National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.11.2008
ԱԺ արտահերթ նիստ` նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում` ըստ որի ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2008 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ

1. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում)
2. «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի նախագիծ
(երրորդ ընթերցում)
3. «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երրորդ ընթերցում)
4. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ /հեղինակներ` Ա.Բախշյան, Ա. Մարտիրոսյան /
(երկրորդ ընթերցում)
5. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
6. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծ
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  (երկրորդ ընթերցում)
7. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում)
8. «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում)
9. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում)
10. «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում)
11. «Պետական նպաստների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում)
12. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում)
13. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում)
14. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծ
 «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  (երրորդ ընթերցում)
15. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ (քննարկման շարունակություն):



24.11.2008
Միջազգային համաժողով Սանկտ Պետերբուրգում
Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում  ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում հրավիրվեց միջազգային համաժողով`  միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով, որը նվիրված էր 1868 թ ընդունված` Սանկպետերբուրգյան Հռչակագրի 140-րդ տարեդարձին:  Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեց ՀՀ ԱԺ  փոխնա...

24.11.2008
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Նոյեմբերի 24-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների քննարկման թեման «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր իշխ...

24.11.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի թողարկման 15-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձով շնորհավորել է ՀՀ դրամի թողարկման 15-ամյակի կապակցությամբ.«Պետականության վերականգնումից ու պետականության խորհրդանիշների` դրոշի, զինանշանի, օրհներգի, հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության հաստատման վճռական ու կարեւոր քայլերից էր անցում...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am