National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.11.2004
Ագոյի հանձնախմբի հանդիպումը խորհրդարանում

Նոյեմբերի 13-ին ԵԽնախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախումբը` ԵԽ-ում Գերմանիայի դեսպան Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ խորհրդարանում հանդիպեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ:Պարոն Վեգեների գլխավորած պատվիրակության կազմում էին ԵԽ-ում Շվեդիայի, Շվեյցարիայի եւ Թուրքիայի դեսպանները: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատվիրակության անունից սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց եւ վերահաստատեց Հայաստանի վճռականությունը ԵԽ-ում ստանձնած պարտավորությունների կատարման հարցում`  համոզմունք հայտնելով, որ հանդիպումը արդյունավետ կանցնի:

Պարոն Թորոսյանը մանրամասն ներկայացրեց ԵԽԽՎ-ում ստանձնած պարտավորությունների ընթացքը եւ մի շարք օրենքների ընդունման ժամանակացույցը: Նշվեց , որ Ընտրական օրենսգիրքը առաջին ընթերցմամբ ընդունվել է , ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ փորձագետների համատեղ եզրակացությունը, որում տեղ գտած 30 առաջարկություններից գրեթե բոլոը ընդունելի են: Դեկտեմբերի սկզբներին Երուանում նախատեսվում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ փորձագետների մասնակցությամբ քննարկում, որից հետո օրինագիծը խորհրդարանում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների ընթացքին, պարոն Թորոսյանը նշեց, որ շրջանառության են դրված պատգամավորների կողմից ներկայացված երեք նախագծեր, որոնք ուղարկվել են Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության: Ի տարբերություն 2003թ. հանրաքվեի դրված Սահմանադրական փոփոխությունների նախագծի, այս նախագծերը խորհրդարանում երեք ընթերցում են անցնելու: Նախատեսվում է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացնել 2005թ. հունիսին: Պարոն Թորոսյանը մանրամասն ներկայացրեց նաեւ ԵԽ-ում ստանձնած պարտավորությունների ցանկում տեղ գտած այն օրենքների եւ կոնվենցիաների կատարման ընթացքը, որոնք առնչվում են դատաիրավական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մյուս ոլորտների բարեփոխումներին:

Դեսպանները ողջունեցին պարտավորությունների կատարման ընթացքը եւկարեւորեցիներկու հիմնական փաստաթղթերի շուրջ ընդդիմության եւ իշխանությունների փոխգործակցության անհրաժեշտությունը:

ԵԽԽՎ-ում Հայաստանիպատվիրակության ղեկավարընույնպես անհրաժեշտ համարեց փոխգործակցությունը,  ունենալով ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանում արդյունավետ համագործակցսւթյան օրինակը, եւ նշեց, որ քաղաքական մեծամասնությունը հայտարարել է սահմանադրական փոփոխությունները եւ Ընտրական օրենսգիրքը համաձայնությամբընդունելուիր պատրաստակամությունը, որը մերժվել է ընդդիմության կողմից: Այդուհանդերձ , այսօր էլ դեռեւս ուշ չէ սկսել համագործակցությունը երկրի համարբացառիկ նշանակություն ունեցող այդ փաստաթղթերի վերաբերյալ: Միաժամանակ ակնհայտ է , որ արդեն իսկ գոյություն ունեցող իրողությունները` նախագծերը եւ եզրակացությունները,  գծում են այն շրջանակը, որի մեջ պետք է քննարկվեն առաջարկությունները: Գլխադասային հանձնաժողովը կողջունի ցանկացածառաջարկություն եւ պատրաստ է քննարկել նշված շրջանակներում:

Հանիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am