National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.10.2012
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախագծի մշակումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու եւ ազգային օրենսդրությունը աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատեսխանեցնելու անհրաժեշտությունից:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում ներկայացված փոփոխությունը կատարելու դեպքում նախկին ԽՍՀՄ ՆԳ եւ պետական անվտանգության մարմինների շարքային եւ սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ եւ կօգտվեն օրենսդրությամբ սահմանված նույն արտոնություններից, այն է՝ կունենան ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ կառավարության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 35000 դրամ:

Պատգամավորները քննարկեցին նաեւ «Բռնադատվածների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում վարկերը կտրամադրեն առեւտրային բանկերը՝ համապատասխան գրավի դիմաց, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկի գործակիցը, իսկ վարկերի տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը մասամբ կթեթեւացնի քաղաքացու վարկային բեռը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ դրանց կից նախագծերի փաթեթը: Ներկայացվեց, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է նրանով, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի, նույն պահից ուժը կորցրած են ճանաչվելու «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները: Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ դեպքում հանրային ծառայության ոլորտում վարձու աշխատողների աշխատավարձերից գանձվելիք եկամտային հարկի գումարը գերազանցելու է մինչեւ նշված օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողների աշխատավարձից գանձվող եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարի հանրագումարը: Ուստի, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի պահանջին համապատասխան, աշխատավարձի մեծության նվազում չթույլատրելու համար ՀՀ կառավարությունն առաջարկում է ընդունել նշված փաթեթը:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց «Դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով սահմանելու վերաբերյալ ժամանակվոր բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով՝ մինչեւ 2013թ.-ի դեկտեմբերի 31-ը: Այս օրենքի ընդունումը նպատակ է հետապնդում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով:

Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան՝ ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ ՀՅԴ պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից շրջանառության մեջ դրված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են վերականգնել հանրապետությունից բացակայողների չվճարված կենսաթոշակի գումարը նրանց դիմելուն նախորդող երեք տարվա ժամանակահատվածի համար վճարելու մասին դրույթը: Կառավարության ներկայացուցիչ Ա.Ասատրյանը պարզաբանեց, որ վերջին չվճարված կենսաթոշակի գումարը երեք տարվա փոխարեն մեկ տարվա ժամանկահատվածի համար վճարելու դրույթը սահմանվել է այս տարվա գարնանը, որին զուգահեռ Հայաստանի Հանրապետությունում բնակվող երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք է ստացել անկախ այդ պետությունում կենսաթոշակ ստանալու հանգամանքից: Ուստի նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի համար համապատասխան միջոցներ նախատեսված չեն:

Նախագիծը հինգերորդ նստաշրջանի օրակարգ ընդգրկվելու համար հանձնաժողովի կողմից ստացավ բացասական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին » ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ֆիրմային անվանումների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան:


17.10.2012
Մեկնարկում են Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնաառաջադրված անձանց ընտրության քննությունները
Տեղեկացնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնաառաջադրված անձանց ընտրության համար նախատեսված «Գրավոր առաջադրանքներ» գործնական հատվածում ընդգրկված հարցերը ներառելու են ՀՀ Սահմանադրության բոլոր գլուխները, բացառությամբ 5-րդ, 7-րդ, 9-րդ գլուխների, «Ազգային ժողովի կանոնակարգ...

17.10.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեպան Անդրեյ Սորոկինին: ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Հայաստանում` նշելով, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը...

17.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային` առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց տիկին Գերչեւային տարբեր ոլորտներում արդյո...

17.10.2012
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվեց «Մեծահասակների կրթության մասին», «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» եւ «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am