National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
15.10.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երրորդ ընթերցմամբ քննարկեց «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ հիմնական փոփոխություններըը խմբագրական են:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծերին:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2014թ. պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար հավասար հնարավորությունների ստեղծումով, «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից բխող օրենքի փոփոխությունը կամավոր պարտադիր կուտակային բաղադրիչին միացած մասնակիցների վրա տարածելու, ինչպես նաեւ մասնակիցների ռեեստր վարողի ծախսերը նվազեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման պարագայում իրենց ընտրությունը չկատարած պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները հավասարաչափ կբաշխվեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների միջեւ, կնվազեն մասնակիցների ռեեստր վարողի ծախսերը եւ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից բխող օրենքի փոփոխությունը կտարածվի կամավոր պարտադիր կուտակային բաղադրիչին միացած մասնակիցների վրա:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի եւ Կարինե Պողոսյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը:

Նախագծի նպատակն է պաշտպանել ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքները եւ օրինական շահերը: Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածում կատարել լրացում, այն է՝ եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի եւ գործատուի միջեւ գոյություն են ունեցել փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: 

Նախագծով առաջարկվող իրավակարգավորումը կունենա նաեւ կանխարգելիչ նշանակություն` նվազեցնելով ստվերային զբաղվածությունը, գործարարներին կհարկադրի պահպանել աշխատանքային պայմանագրի կնքման՝ օրենքով սահմանված կարգը՝ աշխատողին զերծ պահելով հետագա քաշքշուկներից: Բացի այդ, աշխատողը հնարավորություն կունենա ապացուցման բոլոր միջոցներով ապացուցելու փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայությունը՝ ի տարբերություն աշխատանքային պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված գործարքի ձեւին վերաբերող կանոններով ապացուցելու եղանակի, որը թույլ չի տալիս որպես ապացույց ներկայացնել վկաների ցուցմունքները:

Պատգամավորները քննարկեցին Հակոբ Հակոբյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է հեշտացնել նպաստի փաստագրման գործընթացը եւ միանվագ նպաստի դեպքում պահանջվող փաստաթղթերը հասցնել նվազագույնի՝ հեշտացնելով նպաստ ստանալու գործընթացը:

Պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, պետական պաշտոն զբաղեցնողների աշխատավարձերի աստիճանական բարձրացումը ՀՀ կառավարությունը համարում է երկրում իրականացվող բարեփոխումների եւ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման կարեւորագույն նախապայման: Փաթեթի ընդունմամբ նախատեսվում է պետական պաշտոնյաների եւ ծառայողների համար ներդնել աշխատավարձերի միասնական սանդղակներ, միեւնույն ժամանակ, համադրելի դարձնել տարբեր համակարգերում աշխատողների աշխատավարձի չափերը՝ աստիճանաբար վերացնելով դրանց միջեւ տարիների ընթացքում առաջացած չհիմնավորված անհամամասնությունները: Այդ ճշգրտման ընթացքում կպահպանվեն գործող աշխատավարձերը. եթե աշխատողի՝ նոր համակարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը ցածր է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը: Հաշվարկների համաձայն՝ այս մեխանիզմով 5 տարվա ընթացքում միասնական համակարգը լիարժեք կսկսի գործել, այսինքն՝ բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց փոփոխվող սանդղակի աճերով:

Միեւնույն ժամանակ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց կբարձրանան նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված` պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը, որը համարվում է որպես կարեւորագույն նախապայման՝ երկրում իրականացվող բարեփոխումների եւ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ կառավարության հեղինակած «Զբաղվածության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, ընդունվել է օրենքի նախագծի հայեցակարգ: Նախարարի խոսքով՝ այս ոլորտում պետք է մշակվեն նոր մոտեցումներ, օրենքի նախագծում ներառվեն ծրագրային ուղղություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծերին նստաշրջանի եւ հոկտեմբերի 21-24-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Պատգամավոր Միքայել Մելքումյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ օրենքի ընդունումը հնարավորություն կտա փոխհատուցման գործընթացում առաջնային ընդգրկել 60 տարին լրացած արցախյան պատերազմի մասնակիցներին՝ ազատամարտիկներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության ոչ դրական դիրքորոշումը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշեց, որ չնայած օրենքի նախագիծը համահունչ է կառավարության քաղաքականությանը, չկա օրենքի նախագծի անհրաժեշտությունը, քանի որ հարցի կարգավորման համար կլինի կառավարության համապատասխան որոշումը:

Հանձնաժողովը քննարկեց Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի շեմը կտրուկ բարձրացնել՝ դարձնելով այն 75.000 դրամ: Կառավարության ոչ դրական դիրքորոշումը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՝ նշելով, որ այն բյուջեի վրա լրացուցիչ ծախս կլինի:

Նույն օրը Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քվեարկությամբ հաստատվեց «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի սեղմագիրը:

Նիստում քննարկվեց եւ հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարով հետաձգվեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Հովհաննես Սահակյանի եւ Ռուբեն Սադոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:


15.10.2013
ՀՀ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում
Հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում աշխատանքը շարունակեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարը, որին մասնակցում էին Եվրախորհրդարանի պատգամավորներ, Եվրոպայի հայ համայնքի, ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am