National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց մանկավարժների
1 / 8
Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ, հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ եւ ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են Ազգային ժողովի պատվո մեդալների, ԱԺ պատվոգրերի ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերի: Հոկտեմբերի 4-ին պարգեւները մանկակավարժներին խորհրդարանում հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Շնորհավորական խոսքում խորհրդարանի ղեկավարն ասաց.

«Սիրելի ուսուցիչներ, տիկնայք եւ պարոնայք,

ողջունում եմ ձեզ Ազգային ժողովում եւ շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար:

Հավատացեք, որ ինձ համար ուսուցիչների հետ հանդիպումները ոգեւորող ու հուսադրող են, որովհետեւ դուք հասարակության այն ներկայացուցիչներն եք, ովքեր սերտորեն են առնչվում մեր երկրի վաղվա օրվան, որը ստեղծվում է այսօր` յուրաքանչյուրիս ներդրումով: Իսկ ուսուցիչն այդ գործընթացի ուղղակի եւ անուղղակի մասնակիցն է ոչ միայն որպես գիտելիք տվող, այլեւ որպես հոգեբան, որպես ծնող: Մեր երեխաների կրթության դժվարին գործը ձեզ վստահելով ` ձեզանից խնդրում ենք պահանջելու նման եւ պահանջում խնդրելու պես, որովհետեւ ձեզ համարում ենք հարազատ մարդ, ընտանիքի բարեկամ, ով երբեմն ծնողից ավելի շատ է մասնակցում նրա զավակի դաստիարակությանն ու աշխարհայացքի ձեւավորմանը:

Սիրելի ուսուցիչներ,

դուք ունեք շատ դժվարին, պատասխանատու, բայց եւ պատվաբեր առաքելություն` կրթել ու դաստիարակել ապագա զինվորին, գիտության մշակին, պետական ու հասարակական գործչին, մի խոսքով` իսկական քաղաքացու, ով կկերտի իր ազգի ու երկրի արժանապատիվ ապագան:

Անկախ ձեր նկատմամբ վերաբերմունքից ու տրվող գնահատականից` դուք ձեր առաքելությունն իրականացնում եք առանց տրտնջալու, ներողամտորեն ու մեծահոգաբար, առանց փոխհատուցում ակնկալելու` գիտակցելով այսօրվա ձեր ցանած սերմի վաղվա բերքի բարձր արժեքն ու անհրաժեշտությունը պետության համար:

Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի ավանդը, վաստակը, ուսուցչի կերպարն ու դերը: Խոսքն առաջին հերթին բարոյական գնահատականի մասին է, որովհետեւ դա ամենամնայուն վերաբերմունքն է այն մարդու նկատմամբ, ով դպրոցում երեխայի համար ստեղծում է ընտանեկան միջավայր, ծնողական ջերմություն, իր գործով ամրապնդում պետականության հիմքը, ձեւավորում քաղաքացիական հասարակության հենքը մեզանում:

Ազգային ժողովի այս պարգեւները, որ հանձնվեցին ձեզ, համարեք այդ գնահատականի մի մասը, որովհետեւ ինձ համար առաջնահերթը մարդկային հարաբերություններն ու մարդկային վերաբերմունքն են, որոնք չափազանց էական են հանդուրժողականության մթնոլորտ ու համերաշխ հասարակություն ունենալու համար: Դուք այդ հասարակության ձեավորման առաջին օղակն եք. ես սա փաստում եմ ե’ւ հպարտությամբ , ե’ւ ձեր պատասխանատվության ծանր բեռը գիտակցելով:

Սիրելի ուսուցիչներ,

շնորհակալ եմ ձեր նվիրվածության, հավատարմության, իսկապես քաղաքացիական կեցվածքի համար: Շնորհակալ եմ այն համբերության ու խոր ըմբռնումի համար, որ դրսեւորում եք պետության այսօրվա հնարավորությունների եւ դրանցից բխող` ձեր աշխատանքին տրվող դեռեւս ոչ այնքան շոշափելի գնահատականի համար: Վստահ եղեք, որ բոլորիս ջանքերի մեկտեղումով մեր երկրի ու ժողովրդի վաղվա օրն ավելի լավն է լինելու, քան այսօրը:

Շնորհավորում եմ ձեզ Ազգային ժողովի պարգեւներին արժանանալու եւ գալիք տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, առողջություն եւ բարեկեցություն»:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունից հետո ԱԺ նախագահի եւ ուսուցիչների միջեւ ծավալվեց մտերմիկ զրույց: Մանկավարժները, շնորհակալություն հայտնելով Հովիկ Աբրահամյանին ուշադրության եւ բարձր գնահատանքի համար, իրենց տեսակետները ներկայացրեցին դպրոցի եւ ուսուցչի դերի, երեխաների դաստիարակության, կրթության բնագավառի արդիական հարցերի վերաբերյալ:


04.10.2012
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին նախորդ  օրն ընդհատված Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման  մասին տարեկան հաշվետվությունը: Հարակից ելույթով հանդես եկավ ֆինանսավարկային եւ բյուջետային հար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am