Հունիսի 10-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կիպրոս` մասնակցելու Լիմասոլում գումարվող խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը` «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում» թեմայով:
Լիմասոլում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանի, Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Պեր Վեստերբերգի եւ մյուս խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ: