Տպել
09.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
1 / 1

Հունիսի 10-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կիպրոս` մասնակցելու Լիմասոլում գումարվող  խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը` «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում» թեմայով:

Լիմասոլում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանի, Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Պեր Վեստերբերգի եւ մյուս խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ:


09.06.2010
Քննարկվեցին վարկային համաձայնագրեր եւ «Լեզվի մասին» օրենքը փոփոխելու առաջարկը
Ազգային ժողովը հունիսի 9-ի նիստն սկսեց համաձայնագրերի քննարկմամբ:         Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը խորհրդարանի վավերացմանը ներկայացրեց  Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ վարկային չորս միջազգային պայմանագիր: Դրանցից առաջինով` «Հա...