National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
18.11.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում
1 / 1

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգարժա՛ն տիկին նախագահ,

Հարգելի՛ պատվիրակներ, հյուրեր,

Տիկնայք եւ պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար մեծագույն պատիվ է հյուրընկալել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Երախտագիտություն եմ հայտնում նստաշրջանը Երեւանում հյուրընկալելու մեր հրավերն ընդունելու կապակցությամբ:

Այս տարվա ԵԱՀԿ նախագահության կարգախոսն ամբողջությամբ ընդգծում է այն արժեքը, որի վրա պետք է սեւեռված լինի մեր բոլորի ուշադրությունը: Այն է՝ «Սա մարդկանց մասին է»:  Ցավալիորեն, ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանը շարունակում է ցնցվել հակամարտություններից, եւ միլիոնավոր մարդիկ տառապում են պատերազմի ու հումանիտար ճգնաժամերի հետեւանքով, եւ այս խորհրդարանական համաժողովի քննարկման ու բանավեճի թեման, իսկապես, չափազանց կարեւոր է՝ ո՞րն է մեր դերը ճգնաժամի այս օրերին եւ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հակազդել ներքին եւ արտաքին մարտահրավերներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Ցավոք, Հարավային Կովկասը եւս, արդեն տասնամյակներ շարունակ եւ հատկապես՝ վերջին տարիներին, բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների, եւ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձեւը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել եւ այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից: Այդ բանաձեւի կարեւորագույն բաղադրիչներից մեկը ժողովրդավարությունն է:

2018 թվականի թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո ժողովրդավարական բարեփոխումները եւ ժողովրդավարական արժեքների ընկալումը մեր երկրում դարձել են անշրջելի: Հայաստանը վստահ քայլում է այդ ուղղությամբ այն ընկալմամբ, որ ժողովրդավարությունը նաեւ անվտանգության կարեւորագույն երաշխիք է: Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն մենք իրականացրել ենք լայնածավալ բարեփոխումներ՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները եւ արժեքները: Այդ բարեփոխումների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարը, որը լինելու է այս համաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը: Մենք վճռական ենք հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները եւ շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման ուղին:

Տիկնայք եւ պարոնայք,

Ցավալիորեն, մեր տարածաշրջանում ժողովրդավարությունը չափազանց խոցելի է արտաքին մարտահրավերների կողմից, եւ ես ցանկանում եմ այս հնարավորությունն օգտագործել եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրելու Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային սպառնալիքներին եւ տիրող իրավիճակին: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի Վանկուվերի հռչակագրում դուք, հարգելի՛ գործընկերներ, շատ հստակ եւ աներկբա ամրագրել էիք ձեր դիրքորոշումը, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, սակայն հռչակագրի ընդունումից հետո տարածաշրջանում անվտանգային իրավիճակը վատթարացել է:

Այս տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման եւ էթնիկ զտումների հետեւանքով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100.000 հայ ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղը:

Ես եւ իմ մի շարք գործընկերներ երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո: Սակայն միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, եւ մենք ունենք այն, ինչ ունենք այսօր:

Ինձ համար չափազանց ցավալի է այս արձանագրումն անել այս դահլիճում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ փոխանակ վերարժեւորելու մեր ժողովրդի պատմությունը եւ վերապրած փորձություններն ու նայելու առաջ, մենք ստիպված ենք առերեսվել պատմության գրեթե նույնական կրկնության՝ 21-րդ դարում: Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրները եւս կդառնան այս վեհաժողովի քննարկման առարկա:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք չենք ընկրկում դժվարությունների առաջ, եւ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին կարգավորել հարաբերությունները եւ համագործակցել:

Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է մանդատ` խաղաղություն բերելու եւ ապագա սերունդների համար խաղաղ համակեցության դարաշրջանը հնարավոր դարձնելու համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում եւ ավելորդ է ասել, որ հարեւանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ:

Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ եւ սահմանների ու կոմունիկացիաների բացմամբ եւ առանց նախապայմանների ներգրավվել է բանակցությունների մեջ: Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները տեսանելի ապագայում կտան ցանկալի արդյունքներ:

Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, եւ Հայաստանի Հանրապետության տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում, որը պետք է արտահայտվի հետեւյալ կերպ. տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, ճանապարհներով եւ ենթակառուցվածքներով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության եւ երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ: Մենք աջակցության հույս ունենք ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլեւ միջազգային գործընկերներից եւ հանրությունից, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանն իրապես դարձնենք խաղաղության խաչմերուկ:

Հարգելի՛ հյուրեր,

Թույլ տվեք եւս մեկ անգամ ողջունել ձեզ մեր երկրում: Մաղթում եմ ձեզ արդյունավետ նիստ: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում այս սրահում եւ նրա պատերից դուրս կունենաք հաճելի շփումներ եւ հետաքրքիր քննարկումներ, որոնք կբխեն մեր երկրների բոլոր քաղաքացիների հետաքրքրություններից եւ շահերից:

Շնորհակալություն:


18.11.2023
Պետք է հասկանալ, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է տարածաշրջանին երկարատեւ խաղաղություն բերող լուծումներ առաջարկել
Նոյեմբերի 18-ին Երեւանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի նախագահի ելույթը՝ այստեղ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին: Ելույթին կարող եք ծանոթանալ հղմ...

18.11.2023
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկը հաջողված էր. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը. «Հարգարժա՛ն տիկին նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, գործընկերներ եւ հյ...

18.11.2023
Այսօր խաղաղությունը պարտադիր է. Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
Երեւանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Բարի գալուստ Հայաստան, հուսով եմ՝ կվայելեք մեր երկրի հյուրընկալությունը: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ քննարկելու ԵԱՀԿ-ի դերը կոնֆլիկտների տարածաշրջաններո...

18.11.2023
Չնայած անցյալի պատերազմներին եւ ճգնաժամերին՝ մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանն իրական, կայուն եւ հարատեւ խաղաղության կարիք ունի. Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
Երեւանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը: ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող թեմատիկ քննարկմանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, Նախ թույլ տվեք միանալ Ազգային...

18.11.2023
ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Կիպրոսի եւ Շվեդիայի պատգամավորները նոյեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժա...

18.11.2023
Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության, եւ ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար. Պիա Կաումա
Շատ երկրներում այժմ ճգնաժամային իրավիճակ է, եւ շատ կարեւոր է,  որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը: Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել եւ ունենում ԼՂ-ում, այդ հարցը շատ կարեւոր է ԵԱՀԿ ԽՎ-ի համար ավելի, քան երբեւէ: Այս մասին ասել է  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժո...

18.11.2023
Հույս ունենք Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան եւ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու մեր բաժին պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
Նոյեմբերի 18-ին Երեւանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, նշել է, որ այն տեղի է ունենում բարդ ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարահային կարգը ճաք...

18.11.2023
ԵԱՀԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 18-ին: Առավոտյան տեղի է ունեցել վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր: Ներկայացվել են ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի, գլխավոր քարտուղարի, գանձապահի, ինչպես նաեւ աշխատանքային խմբերի ամառային աշխատա...

18.11.2023
Նոյեմբերի 18-20-ը Երեւանում ընթանում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
Նոյեմբերի 18-ին «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Հայաստան են ժամանել 47 երկրից շուրջ 300 պ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am