National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
08.10.2013
«Ընդերքշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 3

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցան «Ընդերքշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ընդերքշահագործման ոլորտի կարեւորությունը պայմանավորեց Հայաստանի տնտեսության մեջ գրաված բացառիկ դերով՝ տեղեկացնելով, որ արտահանման մեջ մետաղական եւ ոչ մետաղական հանքատեսակները ավելի քան 40 տոկոս են կազմում: Նրա գնահատմամբ՝ հանքարդյունաբերության հետագա զարգացման հեռանկարը պայմանավորված է այս ոլորտում իրականացվելիք հարկային, վարչարարական, սոցիալ-տնտեսական, բնապահպանական ու ներդրումային ճիշտ քաղաքականությամբ ու օրենսդրական բարեփոխումներով: Հենց դա էլ եղել է խորհրդարանական այս լսումների կազմակերպման բուն պատճառը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը կարեւորեց 2012 թվականից ուժի մեջ մտած Ընդերքի մասին օրենսգրքի նշանակությունը ոլորտում առկա բազմաթիվ հիմնախնդիրների լուծման, մասնավորապես՝ երկրաբանական տեղեկատվության հասանելիության բարձրացման, «մեկ պատուհանի» գաղափարի սահմանման, հանքավայրերին կից համայնքների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման, նրանց կենսամակարդակի բարձրացման, երկրաբանական ուսումնասիրությունների եւ շահագործման նպատակով միասնական մոտեցման ներդրման, լիազոր մարմինների գործառույթների հստակ տարանջատման գործում: Փոխնախարարը տեղեկացրեց, որ օգտակար հանածոների արդյունահանման ծավալները տարեցտարի մեծանում են. նախորդ տարվա 21 մլն տոննայի փոխարեն այս տարի նախատեսվում է արդյունահանել ավելի քան 30 մլն տոննա, իսկ ընդհանուր հարկերը, տուրքերն ու վճարները նախատեսվում է հասցնել մինչեւ 63,8 մլրդ դրամի: Արեգ Գալստյանը, կարեւորելով նոր օրենսգրքի դերը ոլորտի կարգավորման հարցում, նկատեց, որ օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք վրիպումներ, որոնք օրենսդրորեն շտկելու կարիք կա:

ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանն անդրադարձավ օրենքի պահանջներից բխող եւ նախարարության իրականացրած մի շարք աշխատանքների, որոնք վերաբերում են բնության եւ շրջակա միջավայրի, բնակչության առողջության վրա ընդերքօգտագործման ազդեցության գնահատմանը, որոշակի տարածքներում ընդերքշահագործման արգելանքներին, հանքերի հողատարածքների ռեկուլտիվացիային, տեխնածին հանքերի ուսումնասիրությանը վերաբերող մշտադիտարկումներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն անդրադարձան ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող ֆինանսատնտեսական ու հարկային քաղաքականությանը:

Հիմնական զեկուցողները, ինչպես նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատասխանեցին լսումների մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին համայնքների զարգացմանը, «մեկ պատուհանի» գաղափարի իրականացմանը, պոչամբարների շահագործմանը, երկրաբանական գնահատումներին առնչվող թերացումներին ու ոլորտում իրականացվող հարկային քաղաքականության արդյունավետությանը:

Ամփոփելով խորհրդարանական լսումների արդյունքները՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ Ընդերքի մասին օրենսգրքի ընդունման հետ կապված ակնկալիքները արդարացված են, բայց ոչ ամբողջությամբ. գործնականում ոլորտում շատ հարցեր են լուծվել, բայց կան ընթացակարգային մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Նրա գնահատմամբ՝ ընդերքի արդյունավետ շահագործման խնդիր կա, որը պետք է նախ օրենսդրորեն լուծել աշխատանքի կազմակերպման լուրջ մեխանիզմների ներդրմամբ: Հիմնախնդիրների արդյունավետ լուծման հարցում նա կարեւորեց նաեւ հասարակական կազմակերպությունների ակտիվության գործոնը:


08.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ
Հոկտեմբերի 8-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Վեհաժողովի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպման ժամանակ, որն ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am