National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
08.11.2006
Միջին մասնագիտական կրթությունը բարելավման կարիք ունի

Նոյեմբերի 8-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի եւ «Աջակցություն միջին մասնագիտական կրթության ազգային կենտրոնի ստեղծմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Ժան Պիեռ Մադրիդի հանդիպման ժամանակ քննարկվեցին ծրագրի արդյունավետ իրականացմանն առնչվող խնդիրներ:

Պարոն Մադրիդը տեղեկացրեց, որ նախատեսվում է Կրթության ազգային ինստիտուտի կազմում ստեղծել մի կենտրոն, որը միջին մասնագիտական կրթության բարելավման, կադրերի որակի բարձրացման նպատակ ունի: Այս հարցով համագործակցում են նաեւ արհմիությունների եւ գործատուների հետ` առաջարկելով այդ կազմակերպություններին ֆինանսական մասնակցություն ունենալ ծրագրին: Նկատի ունենալով, որ Հայաստանը եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու նպատակ ունի, այս ոլորտի կարգավորման խնդիրն ավելի է կարեւորվում:

Տիկին Հակոբյանը նշեց, որ ծրագրի արդյունավետ իրականացման համար նախ պետք է լավ ուսումնասիրել աշխատաշուկան, տնտեսության զարգացման միտումները. գաղտնիք չէ, որ երկրում հաճախ մասնագետներ են պատրաստվում, որոնց պահանջը, պարզվում է,  տնտեսությունը չունի, եւ հակառակը` նոր մասնագետների պակաս կա: Ծրագրի անհրաժեշտությունն ակնհայտ է, ստեղծված է համապատասխան օրենսդրական դաշտ, մնում է այն հետեւողականորեն իրականացնել: Ներկա փուլում նպատակահարմար է, որ կենտրոնը գործի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կազմում: Տիկին Հակոբյանը հավաստիացրեց, որ ծրագրի շարունակականության եւ համապատասխան ֆինանսավորման դեպքում կաջակցի, որ կենտրոնը դառնա անկախ, ինքնուրույն գործող կառույց:


08.11.2006
Երիտասարդ տնտեսագետները խորհրդարանում
Նոյեմբերի 8-ինԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հանդիպեց Երեւանի Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Նախքան Հայաստանի 2007 թ. բյուջեի նախագծի քննարկումներին անդրադառնալը,պարոն Մինասյանը երիտասարդ տնտեսագետներին ներկայացրեց մի քան...

08.11.2006
Ավարտվեց բյուջետային քննարկումների առաջին փուլը
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների բյուջետային քննարկումները նոյեմբերի 8-ին ամփոփվեցին ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստում: Օրենսդիրներին ներկայացվեցին պետական ինվեստիցիոն ու բյուջետային վարկավորման կառավարության ծրագրերը: Նիստի օրակարգով նախատեսված ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am