National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
21.11.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ նախագծեր է քննարկել
1 / 1

Նախատեսվում է, որ այսուհետ անշարժ գույքերի նվիրատվության վերաբերյալ բոլոր գործարքները պարտադիր կանցնեն նոտարական վավերացում: Այս մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 21-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Արա Մկրտչյանը հայտնել է, որ ոլորտային վիճակագրությունը վկայում է, որ օրենսդրական կարգավորումը նախատեսելիս հաշվի չեն առնվել գործարքների որոշ տեսակների առավել բարձր ռիսկայնությունը: Մասնավորապես, նվիրատվության գործարքների դեպքում առկա է գործարքի իրական նպատակը թաքցնելու, այն է՝ առքուվաճառքի գործարքը նվիրատվության գործարքի միջոցով քողարկելու ռիսկ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը փոխնախարարից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է նոտարը ստուգելու՝ մարդը գույքը նվիրե՞լ է, թե՝ նվիրատվության գործքի անվան տակ վաճառել է այն:

Պատասխանելով հարցին՝ Արա Մկրտչյանն ասել է, որ այժմ գույքի նվիրատվության գործարքը վավերացնում է Կադաստրի կոմիտեն, որը գործարքն ու հաճախորդին ուսումնասիրելու իրավունք չունի՝ ի տարբերություն նոտարի:

«Ենթադրենք պաշտոնատար անձը բարձրարժեք գույք է նվիրում մի անձի, որի հետ ո՛չ բարեկամական, ո՛չ սոցիալական կապ ունի: Նոտարն այդ գործարքի մասին ազդակ պետք է փոխանցի համապատասխան մարմնին հետազոտություն իրականացվի՝ ինչո՞ւ է պաշտոնյան իր գույքը նվիրաբերում այլ մարդու»,- ասել է Արա Մկրտչյանը:

Քննարկման ընթացքում հարցեր են հնչել, որոնք վերաբերել են ռիսկերը կառավարելուն, նոր ռիսկեր ստեղծելուն, պետական ռեսուրսը ճիշտ օգտագործելուն, տուրքերին եւ վճարումներին ու նոտարների ծանրաբեռնվածությանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ քաղաքացու կյանքում նախագիծը որեւէ բարդություն չպետք է առաջացնի: Նա նկատել է, որ օրենքի նախագիծը խորքային խնդիրներ է լուծելու:

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշել է, որ քննարկվող փոփոխությունները քաղաքացիների կյանքը որեւէ կերպ չեն բարդացնի, բացի նրանից, որ այսուհետ նվիրատվությունների գործարքի համար գումար կգանձվի:

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը եւս քննարկվել է հանձնաժողովի նիստում:

Առաջարկվող փոփոխություններով իրավական հիմքեր կսահմանվեն այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն:

Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը կոչ է արել հանձնաժողովականներին կողմ քվեի արժանացնել նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերին:


21.11.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
Օրենսդրական փաթեթի նպատակն է ընդլայնել համայնքային բյուջեի կառավարման շրջանակը եւ հնարավորություն տալ համայնքային իշխանություններին կայացնելու ինքնուրույն որոշումներ. այս մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական...

21.11.2023
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ԱԱՀ-ից ազատելու նորմը կերկարաձգվի մինչեւ 2026 թ. հունվարի 1-ը
Գործադիրն առաջարկում է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ավելացված արժեքի հարկից ազատելու օրենսդրական նորմը երկարաձգել մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկել է արտոնությունը երկարաձգել մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը, ինչն ընդունվել ...

21.11.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն կընձեռվի
Խնդիրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական պաշտպանության երաշխիքների` կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն ընձեռելն է, որի համար անհրաժեշտ է, որպեսզի Կառավարությունն ունենա համապատասխան լիազորություններ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական...

21.11.2023
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի ֆինանսական վերաբաշխումները կուղղվեն ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելուն
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 21-ին երկրորդ անգամ հրավիրված արտահերթ նիստում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ««ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Կառավարությանը հնարավորություն կընձեռվ...

21.11.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...


21.11.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

21.11.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

21.11.2023
Գործադիրն առաջարկում է եւս մեկ տարով երկարաձգել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մասով հարկային արտոնությունը
Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական նորմը եւս մեկ տարով երկարացնելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը` նոյեմբերի 21-ի ԱԺ ա...

21.11.2023
Կառավարությունն առաջարկում է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ
Գործադիրն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ա...

21.11.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 16:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

21.11.2023
Ձեռնարկատերերի պետական հաշվառումը եւ իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար կստեղծվեն իրավական հիմքեր
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տ...

21.11.2023
Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպան...

21.11.2023
Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանել
Ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ ամրագրել «փակ շրջանառու համակարգ» հասկացությունը: Այս մասին նոյեմբերի 21-ին կայացած ԱԺ արտահերթ նիստի ը...

21.11.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն ՀՀ-ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից. Նարեկ Մկրտչյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն ՀՀ-ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանան կենսաթոշակ եւ նպաստ: Հաշվի առնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու ...

21.11.2023
Գործադիրը լրացում է առաջարկում «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքում
2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ավելի քան հարյուր հազար քաղաքացի: Մինչ այդ, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ԼՂ-ի մեր բազմաթիվ հայրենակիցներ մնացել էին Հայաստանում` հնարավորություն չունենալով վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Վերջիններիս սոցիալական եւ ֆինանս...

21.11.2023
Առաջարկվում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները
Գործադիրն առաջարկում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ նպատակն է մեծացն...

21.11.2023
Նախաձեռնությամբ Կառավարությանը հնարավորություն կընձեռվի 2023 թ. պետական բյուջեի շրջանակում իրականացնել եւս 3 տոկոս՝ 77.7 մլրդ դրամի վերաբաշխումներ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով օրենքով...

21.11.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am