Հայաստան այցելած Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությունը՝ խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Պատվիրակության անդամները եղան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը վավերացնող փաստաթղթերին: Պաբան Սինգհ Գաթովարը գրառում կատարեց «Պատվո հյուրերի» հուշամատյանում: