National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.11.2004
Գերմանիայի դեսպանը Ազգային ժողովում

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ընդունեց   Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Հայկե  Ռենատե Փայչին:

Պարոն Հովհաննիսյանը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, գործունեությունը, Եվրախորհրդի առջեւ  Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը`  մասնավորապես անդրադառնալով Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Տիկին Հայկե Փայչի այն հարցին, թեարդյոք ընդդիմությունը կմասնակցի այդ կարեւոր օրենքների քննարկմանը, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ թեեւ ինքը երաշխավորել չի կարող, բայց կարծում է, որ ընդդիմությունը վեր կկանգնի ամեն ինչից եւ կգա խորհրդարան` մասնակցելու Հայաստանի քաղաքական զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված քննարկումներին` հակառակ դեպքում նրանք հրաժարված կլինեն քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորությունից:

Դեսպանի խնդրանքով պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց կոռուպցիայիդեմ պայքարումԱզգային ժողովի` իր ղեկավարած համապատասխան ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը եւ այդ հարցի հետ կապված ՀՅԴ-ի դիրքորոշումը:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ այլ հարցեր: Երկուստեք կարեւորվեց Հայաստանում Գերմանիայի դեսպանությանեւ Բունդեսթագի հետ Ազգային ժողովի ակտիվ համագործակցությունը:


02.11.2004
Քառյակի հանդիպում Փարիզում
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կմեկնի Փարիզ` մասնակցելու նոյեմբերի 3-5-ը Փարիզում Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի նախաձեռնությամբ տեղի ունեցող Հարավային Կովկասի խորհրդարանների նախագահների հանդիպմանը: Օրակարգում են զբոսաշր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am