National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
14.11.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր
1 / 1

Առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների համար, ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Կառավարության սահմանված ձեւի հաշվետվությունները լիազոր մարմնին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելու դեպքում: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով օրենսդրական փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել, սակայն հանձնաժողովի եւ աշխատանքային քննարկումներում արված դիտարկումները հաշվի են առնվել եւ միասնական փաթեթով հասցեագրվել են Կառավարության կողմից. եղել են հիմնականում տեխնիկական բնույթի շտկումներ: «Իսկ «Նյութական պահուստի մասին» օրենքում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ միասնական էլեկտրոնային համակարգի պատրաստ լինելու ժամկետը սահմանվել է 2024 թվականի հունիսի 1-ը, որպեսզի հնարավոր լինի գործարկել այդ բարդ համակարգը»,- պարզաբանել է Դավիթ Համբարյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում կապահովվի առավել բանիմաց եւ հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռվի առանց ֆիզիկական պատրաստականության պահանջի ընտրելու օպերատիվ ստորաբաժանման այնպիսի ծառայողների, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ այլ բնագավառներում ունեն հատուկ մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ: Կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի կոմիտեի առջեւ դրված խնդիրների լուծմանը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր Հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի քաղաքապետի եւ ավագանու իրավական ակտերը կներկայացվեն լիազոր մարմին՝ նաեւ Նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակվելու համար:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները գլխադասային հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություն:

Քվեարկությունների արդյունքում նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ:


14.11.2023
Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայություն չանցած, 27 տարին լրացած քաղաքացիները կազատվեն քրեական պատասխանատվությունից
ՀՀ ԱԺ «Քաղաքաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հրավիրել էր մամուլի ասուլիս: Պատգամավորը լրագրողական հանրույթի եւ հասարակության համար մանրամասնել է իր կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը: Նախատեսվող փոփոխությունն օրենքում ամրագրվելու դեպքում հնարավարություն կտա 27 տարին ...

14.11.2023
Սիրիայի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարն աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, անընդունելի համարել դրանց դեմ որեւէ խախտում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է Սիրիայի հայկական համայնքի յուրահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր...

14.11.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ ...

14.11.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.11.2023
Նախաձեռնությամբ փոփոխվում են ներմուծման ժամանակ տրանսպորտային միջոցների գծով հաշվարկվող բնապահպանական հարկի դրույքաչափերը
Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել ավելացված արժեքի հարկի հաշվարկման առանձնահատկություններ թեթեւ մարդատար մեքենաների ձեռքբերման արժեքից ցածր գնով վաճառքների դեպքում: Նաեւ սահմանվում են համախառն եկամտի հաշվարկման առանձնահատկություններ նույն թեթեւ մարդատար ավտոմեքենաների մասով: Փոփոխության են ենթա...

14.11.2023
Խորհրդարանը քննարկել է փոստային ոլորտին վերաբերող նախագծեր
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միությանն (ՀՓՄ) անդամակցում է 1992 թվականից: Միությունը միջկառավարական միջազգային կազմակերպություն է եւ ունի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության կարգավիճակ: Կոնվենցիան ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին, ուժի մեջ մտել`...

14.11.2023
Կենսաչափական անձնագրերը 2024 թ. չեն տրամադրվի
2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականա...

14.11.2023
Նախագծի ընդունմամբ ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանվի ՆԳ նախարարությունը
Խնդիրն առաջացել է Ներքին գործերի նախարարության ձեւավորմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորակոչի ընթացքում Ոստիկանությունը եւ Անձնագրային ծառայությունն աջակցություն են ցուցաբերում Պաշտպանության նախարարությանը, ներկայում գործառույթը դրվում է ՆԳ նախարարության երկու ենթակա մարմինների` Ոստիկանությա...

14.11.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների համար ՇՄԶ հավաստագրի պարտադիր պահանջը կհետաձգվի մինչեւ 2025 թ. հունվարի 1-ը
Առաջարկվում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ունենալու պարտադիր պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողների վրա` մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Այս մասին նոյեմբերի 11-ին մեկնարկած ԱԺ հերթական նիստի ընթա...

14.11.2023
Առաջարկվում է 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքներում գործող սոցիալական աջակցության ծրագրի իրականացման ժամկետը
2015 թվականից գործող սոցիալական աջակցության ծրագրից օգտվում է սահմանամերձ 23 համայնքի 82 բնակավայր: Օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է: 2024 թվականի հունվարի 1-ից օրենքի գործողության ժամկետն ավարտվում է, որով պայմանավորված էլ առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել օրենքի ժամկետը: ՀՀ...

14.11.2023
Նախաձեռնությամբ առաջարկվում է համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին հատկացնել լրացուցիչ 5 մլն դրամ
«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է, որ եկամտային ցածր հնարավորություն, ինչպես նաեւ հեռավոր, բարձրադիր լեռնային, բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները գործակիցների շնորհիվ հնարավորություն ունենան ստանալու ավելի շատ դոտացիաներ: ՀՀ տարածքային ...

14.11.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը նոյեմբերի 14-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից անժամանակ հեռացած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հիշատակը: Պատգամավորը նոյեմբերի 6-ին հանկարծամա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am