Տեղեկացնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնաառաջադրված անձանց ընտրության համար նախատեսված «Գրավոր առաջադրանքներ» գործնական հատվածում ընդգրկված հարցերը ներառելու են ՀՀ Սահմանադրության բոլոր գլուխները, բացառությամբ 5-րդ, 7-րդ, 9-րդ գլուխների, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ (բացառությամբ 40-րդ, 46-րդ հոդվածների), 6-րդ (բացառությամբ 51-րդ, 52-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածների) եւ 7-րդ (բացառությամբ 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածների) գլուխները, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ, 105-րդ, 105.1-րդ, 112-րդ հոդվածները:
Գրավոր առաջադրանքի փուլի մասնակիցների ցուցակներն ըստ օրերի եւ ժամերի կհրապարակվեն հոկտեմբերի 18-ին ԱԺ պաշտոնական կայքէջում: