National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
17.11.2023
ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հայտնել են իրենց աջակցությունը խաղաղության օրակարգին. Արթուր Հովհաննիսյան
1 / 5

Բնականաբար, Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, կոչ ենք անում ավելի կառուցողական, արդյունավետ քննարկումների դաշտ վերադառնալ:  ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը խաղաղության օրակարգին, եւ մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ նաեւ հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան նստել  եւ կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի հերթական հրաժարմանը՝ մասնակցելու Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով նախատեսված հանդիպմանը:

«Մենք որեւէ բան չենք բացառում, մենք կառուցողական կերպով առաջ ենք շարժվում խաղաղության օրակարգով եւ կրկնում եմ՝ հույս ունեմ, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ եւ ջանքերով հնարավոր կլինի արդյունավետ կերպով առաջ շարժվել եւ Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ»,- հավելել է Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագրողի մյուս հարցին, որը վերաբերում էր մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը:

«Ադրբեջանի ԱԳՆ-ն նյարդային արձագանքեց ամերիկյան բարձրաձայնումներին եւ իր այդ հայտարարությունն ավարտեց մոտավորապես այս տեքստով, թե Ադրբեջանն իրավունք ունի ուժ կիրառել իր տարածքը պահպանելու համար: Դուք այստեղ ուղղակի սպառնալիք չեք տեսնո՞ւմ ե՛ւ խաղաղության գործընթացին, ե՛ւ Հայաստանին»,- հարցրել է լրագրողը՝ նշելով Ադրբեջանի ոչ դիվանագիտական լեզուն:

«Մենք տեսնում ենք ոչ կառուցողական մոտեցում, ինչն իր հերթին կարող է ծնել բազմաթիվ խնդիրներ եւ ռիսկեր: Եվ հենց այս տրամաբանությամբ մենք շարժվում ենք կառուցողական ճանապարհով՝ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ եւ աջակցությամբ Ադրբեջանին վերադարձնելու համար բանակցությունների սեղան՝ կառուցողական դաշտում առաջ շարժվելու խաղաղության օրակարգով: Սա մեր քաղաքականությունն է, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի տեքստից Ձեր մեջբերած նախադասությանը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության պահպանմանը, ես այստեղ որեւէ տարօրինակ բան չեմ տեսնում եւ չեմ ուզում գույներն էլ ավելի խտացնել: Ըստ էության` մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ այս հարցին արձագանքել է՝ նշելով, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումները կարող են որոշակիորեն խնդիրներ առաջացնել: «Սա դիվանագիտական, ծանր, դժվար աշխատանք է, եւ այդ աշխատանքն ու առկա վիճակը ենթադրում են, որ մենք պետք է շարունակենք այն ուղղությամբ աշխատել, ինչ մինչեւ հիմա: Այն, ինչ ունենք հողի վրա, այն փաստաթղթերը, այն դիրքորոշումները, որոնք ունեն, օրինակ, մի շարք կարեւոր գործընկերներ, դրանք մեզ հնարավորություն են տալիս, մեր կարծիքով՝ գնալ խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով: Կա՞ն խոչընդոտներ, իհարկե, կան: Եվ եթե դրանք չլինեին, միգուցե այսօր կնքված լիներ դա: Սա մի գործընթաց է, որը շատ երկար շարունակվել է: Բայց նաեւ Ադրբեջանի դիրքորոշումն այս պահին թույլ է տալիս մեզ եզրակացնել, որ մեր դիվանագիտությունը եւ մեր պետության արտաքին քաղաքականությունն այդ առումով շատ ճիշտ ուղղությամբ է գնացել մինչեւ հիմա»,- ասել է պատգամավորը:

Հարց է բարձրացվել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ օրեր առաջ մամուլի ասուլիսում հնչեցրած այն հայտարարության վերաբերյալ, թե նախատեսում է քննարկումներ սկսել զինապարտության տարիքը Հայաստանում բարձրացնելու ուղղությամբ: «Արդյո՞ք դա միայն Հայկ Սարգսյանի կարծիքն է, թե՞ խմբակցությունը համակարծիք է նրա հետ»,- հարցրել է լրագրողը:

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ցանկացած պատգամավոր ազատ է հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ խմբակցության դիրքորոշման մասին հայտնի է դառնում քվեարկության պահին: «Խմբակցության պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախագծերը քննարկվում են խմբակցությունում, կոնսենսուս է ձեռք բերվում, եւ նոր առաջ ենք շարժվում: Քննարկումներ տեղի կունենան շահագրգիռ բոլոր կողմերի հետ, եւ եթե դրանց արդյունքում որոշ փոփոխությունների անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ փոփոխությունները տեղի կունենան»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը՝ պարզաբանելով, որ այս պահին չի հայտնի իր անձնական կարծիքը, քանի որ ինքը եւս որպես քաղաքացի՝ պետք է մասնակցի հարցի քննարկումներին:


17.11.2023
Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոյին: «Շատ կարեւոր է այն փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջեւ շփումները բազմակողմ հարթակներում ակտիվացել են: Վերջերս պատիվ ունեցա Դուբլինում կայացած Եվր...

17.11.2023
Անհամբեր սպասում եմ Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը. Կորեայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացո...

17.11.2023
Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է. Արթուր Խաչատրյան
Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է: Որ ոլորտն ավելի մեծ նշանակություն ունի Կառավարության համար, այդ ոլորտն ավելի շատ գումար է ստանում: Մենք տեսնում ենք, որ 16 տոկոս բյուջեի աճի պայմաններում Պաշտպանության նախարարության համար նախատեսված պաշտոնական ծախսերը կավելանան ընդամենը 7 տոկոսով,...

17.11.2023
ԱՄՆ բառապաշարը բավականին կոշտացել է. հնարավոր է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է նախօրեին քննարկված «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Խորհրդարանականը նշել է, որ ցանկացած Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն իր երկ...

17.11.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երեւան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Երեւանում խորհրդարանական ամենամասշտաբային միջոցառումը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am