National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
25.10.2013
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների աշխատանքային հերթական այցը մարզեր
1 / 7

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնեցին Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր, եղան ՀՀ ոստիկանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանումներում եւ զինվորական զորամասում:

ԱԺ պատգամավորներն առաջին այցը կատարեցին ՀՀ ոստիկանության Վայոց  ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժին, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի եւ բաժնի ղեկավար կազմի ուղեկցությամբ եղան   տարբեր ծառայություններում, ծանոթացան աշխատանքային պայմաններին, մասնագիտական եւ նյութատեխնիկական հնարավորություններին, քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի կազմակերպման ձեւերին  ու փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված քայլերին:

Կորյուն Նահապետյանը եւ Թեւան Պողոսյանը  այցելեցին նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության Վայոց ձորի տարածքային կառույց, ծանոթացան հնարավոր բնական աղետների ռիսկերին, դրանց կանխարգելման տեխնիկական ու մասնագիտական կարողություններին, աշխատողների կարիքներին,  քննարկեցին  աշխատանքի եւ աշխատակիցների կենցաղային պայմանների բարելավման հնարավորությունները:

Նույն օրը ԱԺ պատգամավորներն այցելեցին Սյունիքի մարզ, հանդիպեցին մարզային ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցներին, ծանոթացան առավել հաճախ հանդիպող հանցագործությունների բնույթին,   պատճառներին,  դրանց կանխարգելման հնարավորություններին ու իրականացվող կոնկրետ քայլերին,  բնակչության իրազեկման ու նրանց հետ աշխատանքի կազմակերպման ձեւերին: Քննարկվեցին նաեւ ոստիկանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված խնդիրներ:

Հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող Սյունիքի հաջորդ տարածքային ստորաբաժանումը ԱԻՆ փրկարար ծառայության, պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն էր, որն աչքի էր ընկնում տեխնիկական հագեցվածության եւ աշխատանքի օպերատիվ կազմակերպման բարձր մակարդակով:  Կառույցի ղեկավարության եւ աշխատանքային հերթափոխն անցկացնող անձնակազմի հետ հանդիպումներից ու քննարկումներից պարզվեց, որ այստեղ էլ կան աշխատավարձերի ցածր մակարդակով պայմանավորված կադրային համալրման խնդիրներ, որոնք, Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ, առաջիկայում օրենսդրական համակարգային լուծումներ կստանան:

ԱԺ պատգամավորները ուշ երեկոյան վերջին ծրագրված այցը   կատարեցին մարզում տեղակայված զորամասերից մեկը, որտեղ հանդիպումներ ու քննարկումներ ունեցան  սպայակազմի, ժամկետային ու պայմանագրային հիմունքներով ծառայող զինվորների հետ, ծանոթացան նրանց ծառայության առանձնահատկություններին, մարտական պատրաստության աստիճանին, կենցաղային պայմաններին: Կորյուն Նահապետյանը եւ Թեւան Պողոսյանը գոհունակությամբ արձանագրեցին, որ հայ զինվորի մարտական ոգին ու ծառայողական պարտքի գիտակցումը բարձր են, մի հանգամանք, ինչն էլ պայմանավորում է Հայոց բանակի մարտունակությունը, կարգապահությունն ու վստահելիության աստիճանը:

Պատգամավորները ձեռնունայն չէին այցելել զորամաս. նրանք նվերներ հանձնեցին  զինվորներին:
 


25.10.2013
Խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 25-ին Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական  լսումներ՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ...

25.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար ԱԺ նախագահը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին պարգեւատրեց ԱԺ պատվո մեդալով: Ողջունելով հյուրերին` Հովի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am