National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
02.11.2006
Խորհրդարանական լսումներում քննարկվեցին հանրակրթական դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խնդիրները

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցան «Հայաստանի հանրակրթական դպրոցներում տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ծրագրի իրագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համապատասխան մասնագետներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ԱԺ պատգամավորներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ  մեր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը նպատակային ուղղություն կարող է դառնալ, եթե այդ գիտելիքը դառնում է դպրոցականի եւ ուսուցչի սեփականությունը, հետագայում կիրառվում է տնտեսության ու գիտության տարբեր ոլորտներում: Տիկին Հակոբյանը հորդորեց քննարկմանը մասնակցող մասնագետներին անկաշկանդ արտահայտել իրենց մոտեցումները ծրագրերի ու դասագրքերի ստեղծման, տեխնիկական միջոցների հայթայթման, կադրերի պատրաստման վերաբերյալ, ինչըհնարավոր սխալներից խուսափելու հնարավորություն կտա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ հանրակրթական դպրոցներում տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման խնդիրը քննարկվել է դեռեւս առաջին վարկային ծրագրից սկսած, որը հետագայում` 2003 թվականին ստորագրված վարկային ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է դարձել: Նախարարը մասնավորապես կարեւորեց դպրոցական համակարգչային կենտրոնների ստեղծումը, շրջանառու համակարգերի ձեւավորումը` նկատելով, որ լուրջ խնդիրներ են առաջացել համակարգիչներ ձեռք բերելու, ծառայությունների դիմաց վճարումների եւ դպրոցների ինտերնետային փոխկապակցված համակարգ ստեղծելու առումով, որը հիմնականում պայմանավորված է ԱրմենԹելի մոնոպոլ դիրքով ու ներկայացրած բարձր սակագներով: Լուրջ համագործակցություն է ծավալվել «Փրոջեքթ հարմոնի» հետ, որը համաձայնել է իր վրա վերցնել կառավարման համակարգը եւ մեկ  տարի հետո, երբ արդեն կադրային ու տեխնիկական համապատասխան հնարավորություններ կլինեն, այն հանձնել կրթական տեխնոլոգիաների կենտրոնին:

Պարոն Մկրտչյանի գնահատմամբ` լավ ցանկությունները կյանքի կկոչվենիրական հնարավորությունների հաշվառմամբ միայն, ուստի ինֆորմատիկա առարկայի ներդրումը դպրոցական ծրագրում պետք է լինի աստիճանական եւ ընդգրկի 6-12-րդ դասարանները: Համակարգչային գիտելիքներ պետք է ստանան նաեւ բոլորուսուցիչները: Բանախոսը մտահոգիչ համարեց բնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրության անկման միտումները եւ տեղեկացրեց, որ Կրթության ազգային կենտրոնի հետ պետք է մշակվի հայեցակարգ, որում անդրադարձ կլինի նաեւ այս կարեւորագույն խնդրին:

Ելույթ ունեցան նաեւ կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցները` տեղեկացնելով, որ ըստ ծրագրի` 5 տարվա ընթացքում հանրապետության դպրոցներում պետք է հիմնվեն 1500համակարգչային ուսումնական կենտրոններ: Նշվեց, որ արդեն պատրաստ է տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների` հանրակրթական դպրոցներում ներդրման ծրագիրը, աշխատանքներ են կատարվում ինֆորմատիկայի դասագրքերի ստեղծման ուղղությամբ: Կարծիք հնչեց նաեւ, որ կարելի էՌուսաստանում գործող համապատասխան դասագրքերը ներդնելՀայաստանի հանրակրթական դպրոցներում. դրանք բավական հաջող դասագրքեր են, որոնցում նյութը մատուցված է աստիճանական խորացման ու շարունակականության սկզբունքով:

Երեւանի մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչը նպատակահարմար համարեց իրենց մասնակցությունը ծրագրին`առաջարկելովուսուցիչների վերապատրաստական դասընթացներ անցկացնել ինֆորմատիկայի ամբիոնում, իսկ Ճարտարագիտական համալսարանի դասախոսների կատարելագործման կենտրոնի ներկայացուցիչն առաջարկեց իր ստեղծած «Օնլայն» ուսուցման ծրագիրն օգտագործել դպրոցներում, քանզի այն միացված է ինտերնետային համակարգին:

Ինֆորմատիկայի ուսուցիչներն առաջարկեցին, որ տեխնիկական ֆինանսավորման խնդիրները հոգա պետությունը, քանի որ դպրոցները չունեն համապատասխան նյութական միջոցներ: Նրանք մտահոգություն հայտնեցին, որ չկա այս ոլորտի երիտասարդ մասնագետների հոսքդեպի դպրոց, ինչը նույնպես կդժվա րացնի ծրագրի իրագործումը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ հանրակրթական դպրոցներում տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը ինքնանպատակ չէ. այն ոչ միայն համապատասխան ոլորտի մասին երեխային գիտելիք տալու նպատակ է հետապնդում, այլ ավելի հեռահար նպատակներ ունի` պայմանավորված մեր երկրում բարձր տեխնոլոգիաները զարգացնելու պետական քաղաքականությամբ: Դպրոցներում ծրագրի ներդրման հաջողությունը պայմանավորված է նրա հետեւողական իրականացմամբ, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործմամբ ու հստակ վերահսկողության առկայությամբ:  Դժվարությունները շատ են, դրանք ավելի տեսանելի են դառնում հնչած հարցադրումներով, որոնք պետք է հաշվի առնել ծրագրի իրականացման բոլոր փուլերում:


02.11.2006
Աշխատանքային քննարկում հանձնաժողովում
Նոյեմբերի 2-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` «Հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքները եւ այդ ոլորտում իրավիճակի գնահատումը» թեմայով, որին մասնակցում էին պատգամավորն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am