National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.11.2004
Հանդիպում խորհրդարանում

Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» խմբի ներկայացուցիչները` խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, նոյեմբերի 2-ին ընդունեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Ագբար Ջոքարին:

Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրեց «Ժողպատգամավոր» խմբի գործունեության հիմնական ուղղությունները. օրենսդրությունը կատարելագործելու եւ նոր ինստիտուտների կայացմանը աջակցելու ճանապարհով նպաստել տնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ հավասարակշռել իշխանությունների եւ ընդդիմադիրների փոխհարաբերությունները: Խմբի ղեկավարի գնահատմամբ, Հայաստանն ու Իրանն ունեն համագործակցության մեծ ներուժ` տնտեսության, առեւտրի, էներգետիկայի, կրթության, մշակույթի, տրանսպորտային ոլորտներում: «Ժողպատգամավոր»  խմբի ղեկավարը նաեւ կարեւորեց համագործակցության ակտիվացումը Հայաստան-Իրան-Ռուսաստան ձեւաչափով:

Փոխդեսպանի գնահատմամբ, պատմական, աշխարհագրական, անվտանգության հարցերում ունեցած ընդհանրությունները երկու երկրներին պարզապես պարտադրում են համագործակցել եւ զարգացնել փոխշահավետ հարաբերություններ: Կարեւորելով տարածաշրջանային համագործակցությունը` նա ներկաների ուշադրությունը հրավիրեց գիտահետազոտական բնագավառում համատեղ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտության եւ արդյունավետության վրա:

«Ժողպատգամավոր» խմբի ղեկավարի կարծիքով Իրանի Հանրապետության տնտեսավարողների համար հայկական շուկայում ստեղծված է բարենպաստ դաշտ, ինչը չի կարելի ասել հայ արտահանողների համար: Մեր տնտեսավարողներին էլ իրանական շուկայում մրցունակ դարձնելու ակնկալիքով` նա Իրանի փոխդեսպանին առաջարկեց վերանայել հայերի համար կիրառվող թե տրանսպորտային եւ թե մաքսային դրույքաչափերը: Ալի Ագբար Ջոքարը բարձրացրած հարցերին լուծում տալու պատրաստկամություն հայտնեց:

Խմբի անդամների եւ փոխդեսպանի հանդիպան ընթացքում շոշափվեցին նաեւ միջազգային կառույցներում համագործակցությանը, էներգետիկ ոլորտին` մասնավորապես գազատարի կառուցմանը վերաբերող հարցեր:


02.11.2004
Քառյակի հանդիպում Փարիզում
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կմեկնի Փարիզ` մասնակցելու նոյեմբերի 3-5-ը Փարիզում Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի նախաձեռնությամբ տեղի ունեցող Հարավային Կովկասի խորհրդարանների նախագահների հանդիպմանը: Օրակարգում են զբոսաշր...

02.11.2004
Գերմանիայի դեսպանը Ազգային ժողովում
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ընդունեց   Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Հայկե  Ռենատե Փայչին:Պարոն Հովհաննիսյանը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, գործունեությունը, Եվրախորհրդի առջեւ  Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am