National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
19.11.2023
Ավարտվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը
1 / 14

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը:

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Դանիելա դե Ռիդերը կարեւորել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը, ինչն ամրագրված է նաեւ Վանկուվերի հռչակագրում: Զեկուցողն անդրադարձել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, հակամարտությունների հումանիտար հետեւանքներին, էսկալացիայի դեպքերին: Այս համատեքստում նա խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանման մասին եւ հավելել՝ ՀՀ իշխանությունները հնարավոր բոլոր քայլերն իրականացնում են, սակայն անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել խնդիրների լուծման հարցում: Արժեւորելով ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղությունը՝ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ համատեղ քայլերն ու քաղաքական կամքը կարող են դրական արդյունք ապահովել:

Ճգնաժամերի հաղթահարման ուղիներ, կոնֆլիկտային գոտիներում հումանիտար խնդիրներ, հակամարտությունների պատճառներ. առցանց ձեւաչափով այս հարցերին է անդրադարձել փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող (2017-2023) Ֆերնան դը Վարենը: «Միլիոնավոր մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց իրավունքներն աշխարհում, եւ դրա պատճառը հաճախ նրանց փոքրամասնություն լինելն է»,- փաստել է Ֆերնան դը Վարենը: Զեկուցողի գնահատմամբ հակամարտությունների կանխարգելումն ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն բոլորի գործողությունների հիմքում: Անդրադարձ է եղել նաեւ տարբեր պատճառներով դրսեւորվող այլատյացության ու անհանդուրժողականության դեպքերին, որոնք հաճախ ծանր հետեւանքներ են ունենում:

Միջազգային-իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարեւորել է նման հարթակում հարցերի քննարկումը: Զեկուցողը ներկայացրել է վերջին տարիներին մեր երկրին պատուհասած խնդիրները, մանրամասնել Ադրբեջանի լայնածավալ պատերազմի աղետալի հետեւանքները: «Երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ, մենք բախվեցինք մարդկային տառապանքների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, գերեվարման եւ բռնի անհետացման, անհայտ կորածների, գերիների եւ խաղաղ բնակիչների սպանությունների, իրենց տներից զրկված տասնյակ հազարավոր մարդկանց զրկանքների տխուր իրողությունների հետ»,- շեշտել է ՀՀ ներկայացուցիչն ու հավելել, որ ավելի քան մեկ ամիս առաջ մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան: Նրա խոսքով այն իրողությունները, որոնց բախվել է Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում, դրդել են մեր երկրին շատ ակտիվ լինել միջազգային իրավական մեխանիզմների կիրառման առումով: ՀՀ ներկայացուցիչն այս համատեքստում նշել է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ներկայացրել դատական հայցերի արդյունքները:

«Մենք ունենք շատ ու շատ հակամարտություններ, որոնք բռնկվում են երկրագնդի տարբեր կետերում, իսկ սառեցված հակամարտությունները պայթում են եվրոպական մայրցամաքում ու այլ վայրերում, եւ դա մեզ շատ է անհանգստացնում: Սա փորձության է ենթարկում միջազգային իրավական կարգը՝ տեսնելու, թե ինչ կարող է անել միջազգային իրավական կարգն այս հակամարտությունները լուծելու համար»,- ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը: Նա անդրադարձել է նաեւ սոցիալական ցանցերում հնչող  ատելության խոսքի անթույլատրելիությանը, որը եւս ունենում է աղետալի հետեւանքներ: ՀՀ ներկայացուցիչը խոսել է նաեւ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, որն էլ հանգեցրեց էթնիկ զտման:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում խոսել են միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման կարեւորության, ցեղասպանությունների կանխարգելման, Գազայում տեղի ունեցող իրադարձությունների, փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրսեւորումների վերացման ու այս հարցում համատեղ պայքարի անհրաժեշտության մասին: Բելգիայի ներկայացուցիչը կարեւորել է հակամարտությունների գոտիներ այցելելն ու տեղում իրավիճակը հասկանալը: Պատվիրակներն անդրադարձել են ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտություններին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին: Հնչել է տեսակետ, որ չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության, կարեւորվել է բոլոր խաղաղ քաղաքացիների իրավունքների հավասար պաշտպանությունը: Պատվիրակների կողմից մերժվել է երկակի ստանդարտների քաղաքականությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում կարեւորվել է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը:

ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ, Շվեդիայի պատվիրակությունից Մարգարետա Սեդերֆելտը նշել է, որ ցեղասպանությունները մեր պատմության մի մասն են, սակայն կան մարդիկ, որոնք դեռեւս մերժում են այն: Պատվիրակը խոսել է ռասիզմի եւ հակասեմիտականության դրսեւորումների, կրոնական բռնությունների մասին, որոնց մարդկությունը դեռ ականատես է լինում: Այս համատեքստում նա անթույլատրելի է համարել ցեղասպանության ժխտումը՝ ընդգծելով, որ խորհրդարանականները պետք է իրենց ներդրումն ունենան այս հարցում:

ԵԱՀԿ ԽՎ-ում Բելգիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերը խոսել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման քաղաքականության մասին եւ նշել, որ պատրաստվում է այցելել փախստականների կենտրոն՝ տեղում հանդիպելու եւ նրանց խնդիրները լսելու համար: «Պետք է աջակցենք Հայաստանին՝ հաղթահարելու այս իրավիճակը»,- ընդգծել է պատգամավորը:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան եւ հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում: Նա անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»:

«Մարդու իրավունքների պաշտպանության լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը՝ խաղաղությունը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրների մասին: Նա հիշեցրել է, որ ըստ բանաձեւերի, հայտարարությունների եւ անգամ միջազգային դատարանի որոշումների՝ նրանք պետք է ապրեին իրենց հայրենիքում եւ ոչ թե դառնային փախստականներ:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում խոսել են հակամարտությունների գոտիներում երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Կարծիք է հնչել, որ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը միայն պետությունների խնդիրը չէ, այլ՝ միջազգային հանրության, եւ միայն բանաձեւեր պետք չեն, այլ գործուն քայլեր են անհրաժեշտ՝ մարդկանց իրավունքների իրական պաշտպանություն ունենալու համար: Կարեւորվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, Ադրբեջանում հայերի վերաինտեգրմանն առնչվող խոստումների կատարումը:

Եզրափակիչ ելույթում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի ընթացքում կարեւոր քննարկումներ են անցկացվել ԵԱՀԿ տարածաշրջանում ներքին եւ արտաքին սպառնալիքների ու անվտանգության վատթարացող իրավիճակի վերաբերյալ:

«Ամեն անգամ, երբ հավաքվում ենք խորհրդարանական այս հարթակում, ի վերջո, հույս ենք հայտնում, որ հաջորդ անգամ, երբ նորից հավաքվենք, կհայտնվենք ավելի լավ վիճակում՝ ԵԱՀԿ ավելի կայուն եւ խաղաղ տարածաշրջանում: Այնուամենայնիվ, թվում է, որ հույսը բավարար չէ, տեղի ունեցածին արձագանք արտահայտելը բավարար չէ, մենք պետք է ավելի վճռական գործողություններ ձեռնարկենք այս ճակատամարտում հաղթելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Ավարտելով խոսքը՝ հայկական պատվիրակության ղեկավարը երախտագիտություն է հայտնել այն մարդկանց, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս հանդիպումը:

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման շնորհակալություն են հայտնել հայկական կողմին՝ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով եւ արդյունավետ կազմակերպելու համար: Պիա Կաուման համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի քննարկումները ցույց տվեցին, որ կառույցի աշխատանքն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Նա կարեւորել է աշխարհում խաղաղության հաստատումը, նշել, որ վեհաժողովի առաքելությունն է աշխատել այդ ուղղությամբ:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը:


19.11.2023
Կոռումպացված ռեժիմները զենքերն օգտագործում են ոչ թե իրենց երկրների օրինական ինքնապաշտպանության, այլ` իրենց ռեժիմները պաշտպանելու համար. Մարիա Կարապետյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել Երեւանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ նիստում, երբ քննարկվել են կոռուպցիայի դեմ համատեղ պայքարի մեխանիզմները, անվտանգության սպառնալիքները: «Շնորհակալ եմ, տիկին փոխնախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Հաճելի է ձեզ բ...

19.11.2023
Մարդու իրավունքերի պաշտպանության լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը՝ խաղաղությունը. Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը: Այս համատեքստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը: «Տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ բոլորիդ...

19.11.2023
Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Երեւանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ նիստում հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան, եւ հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում: «Հարգելի՛ գործընկերներ, Մեր նստաշրջանը տեղի է ուն...

19.11.2023
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարեւորությանը վերաբերող հարցեր
Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարական  ինստիտուտների ամրապնդումը, արդյունավետ մեխանիզմների մշակումը համապարփակ, երբեմն նաեւ՝ «ցավոտ» բարեփոխումների միջոցով: Այս մասին ասել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքնե...

19.11.2023
Եթե Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ապա պիտի նաեւ պատասխանատվություն կրի դրա համար. Աննա Մկրտչյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ
Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլ...

19.11.2023
ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Իտալիայի եւ Խորվաթիայի պատգամավորները նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմ...

19.11.2023
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում քննարկվել են քաղաքական հարցեր
Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել եւ դատապարտել Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը` աջակցություն հայտնելով ագրեսիայից տուժածներին: Մանրամասները` տեսանյութում:   ...

19.11.2023
Խորհրդարանական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ տարբեր ձեւաչափերով նիստերին
Ազգային ժողովի պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձեւաչափերով նիստերին: Ղրղզստանի նախագահի նստավայրում կայացել է վեհաժողովի խորհրդի նիստը: Միաձայն խորհրդի նախագահ է վերընտրվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնութ...

19.11.2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին: Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները: Ջո Ուիլսոնը, շնորհա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am