ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված երկու՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Հանրային առողջապահության մասին» ու կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս: Այդ մասին նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա տեղեկացրել է, որ նման առաջարկ ներկայացրել է Կառավարությունը՝ օրենսդրական փաթեթները լրամշակելու նպատակով:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ իր կողմից եւս եղել են առաջարկներ, որոնք դիտարկման փուլում են: