National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
19.11.2023
Մարդու իրավունքերի պաշտպանության լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը՝ խաղաղությունը. Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
1 / 1

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը: Այս համատեքստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

«Տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ բոլորիդ Երեւանում: Երբ ամիսներ առաջ Վանկուվերում որոշվում էր, որ հաջորդ վեհաժողովն անցկացվելու է Հայաստանում, չէինք էլ կարող պատկերացնել, որ մենք կքննարկենք հակամարտություններից տուժած մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը մի երկրում, որտեղ արդեն 2 ամիս է՝ ապրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար հայ: Նախորդ նստաշրջանին մենք ահազանգում էինք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իրական վտանգի մասին: Իհարկե, հնչեցին հայտարարություններ, ընդունվեցին բանաձեւեր, կայացվեցին միջազգային դատարանի կողմից մի քանի որոշումներ, սակայն փաստ է, որ հենց հիմա, եթե դուք շրջեք Հայաստանով, կհանդիպեք այն նույն մարդկանց, որոնք ըստ բանաձեւերի, ըստ հայտարարությունների եւ անգամ միջազգային դատարանի որոշումների՝ պետք է ապրեին իրենց հայրենիքում եւ ոչ թե դառնային փախստականներ:

Հարգելի՛ գործընկերներ, սա ոչ թե դժգոհություն է միջազգային հանրությունից էթնիկ զտումը չկանխելու համար, այլ՝ արձանագրում, որ գոյություն ունեցող գործիքակազմերն արդյունավետ չեն՝ կանխելու էթնիկ զտումները եւ պաշտպանելու մարդկանց ավտորիտար ռեժիմներից: Այս ամենը մեզ պետք է խոր մտածելու առիթ տա նոր գործիքակազմեր եւ մոտեցումներ ունենալու համար, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն տեքստերով սաստել, այլ՝ գործողություններով կանխել: Մարդու իրավունքերի պաշտպանության համար լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը` խաղաղությունը: Եվ մենք պետք է միասին քարոզենք ժողովրդավարություն եւ կառուցենք խաղաղություն: Հայաստանի Հանրապետությունը հատկապես տարածաշրջանի երկրներին առաջարկում է խոսքից անցնել գործի եւ ներկայացնում է հստակ ծրագիր «Խաղաղության խաչմերուկ» վերնագրի ներքո, որը խաղաղություն կառուցելու մասին է, ինչը բխում է ոչ միայն տարածաշրջանի, այլ՝ բոլոր երկրների շահերից: Եվ ես հույս ունեմ, որ քաղաքակիրթ աշխարհը կկանգնի ժողովրդավարության եւ խաղաղության կողքին»,- նշել է պատգամավորը: