National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
06.11.2006
Ազգային ժողովում շարունակվում են «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումները

Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում շարունակվեցին  «ՀՀ  2007 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումները: Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, կալանավայրերի պահպանման, տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ֆինանսավորման եւ միջպետական բյուջետային վարկի տրամադրման հետ կապված հարցերը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանըներկայացնելով վերոնշյալ ոլորտների 2007 թ. նախատեսվող ֆինանսավորումը` նշեց, որ հասարակական կարգի պահպանության համակարգի պահպանման ծախսերի ֆինանսավորմանը 2007 թ. պետական բյուջեից նախատեսվում է ուղղել 38,834.6 մլն դրամ: Ոստիկանությանը նախատեսվում է տրամադրել մոտ 19 մլրդ դրամ, փրկարար ծառայությանը` 3,3 մլրդ դրամ, քրեակատարողական համակարգին` 5,6 մլրդ դրամ,ազգային անվտանգության համակարգին`11.3 մլրդ դրամ:Անդրադառնալով միջպետական բյուջետային վարկի տրամադրման հետ կապված հարցերին` փոխնախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղին 2007 թ. պետական բյուջեից նախատեսվում է տրամադրել 19.4 մլրդ դրամ:

Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը ներկայացնելով ոլորտին տրամադրվելիք միջոցները` նշեց, որ ՀՀ ոստիկանությանը 2007 թ. պետականբյուջեի նախագծով նախատեսվում է տրամադրել մոտ 19 մլրդ դրամ, որը ներկայացված հայտի 76,4 տոկոսն է կազմում: Ոստիկանությանպահպանման ծախսերըկկազմեն 18,220.7 մլն դրամի չափով, որից` 16,518.2 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, 1,702.5 մլն դրամը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: 348 մլն դրամ կհատկացվի կրթության համակարգին, առողջապահությանը` 81.9 մլն դրամ, 600 մլն դրամ կտրամադրվի կապիտալ շինանարությանը:2006թ. համեմատ 1.9 մլրդ դրամի չափով լրացուցիչ գումար կտրամադրվի աշխատավարձի ֆոնդին, որը նախորդ տարվա համեմատ ավել ացել է 26 տոկոսով:

Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիգոր Հարությունյանը ներկայացնելով համակարգին տրամադրվող միջոցները` նշեց, որ ազգային անվտանգության ապահովման գծով 2007 թ. պետականբյուջեի նախագծով ծախսերընախատեսվել են 11,375.1 մլն դրամ, ներկայացված հայտը բավարարվել է 100 տոկոսով: Մասնավորապես«Ազգային անվտանգության ապահովում» ծրագրով` 10,001.8 մլն դրամ, որից` 7,536.4 մլն դրամն ուղղվելու էընթացիկ ծախսերի, իսկ 2,465.4 մլն դրամը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: «Պետական պահպանության ապահովում» ծրագրով` 1,373.3 մլն դրամ, որից ` 946.1 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 427.2 մլն դրամը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:

Արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը ներկայացնելովքրեակատարողական համակարգի պահպանման ծախսերը նշեց, որ2007 թ. պետականբյուջեի նախագծով նախատեսվել է ոլորտին տրամադրել5,617.1 մլն դրամի, որը 2006 թ. պետբյուջեով հաստատվածի նկատմամբ աճել է1,188.6 մլն դրամի չափով: 2007 թ. ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանն ուղղվելու է` 3,024.6 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերին` 2,592.5 մլն դրամ: Փոխնախարարը նշեց, որ իրենց հայտը բավարարվել է 72 տոկոսով:

Տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդիկ Բարսեղյանը նշեց, որ Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման ծախսերի ֆինանսավորմանը 2007 թ. պետականբյուջեի նախագծով նախատեսվում է ուղղել 3,321.0 մլն դրամ, որը 2006 թ. պետբյուջեի հաստատված ցուցանիշի նկատմամբ աճել է 559.3 մլն դրամով: 2007 թ. ընթացիկ ծախսերի ֆինան սավորմանն ուղղվելու է ` 2,883.7 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերին` 437.3 մլն դրամ:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, փախստականների ու  միգրացիայի հետ կապված խնդիրների, առողջապահության եւ բնության պահպանության ոլորտների բյուջետային ֆինանսավորման, բյուջեի եւ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի փոխհարաբերությունների շուրջ 2007 թվականի բյուջեի նախագծի գաղափարախոսությունը:

Ըստ պարոն Սաֆարյանի` 2007 թվականին սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության բնագավառի ծախսերը կկազմեն 62654.1 մլն դրամ կամ 2006 թվականի պետական բյուջեով հաստատված ծախսերը կգերազանցեն 7945.1 մլն դրամով, որը պայմանավորված է` կենսաթոշակային ապահովման ծախսերի աճով` 925.0 մլն դրամի չափով, սոցիալական ապահովության միջոցառումների եւ այլ սոցիալական ծրագրերի մասով, նոր ծրագրի ընդունմամբ եւ գործող ծրագրերի ծախսերի ավելացմամբ` 5989.6 մլն դրամի չափով: Կենսաթոշակային ապահովման ենթախմբով 2007 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող հատկացումները կկազմեն 17,977.3 մլն դրամ կամ 925.0 մլն դրամով ավելի, քան 2006 թվականին. «Սպայական անձնակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում» ծրագրով նախատեսվում է 10.831.8 մլն դրամի չափով ծախս, «Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում» ծրագրով նախատեսվում է 2,346.4 մլն դրամի չափով ծախս, «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 3,244.2 մլն դրամի չափով ծախս: Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2007 թվականի պետական բյուջեի նախագծում ներդրված չէ բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիր:

Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, առողջապահության ոլորտում 2007 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 46639.6 մլն դրամ: Ծախսերի աճը 2006 թ.-ի պետական բյուջեով հաստատված համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 8014.2 մլն դրամ կամ 20.7 տոկոս: Նախարարը վստահեցրեց, որ 2007 թվականի պետական բյուջեում առողջապահության համար հատկացված ֆինանսական ծավալները հնարավորություն կտան պահպանել առողջապահության ոլորտի զարգացման վերջին տարիների կայուն միտումները եւ հնարավորինս բարձրացնել բնակչության բժշկական օգնության մատչելիությունը: Նշվեց, որ ՀՀ 2007-2009 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության ծախսերը կանխատեսվում են 2008 թվականին` 46456.6 մլն դրամ, իսկ 2009 թվականին` 52622.9 մլն դրամ: Տեղեկացվեց, որ 2007 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ծախսերի ձեւավորումն ունի երկու հիմնական մոտեցում` առողջապահական գերակայությունների պահպանում եւ սոցիալական ուղղվածության ապահովում: Հիվանդանոցային բուժօգնության գծով նախատեսվում է 16848.9 մլն դրամ: Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բուժհաստատություններում մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը նախատեսվում է 10200 դրամ` 2006 թվականի պետական բյուջեով հաստատված 9000 դրամի դիմաց կամ աճը կազմում է 13.3 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է աշխատավարձի բարձրացման, դեղորայքի եւ բժշկական պարագանների, ինչպես նաեւ տնտեսական ծախսերի ավելացման` գազի, կապի եւ ջրմուղ-կոյուղու սակագների բարձրացման հետ: Բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է հասցնել մինչեւ 42.6 հազ. դրամի, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը` մինչեւ 33.3 հազ. դրամի: Առաջնային բուժօգնության գծով 2007 թվականին նախատեսվում է 16766.3 մլն դրամ` 2006 թվականի պետական բյուջեով հաստատված 14344.6 մլն դրամի դիմաց կամ աճը կազմում է 16.9 տոկոս:

Ըստ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի` բնապահպանության ոլորտում 2007 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 1422.4 մլն դրամ, որից 1110.7 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ, իսկ 311.7 մլն դրամը` կապիտալ ծախսերին: Ձկան պաշարների համալրման համար նախատեսվում է 10.0 մլն դրամ: Ծրագրով իրականացվելու է Հայաստանի հազվագյուտ եւ անհետացող ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը եւ դրանց մանրաձկների վերադարձը Սեւանա լիճ: Երկրաբանահետախուզական աշխատանքներին ուղղվելու է 39.0 մլն դրամ, որի շրջանակներում իրականացվելու են տարածաշրջանային երկրաբանական, երկրաքիմիական, երկրա ֆիզիկական, հիդրոերկրաբանական աշխատանքներ: Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման համար նախատեսվել է 41.7 մլն դրամ, որի հաշվին իրականացվելու են շուրջ 125 հա ջրածածկ անտառտարածքի մաքրման աշխատանքներ: «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը նախատեսվել է հատկացնել 369 .8 մլն դրամ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ներկայացրեց 2006 թվականի պետական բյուջեի նախագծի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարարության միջոցով ֆինանսավորվող ծախսային ծրագրերը: Ըստ պարոն Վարդանյանի` պետական նպաստներ բնակչությանը ենթախմբով ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող հատկացումները կկազմեն 28,064,9 մլն դրամ կամ 1,030.5 մլն դրամով ավելի քան 2006 թվականին: «Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրով ծախսերը կկազմեն 26,429.8 մլն դրամ` 2006 թվականի 24,357.8 մլն դրամի դիմաց: Աճը 2006 թ. պետական բյուջեով հաստատված ցուցանիշի նկատմամբ կազմում է 2,072.0 մլն դրամ, որը պայմանավորված է նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին ամսական չափի 2260.2 դրամով նախատեսվող բարձրացմամբ: 2007 թվականին կպահպանվի նպաստի իրավունք տվող սահմանային միավորը. ընտանեկան նպաստի բազային մասը կավելանա 500 դրամով միայն անչափահաս անդամ չունեցող ընտանիքների համար, իսկ անչափահաս անդամ ունեցող ընտանիքների համար կմնա նույնը: Ընտանիքի անչափահաս անդամներին տրվող հավելումների չափը կավելանա 500-ական դրամով: Սոցիալական ապահովության միջոցառումների համար 2007 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող հատկացումները կկազմեն 5841.6 մլն դրամ կամ 1113.7 մլն դրամով ավելի քան 2006 թվականի պետական բյուջեով:

Կենսաթոշակային հիմնադրամի նախագահի տեղակալ Արա Հարությունյանը ներկայացրեց սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեի ձեւավորման եւ ծախսերի թվային ցուցանիշները: Նա տեղեկացրեց, որ պարտադիր սոցիալական ապահովագրության 2007 թվականի բյուջեի եկամուտները գոյանում են ոչ հարկային եկամուտներից` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից եւ պետական բյուջեի կողմից տրվողպաշտոնական տրանս ֆերտներից: Նշվեց, որ 2007 թ. պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով մուտքերըծրագրվել են 85.0 մլրդ դրամի չափով, որը գերազանցում է 2006 թվականի հաստատված ցուցանիշի 15.7%-ով: 2007 թվականի համար նշված ցուցանիշը ծրագրվել է` հաշվի առնելով ընթացիկ տարվա հավաքագրման միտումները, ինչպես նաեւ ԱՀՌԾ եւ ՀՀ 2007-2009 թթ. ՄԺԾԾ-ով ամրագրված երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքները: Պետական բյուջեի պաշտոնական տրանս ֆերտներից նախատեսվում է ստանալ 21.3 մլրդ դրամ, որը նախատեսվում է ծախսել` սպայական զինծառայողների, շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման, սոցիալական կենսաթոշակների տրամադրման, աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ խեղման, մասնագիտական հիվան դության եւ առողջության այլ վնասման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման, ՀՀ օրենքներով եւ ՀՀ կառավարությանորոշումներով նշանակված կենսաթոշակների եւ ամենամսյա դրամական օժանդակության եւ կենսաթոշակային հավելման համար եւ այլն: Պարոն Հարությունյանը տ եղեկացրեց, որ ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2007 թվականի բյուջեի ծախսերի հաշվարկման համար հիմք են ընդունվել` հիմնական կենսաթոշակի չափը` 4250 դրամ, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 230 դրամ` 180-ի փոխարեն, ապահովագրական եւ սոցիալական կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակը, միջին աշխատանքային ստաժի տեւողությունը, ինչպես նաեւ զբաղվածության, սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի բազային ցուցանիշը: Նշվեց, որ կենսաթոշակային ապահովագրության ընդհանուր ծախսերը կազմելու են 78.0 մլրդ դրամ: 2007 թվականին նախատեսվում է կենսաթոշակներ վճարել ընդամենը 552449 կենսաթոշակառուների, որից ապահովագրական`471864, սոցիալական` 45259, շարքային զինծառայողներ`15058:


06.11.2006
Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալն Ազգային ժողովում
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն առանձնազրույց ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ԼՀ դեսպան Թոմաշ Կնոտհեն եւ Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը: Գոհունակությամբ արձանագրելով, ո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am