավելի արդյունավետ կդարձնի խորհրդարանի աշխատանքը:

Կարեւորելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունները` կոալիցիայի ներկայացուցիչները տեղեկացրին, որ օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է, ներկայում քննարկվում են օրինագծի վերաբերյալ առաջարկությունները, մինչեւ երկրորդ ընթերցում կբարելավվի օրինագիծը եղած տեսակետների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի  առաջարկությունների հաշվառումով: Նրանք Եվրախորհրդի հանձնախմբին հավաստիացրին, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու եւ ժողովրդավարական արժեքներին հետեւելու մեր երկրի որդեգրած քաղաքականությունը անդառնալի է, եւ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ ընդդիմության հետ` եղած դժվարությունները հաղթահարելու, եվրաինտեգրման եւ ժողովրդավարության գործընթացը արագացնելու համար:


13.11.2004
Ագոյի հանձնախմբի հանդիպումը խորհրդարանում
Նոյեմբերի 13-ին ԵԽնախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախումբը` ԵԽ-ում Գերմանիայի դեսպան Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ խորհրդարանում հանդիպեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ:Պարոն Վեգեների գլխավորած պատվիրակության կազմում էին ԵԽ-ում Շվեդիայի, Շվեյցարիայի եւ Թուրքիայի դեսպանները: Հանդիպմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am