National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
17.11.2023
Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է. Արթուր Խաչատրյան
1 / 2

Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է: Որ ոլորտն ավելի մեծ նշանակություն ունի Կառավարության համար, այդ ոլորտն ավելի շատ գումար է ստանում: Մենք տեսնում ենք, որ 16 տոկոս բյուջեի աճի պայմաններում Պաշտպանության նախարարության համար նախատեսված պաշտոնական ծախսերը կավելանան ընդամենը 7 տոկոսով, ռազմարդյունաբերության ոլորտում մեկ միլիարդով նվազում են հատկացումները, եւ փոխարենը ոստիկանության համար նախատեսված բյուջեի աճը կկազմի 18 տոկոս. ավելի շատ, քան ընդհանրապես պետական բյուջեի աճը, եւ գրեթե երեք անգամ ավելի շատ, քան Պաշտպանության նախարարության համար նախատեսված հատկացումները: Նոյեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած պետական բյուջեի քննարկումներին` ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ տնտեսական բոլոր հաշվարկները խիստ մանիպուլյատիվ բնույթ ունեն, եւ ցանկացած տեղեկություն ներկայացվում է այնպիսի անկյան տակ, որը Կառավարության գործունեությունը կդարձնի դրական եւ երկրի զարգացմանը միտված:

Անդրադառնալով Վաշինգտոնում նոյեմբերի 20-ին նախատեսված արտգործնախարարների մակարդակով հանդիպմանն Ադրբեջանի չմասնակցելու հարցին` Արթուր Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ոչ միայն ԱՄՆ միջնորդության բանակցություններից, այլեւ ԵՄ միջնորդությունից: Ըստ Արթուր Խաչատրյանի` նրանք արեւմտյան հարթակներում Հայաստանից «պոկեցին» այն, ինչ իրենց պետքն էր. այդ հարթակներից այլեւս ստանալու ոչինչ չունեն:

Հարցի առնչությամբ «Հայաստան» խմբակցություն  քարտուղար Արծվիկ Մինասյանը եւս ներկայացրել է իր դիրքորոշումը` ընդգծելով, որ միջազգային` հատկապես արեւմտյան հարթակը, բացարձակ չի արձագանքում Հայաստանում տիրող ակնհայտ հակաժողովրդավարական վիճակին: Նրա խոսքով հարցն ամբողջականության համակարգի  մեջ պետք է դիտարկել: «Ադրբեջանն այսօր իր բոլոր գործողություններով` ամենաբռնապետական, հակաժողովրդավարական երկրներից մեկն է, սակայն նույն եվրոպական ատյաններից այդ մասին որեւէ արձագանք չենք լսի, որովհետեւ  Ադրբեջանի տնտեսական շահը գերադասելի է ցանկացած իրավիճակից»,- ասել է խմբակցության քարտուղարը:

Լրագրողը մատնանշելով 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեով եկամտային մասի կրկնապատկման փաստը, ծախսային մասով էական ավելացումները, առողջապահության համար նախատեսված ծախսերի կրկնապատկումը` հետաքրքրվել է` արդյո՞ք ընդդիմությունն էլ մանիպուլյատիվ չի ներկայացում փաստերը: Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ ամենաարագ ՀՆԱ-ի աճի տեմպերը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, հաստատ, այդ վերջին հինգ տարիներին չեն եղել:
 


17.11.2023
Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոյին: «Շատ կարեւոր է այն փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջեւ շփումները բազմակողմ հարթակներում ակտիվացել են: Վերջերս պատիվ ունեցա Դուբլինում կայացած Եվր...

17.11.2023
Անհամբեր սպասում եմ Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը. Կորեայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացո...

17.11.2023
ԱՄՆ բառապաշարը բավականին կոշտացել է. հնարավոր է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է նախօրեին քննարկված «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Խորհրդարանականը նշել է, որ ցանկացած Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն իր երկ...

17.11.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երեւան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Երեւանում խորհրդարանական ամենամասշտաբային միջոցառումը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ ...

17.11.2023
ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հայտնել են իրենց աջակցությունը խաղաղության օրակարգին. Արթուր Հովհաննիսյան
Բնականաբար, Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, կոչ ենք անում ավելի կառուցողական, արդյունավետ քննարկումների դաշտ վերադառնալ:  ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը խաղաղության օրակարգին, եւ մենք հույս ունենք, որ մեր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am