National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.10.2012
Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրենն այցելեց Ազգային ժողով
1 / 1

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին հանդիպում ունեցավ Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Կեմպֆի հետ: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հոկտեմբերը Հայաստանի խորհրդարանում նշանավորվում է Գերմանիային առնչվող միջոցառումներով եւ գերմանացի գործընկերների այցելություններով. այդ ամենի տրամաբանական շարունակությունն է նաեւ Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրենի այցը Հայաստան եւ ՀՀ Ազգային ժողով:

Տիկին Շնայդեր-Կեմպֆը, շնորհակալություն հայտնելով Հայաստանում հանդիպած ջերմ ընդունելության համար, պատմեց այն ծրագրերի մասին, որոնք Բեռլինի պետական գրադարանն ունի՝ կապված Հայաստանի, հայկական մշակույթի հետ: Նրա խոսքով՝ այդ գրադարանում է պահվում Գերմանիայում  գրականության ամենամեծ ֆոնդը՝ շուրջ 10 մլն գիրք, եւ ամեն տարի Բեռլինի պետական գրադարանը համալրվում է մոտ 500 նոր հայերեն գրքերով: Ինչպես տեղեկացրեց տիկին Շնայդեր-Կեմպֆը, Հայաստանի ազգային գրադարանի հետ ստորագրած հուշագրի շրջանակներում համատեղ ծրագրեր կիրականացվեն, կկազմակերպվեն փոխայցելություններ, կլինի փորձի փոխանակում: Բեռլինի պետական գրադարանի ծրագրում ընդգրկված են հայ գրականության երկու ցուցադրություններ՝ նվիրված 2012-ին Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:

Խոսելով հայ-գերմանական մշակութային առնչություններից՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, որ համաշխարհային գրականության, մշակույթի մեջ գերմանականն իր առանձնահատուկ տեղն ունի, եւ նրա պահպանման գործում իր փոքրիկ ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը: Հայաստանի Հանրապետությունն օրինակ ծառայեց հետխորհրդային տարածքի երկրների համար՝ անկախացումից անմիջապես հետո Գերմանիային վերադարձնելով պատերազմից մնացած մշակութային արժեքները: Արտակ Դավթյանի խոսքով՝ այս փաստը ցույց է տալիս, թե ինչպես է հայը վերաբերվում մշակութային արժեքներին եւ ինչպես կուզեր, որ վերաբերվեին նաեւ մյուսները:

Գերմանացի հյուրը հետաքրքրվեց Հայաստանում գերմաներենի ուսուցման դրվածքով: Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ գերմաներենը՝ որպես օտար լեզու, ուսուցանվում է հայկական դպրոցների մի մասում, տարբեր ծրագրերով տարեկան շուրջ 100 հայ ուսանող է մեկնում՝ կրթություն ստանալու Գերմանիայում, Երեւանում հաջողությամբ գործում է գերմաներենի ուսուցման կենտրոն: Նա նաեւ նշեց, որ որպես Հայաստան-Գերմանիա բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար՝ պատրաստվում է հաղթահարել գերմաներենի բարդությունը եւ այդ լեզուն սովորելով՝ օրինակ ցույց տալ մյուսներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:


18.10.2012
Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնաառաջադրված անձանց քննությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին
Տեղեկացնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնաառաջադրված անձանց քննությունը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 20-ին ժ. 10.00 - 18.00-ը՝ ըստ խմբերի: Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով 1-ին խմբի մասնակիցներին ժ. 10.00-ին, 2-րդ խմբի մասնակիցներին ժ. 11.00-ին, 3-րդ...

18.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր -լե- Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին: Ողջունելով սենատորին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում պարոն Պիրասին ճանաչում են որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամի, ով իր քաղաքական գործունեության ընթացքում, թե՛ որպես սենա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am