National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
02.11.2006
Աշխատանքային քննարկում հանձնաժողովում

Նոյեմբերի 2-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` «Հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքները եւ այդ ոլորտում իրավիճակի գնահատումը» թեմայով, որին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արդարադատության նախարարության բարձրաստիճանպաշտոնյաներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովը ՀՅԴ խմբակցության առաջարկությամբ` նախաձեռնել է ընդլայնված աշխատանքային քննարկում` նպատակ ունենալով իրազեկել խորհրդարանին հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների կողմից կատարվող աշխատանքներիեւ այդ ոլորտի իրավիճակի վերաբերյալ: Պարոն Գրիգորյանը նշեց,որ վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունների հետեւանքով, երբ զոհվեցին նաեւ անմեղ քաղաքացիներ,ազգաբնակչության շրջանում ձեւավորվում է վախի մթնոլորտ, իսկ հանցագործությունների չբացահայտումը եւ անպատժելիությունը կարող է ձեւավորել նաեւ անվստահության մթնոլորտ: Նրա խոսքով` նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ այն բոլոր խնդիրները, որոնք խթան կհանդիսանան հանցագործությունների դեմ պայքարը ավելի արդյունավետ եւ օպերատիվ դարձնելու համար: Նահույս հայտնեց, որ իրավապահ մարմինների կողմից կներկայացվեն Հայաստանում հանցագործությունների շարժընթացը, հանցագործությունների կանխման եւբացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ դրա արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ հրատապ լուծում պահանջող խնդիրները,կքննարկվենայդ ոլորտում հրատապ օրենսդրական լուծում պահանջող խնդիրներըեւ այն բոլոր ասպեկտները, որոնք կարող են նպաստել հանցագործությունների կանխմանը եւբացահայտմանը:

Հիմնական զեկուցող` ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը նշեց, որ վերջին շրջանում որոշ քաղաքական գործիչներ եւ ԶԼՄ-ներ հաճախակի են գործածում կրիմինալ եւ կրիմինալիզացիա տերմինները` դրանք կապելով Հայաստանի ներկա իրավիճակի հետ: Այդ պնդումները ոչմի կապ չունեն Հայաստանում հանցավորության մակարդակի եւ դրա դեմ տարվող պայքարի արդյունավետության հետ: Նա նշեց, որ իրավապահ մարմինները կողջունեն ցանկացած պետական, քաղաքական եւ հասարակական նախաձեռնություն, որը միտված կլինի հանցավորության դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների բարձրացմանը եւ լուծմանն աջակցելուն, բայց իրենք չեն ընդունում այն մոտեցումները, որոնցով փորձ է արվում հողին հավասարեցնել իրենց գործին նվիրված հազարավոր մարդկանց աշխատանքը, ինչի շնորհիվ հանրապետությունում երկար տարիներ պահպանվում է կայուն օպերատիվ իրավիճակ:Պարոն Մահտեսյանի խոսքով` հանցավորության շարժընթացը վերջին 6 տարիների ընթացքում գրեթե անփոփոխ է մնացել, իսկ վերջին 3 տարվա ընթացքում սահուն նվազել է: 2006 թվականի 9 ամիսների ընթացքում մեր երկրում գրանցված ցուցանիշը` 7529 հանցագործության դեպք, մի փոքր աճելով` համահունչ է դարձել 2004 թվականի ցուցանիշի հետ: Փոխոստիկանապետի հավաստմամբ` դա բացատրվում է նրանով, որ անցումային շրջանում գտնվող կամ նոր զարգացող պետություններում հանցավորության շարժընթացը չի կարող շատ ցածր մակարդակի վրա գտնվել, եւ դա բազմաթիվ կրիմինոլոգների տեսակետն է: Այս առումով 2005 թվականը որոշակի դրական բացառություն է հանդիսացել: Այդ տարվա ցուցանիշները գրեթե համընկնում են 1983 թվականի ցուցանիշների հետ: Ինչ վերաբերում է հանցավորության մակարդակին` այն հաշվարկվում է տվյալ երկրի 100 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թվաքանակով. ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում այն մոտ 6 անգամ պակաս է ԱՊՀ երկրների միջինացված համապատասխան ցուցանիշից, ընդ որում` ՌԴ-ից` 9 անգամ, Բելառուսից` 6,6 անգամ, Վրաստանից` 4,4 անգամ, Ուկրաինայից եւ Ղազախստանից` 3 անգամ, Մոլդովայից` 2,6 անգամ եւ ալն:Պարոն Մահտեսյանը նշեց, որ հանցավորության մակարդակով մեր հանրապետությունը միշտ էլ շահեկանորեն տարբերվել է ինչպես նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, այնպես էլ ներկայիս ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից: Հանցավորության մակարդակների տարբերություններն առավել ցայտուն են եւվրոպական մի շարք երկրների հետ համադրման դեպքում, մասնավորապես` Ֆինլանդիայից մենք ցածր արդյունք ունենք 55 անգամ, Լատվիայից` շուրջ 9 անգամ, Բուլղարիայից` 6,5 անգամ, Ռումինիայից` 4,7 անգամ:

Սպանությունների եւ սպանության փորձերի թիվը 2000-2005 թվականներին տատանվել է 127-ից 79, 2006 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 74 դեպք: Սա վկայում է, որ սպանությունների եւ սպանության փորձերի թիվը նույնիսկ նման համաչափությամբ աճելու դեպքում տարեկան արդյունքներով չի գերազանցի 100 դեպքը: Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների կազմում կայուն նվազել է` սկսած 1994 թվականից` կրճատվելով շուրջ 4 անգամ: Հրազենի գործադրմամբ կատարված ծանր հանցագործությունների թիվը փոփոխական շարժընթացով տատանվել է 80-100-ի միջակայքում: 1991-93 թվականներին Հայաստանում կատարվել է ավելի շատ ավազակության դեպք, քան մնացած 12 տարիներին: Գրեթե նույն պատկերն է նաեւ կողոպուտի դեպքում: Եթե 1991-1993 թվականներին հանրապետությունում միջինը տարեկան կատարվում էր 6800 գողություն, ապա 1994-2005 թվականներին արձանագրվել է շուրջ 2700 դեպք: 2005 թվականին արձանագրված ցուցանիշը նվազագույնն է վերջին 10 տարիների ընթացքում:Նույնանման միտումներ են արձանագրվել նաեւ բնակարանային գողությունների շարժընթացում: Բարձր են եղել նաեւ հանցագործությունների բացահայտման ցուցանիշները. վերջին 9 տարիների ընթացքում այն տատանվել է 83-85 տոկոսի սահմաններում, որը ԱՊՀ անդամ երկրներում համարվում է ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Պարոն Մահտեսյանը նշեց, որ վերոնշյալցուցանիշները հիմք են տալիս պնդելու, որ քրեածին իրավիճակը Հայաստանում կայուն է եւ վերահսկելի: Այս կարծիքը կիսում են ոչ միայն անկախ մասնագետները, այլեւ հանրապետություն ժամանած օտարերկրյա հյուրերն ու զբոսաշրջիկները:

Զեկույցում պարոն Մահտեսյանը անդրադարձավ առավել հասարակական հնչեղություն ստացած մի քանի սպանությունների բացահայտման աշխատանքներին:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ այն երկիրը, որտեղ իրավապահ մարմինները չեն կարողանում արդյունավետ աշխատել, կառավարության մնացած արածները ջուրն են թափվում, որովհետեւ ինչքան էլ սոցիալական ծրագրեր իրականացվեն, ժողովուրդնանպաշտպան չպետք է լինի եւանվտանգության մնացած համակարգերը նրա համար այդքան տեսանելի չեն:Նրա խոսքով` ոստիկանության հնարավորությունները, ակնհայտ է, որ բավարար չեն այդ արդյունավետությունն ապահովելու համար, որովհետեւ կադրային կորուստներ կան. այսօր ամենալավ երիտասարդները չէ, որ գնում են ոստիկանությունում աշխատելու: Հաջող իրավաբաններն փորձում են մասնավոր համակարգում ախատանք գտնել, քանի որ աշխատավարձը մի քանի անգամ բարձր է: «Պետական համակարգում կամ նա պետք է կաշառք վերցնի` խայտառակելով համակարգը, կամ պետք է ապրի խեղճուկրակ: Պետբյուջեն քիչ փող է տալիս, որը հազիվ բավականացնում է աշխատողների սոցիալական խնդիրները լուծելուն, իսկ մնացած մի քանի տոկոսը չի բավականացնում վերազինման, մասնագիտական վերապատրաստման եւ այլ հարցեր լուծելու համար»:Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ` միայն ոստիկանության զեկույց լսելը բավարար չէ. ոստիկանությունը շղթայի մեկ օղակն է միայն: Այդ շղթայի մեջ մտնում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնող հաստատությունները, դատախազությունը, դատարանը, ռեաբիլիտացիոն համակարգը, որը եւս կիսամեռ վիճակում է: Նրա խոսքով` ցուցմունք տալը համարվում է անհարիր, եւ մարդիկ ցուցմունք չեն տալիս, որպեսզի պիտակների չարժանանան: Բանակում, դպրոցում սկսում են տիրել զոնայի օրենքները: Այս իրավիճակում կամ հասարակական կազմակերպությունները պետք է կարողանան կոտրել այս պատը` հասարակությունը դաստիարակելու իմաստով, կամ` շեղվելու են դեպի քաղաքական շահարկումների դաշտ:Նրա համոզմամբ` հասարակության մեջ իրավունքը հարգելու սովորույթն արմատավորելու գործում համագործակցություն է անհրաժեշտ: Հասարակական մթնոլորտն այսօր շատ բացասական է, եւ դրանում բոլորն են մեղավոր: «Ինչպես մեր հասարակությունը ապահովված չէ, այնպես էլ` ոստիկանը, ուստի պետք է նախ` ոստիկանի անվտանգությունն ապահովենք, նոր միայն նրանից լավ աշխատանք պահանջենք»:

Հանձնաժողովի անդամ Գագիկ Կոստանդյանը ոստիկանության աշխատանքները արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ համարեց «Օպերատիվ հետախուզությանմասին» օրենքի ընդունումը: Նրա կարծիքով օրինագիծը պետք էներկայացնիօպերատիվծառայություններիցմեկը`ազգայինանվտանգության ծառայությունը կամ ոստիկանությունը, այլ ոչ թե արդարադատության նախարարությունը: Պարոն Կոստանդյանը անհրաժեշտ համարեց նաեւ ոստիկանների աշխատավարձի բարձրացումը եւ նշեց ,որ Արամայիս Գրիգորյանիհետայսհարցըկմտցնենօրակարգ: Գագիկ Կոստանդյանը հույսհայտնեց,որ ղեկավարի փոփոխությունից հետոկկարգավորվի նաեւ ոստիկանության քրեակատարողական հիմնարկների վիճակը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը` անդրադառնալով հակակրիմինալ շարժմանը` կարծիք հայտնեց, որ այն շարժում չի. շարժումները չպետք է սկսվեն ընտրություններից առաջ եւավարտվեն ընտրություններից հետո:Հանցավորության, քրեածին իրավիճակի դեմ պայքարը մշտական գործընթաց է, եւ այս գործընթացներից մեկն էլ այսօրվա քննարկումներն են: Նրա համոզմամբ հանձնաժողովի եւ իրավապահ մարմինների փոխհարաբերությունները պետք է վերանայվեն եւ միայնօրենքներ ընդունելով, նախագծեր ներկայացնելով, պաշտպանելով եւ քվեարկելով չէ, որ համագործակցությունը պետք է իրականացվի: Բազմաթիվ խնդիրներ կան որտեղ ոստիկանությունը եւ բոլոր իրավապահ մարմինները խորհրդարանի աջակցության կարիքն ունեն, որպեսզի օրենքի առջեւ բոլորը հավասար լինեն: Երբ ոստիկանությունը չի կարողանում այս կամ այն պաշտոնատար անձի դիրքորոշման պատճառով հաղթահարել այդ խոչընդոտները եւ օրենքը իր ամբողջ ուժով գործադրել, այստեղ հանձնաժողովը եւ պատգամավորները կարող են դերակատար լինել: Պատգամավորի համոզմամբ հասարակական մթնոլորտ ձեւավորելու խնդրում ոչ միայն իրավապահ մարմինները, այլեւ պատգամավորները, լրագրողները եւհասարակական կազմակերպությունները իրենց անելիքը ունեն:

Վերջում պարոն Մահտեսյանը կարեւորեց նման քննարկումները` նշելով, որ առաջիկաիրավական բարեփոխումներով նախատեսվում են մի շարք դրական տեղաշարժեր, որոնք կօգնեն իրավապահ մարմիններին առավել արդյունավետ պայքարելու հանցավորության դեմ:

Ամփոփելով քննարկումները` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովինախագահ ԱրամայիսԳրիգորյանը նշեց,որ աշխատանքային քննարկումներով չեն սահմանափակվելու եւ քննարկումների արդյունքները վերլուծելուց եւգործուն քայլեր ձեռնարկելուց հետո կկազմակերպվեն ավելի լայն քննարկումներ, որտեղ կհրավիրվեն այս ոլորտին առնչվող պետական եւդատական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


02.11.2006
Խորհրդարանական լսումներում քննարկվեցին հանրակրթական դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խնդիրները
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցան «Հայաստանի հանրակրթական դպրոցներում տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ծրագրի իրագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am