National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր -լե- Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին
1 / 2

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին:

Ողջունելով սենատորին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում պարոն Պիրասին ճանաչում են որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամի, ով իր քաղաքական գործունեության ընթացքում, թե՛ որպես սենատոր, թե՛ որպես պատգամավորական բարեկամության խմբի նախագահ եւ թե՛ որպես Բուր-լե-Վալանսի քաղաքապետ մեծ ներդրում է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում: «Դուք միշտ Ֆրանսիայի մեր հայրենակիցների եւ Հայաստանի կողքին եք եղել մեզ համար կարեւորագույն հարցերում եւ մեծ ներդրում ունեք Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման գործընթացում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Բարձր գնահատելով հայ -ֆրանսիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը` խորհրդարանի ղեկավարը կարեւորեց միջխորհրդարանական կապերի էլ ավելի զարգացումը եւ ամրապնդումը` այս հարցում կարեւոր դերակատարություն վերապահելով բարեկամական խմբերին: Երկկողմ կապերի սերտացման առումով` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործակցությունը եւ այս ուղղությամբ կատարված կարեւոր քայլ համարեց Բուր-լե-Վալանսի եւ Թալինի քաղաքների միջեւ առկա ջերմ հարաբերությունները եւ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Պիրասը նույնպես կարեւորեց Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը եւ խորացումը եւ նշեց, որ իր այցի նպատակն է առավել ամրապնդել միջխորհրդարանական կապերը, ինչպես նաեւ Բուր-լե-Վալանս-Թալին փոխգործակցությունը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ սաֆարովյան գործին: ՀՀ ԱԺ նախագահը խստորեն դատապարտելով հունգարաադրբեջանական գործարքը եւ նշելով, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին` համոզմունք հայտնեց, որ պետք է համարժեք արձագանք տրվի նաեւ երեւույթին եւ կոնկրետ քայլեր իրականացվեն, որպեսզի այն նախադեպ չդառնա: ԱԺ նախագահը նշեց, որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացությունը, ինչը պետք է բավարար հիմք հանդիսանա միջազգային հանրության համար հասկանալու, որ ոչ մի դեպքում եւ ոչ մի ձեւաչափով Արցախը չի կարող լինել մի երկրի կազմում, որը հերոսացնում է մարդասպան սաֆարովներին: Բեռնար Պիրասը տեղեկացրեց, որ որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ իրեն էր հանձնարարվել նախապատրաստել զեկույց Հունգարիայի գործողությունների վերաբերյալ: Ֆրանսիացի սենատորը իր զեկույցը վերնագրել է «Հունգարիան ազատության, մարդու իրավունքների եւ եվրոպական արժեքների դիֆիցիտ ունի»: Նա նաեւ նամակ է ուղարկել Ֆրանսիայում Հունգարիայի դեսպանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:


18.10.2012
Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնաառաջադրված անձանց քննությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին
Տեղեկացնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնաառաջադրված անձանց քննությունը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 20-ին ժ. 10.00 - 18.00-ը՝ ըստ խմբերի: Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով 1-ին խմբի մասնակիցներին ժ. 10.00-ին, 2-րդ խմբի մասնակիցներին ժ. 11.00-ին, 3-րդ...

18.10.2012
Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրենն այցելեց Ազգային ժողով
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին հանդիպում ունեցավ Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Կեմպֆի հետ: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հոկտեմբերը Հայաստանի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am