Հոկտեմբերի 31-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները: Նրանք ծաղիկներ դրեցին 1915 թ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակը:
Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտեցին ցուցանմուշները:
ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին գրառում կատարեց Ցեղասպանության թանգարանի «Պատվո հյուրերի» հուշամատյանում: