National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
08.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ
1 / 2

Հոկտեմբերի 8-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Վեհաժողովի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հանդիպման ժամանակ, որն անցավ ջերմ մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանը եւ Ալի Լարիջանին փաստեցին, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը: Երկուստեք կարեւորվեց բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց ակտիվ շփումները եւ փոխգործակցությունը նպաստում են միջխորհրդարանական կապերի սերտացմանը: Կողմերը կարեւորեցին տնտեսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հայաստանի եւ Իրանի խորհրդարանների ղեկավարները շեշտեցին, որ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


08.10.2013
«Ընդերքշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցան «Ընդերքշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: ԱԺ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am