National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
07.11.2023
Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ
1 / 6

Հաշվի առնելով Պրոբացիայի ծառայության գործառույթների բացառիկությունը, ինչպես նաեւ հասարակության անվտանգությունն ապահովող, քրեական արդարադատության իրականացմանն աջակցող, կրկնահանցագործության կանխարգելման եւ կրճատման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող մարմնին բնորոշ նպատակները եւ գործառույթները` ծառայությունը կգործի որպես պետական ծառայության առանձին տեսակ: Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայության նպատակներով եւ գործառութային առանձնահատկություններով: Օրենսդրական փաթեթով կարգավորվում են Պրոբացիայի ծառայության կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, հիմնական սկզբունքները եւ խնդիրները, ծառայություն անցնելու կարգն ու պայմանները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

«Պրոբացիայի ծառայության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նշվել է, որ Քրեակատարողական օրենսգրքի 13-րդ հոդվածում պատիժը կատարող մարմինների շարքում  նշվում է նաեւ Պրոբացիայի ծառայությունը: Այն ապահովում է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանքը եւ վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների կատարումն ու այլ գործառույթներ: Առաջարկվում է ընդլայնել ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքները:

Պատգամավոր Լիլիթ Մինասյանին հետաքրքրել է` արդյո՞ք նախագիծը քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի հետ, չի եղե՞լ նախագիծը պետական ծառայությանը վերաբերող փաթեթում ներառելու առաջարկ: Լեւոն Բալյանն իրազեկել է, որ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ, նման առաջարկ չի եղել:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւս խոսել է պետական բոլոր մարմիններին քաղծառայության համակարգ ներառելու եւ այս ոլորտում իրականացվող քաղաքականության մասին` համաձայնելով, որ ծառայության այս տեսակը քաղծառայության համակարգի տիրույթում չէ: Լեւոն Բալյանը պարզաբանել է, որ օժանդակող գործառույթներ իրականացնող հատվածը մնում է քաղծառայության համակարգում, իսկ հատուկ ծառայության համակարգ անցնում են բացառապես պրոբացիայի ծառայողները, որոնք շփվում են քաղաքացիների հետ, ապահովում պատժի կատարումը: Ըստ փոխնախարարի` այս կարգավորմամբ ապահովվում է նաեւ պատիժ իրականացնող այլ մարմինների հետ հավասարությունը:

Բյուջետային հատկացումները կավելանան տարեկան 70 մլն դրամով: Առաջարկվում է ներդնել ատեստավորման համակարգ, որը Պրոբացիայի ծառայողին հավելավճարի հնարավորություն կտա: Այս մասին պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին պատասխանելիս` նշել է Լեւոն Բալյանը եւ հավելել, որ վերոնշյալը հաշվի առնելով` բյուջետային ավելացումների վերջնական հաշվարկը հասկանալի կլինի նախագծի ընդունումից հետո:

Հարակից զեկույցում պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի դրույթների, ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության, միջազգային կառույցների առաջարկությունների իրագործման, ինչպես նաեւ ոլորտի խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Պրոբացիայի ծառայողներին եւ քրեակատարողական ծառայողներին տրամադրվող սոցիալական երաշխիքների միասնականացման նպատակով նախագծով առաջարկվել է պրոբացիայի ծառայողների համար սահմանել զինվորական կենսաթոշակի իրավունք:

Վլադիմիր Վարդանյանը, համակարգի աշխատակիցների ատեստավորման գործընթացին անդրադառնալով, կարեւորել է բարեվարքության ստուգման բաղադրիչի առկայությունը:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: ԱԺ խորհրդին կառաջարկվի հարցի քննարկումն ընդգրկել դեկտեմբերի 5-ի հերթական նիստերի օրակարգի նախագծում: 


07.11.2023
ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-20:00-ը, Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Գոռի Ասատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այն նախագահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը...

07.11.2023
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կլավարկվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը
Նախագիծը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումներում ֆիզիկական պատրաստվածության աստիճանը նվազեցնելու արդյունքում ՏՏ, տնտեսագիտության եւ այլ պահանջարկ ունեցող ոլորտների բարձր, հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետների աշխատանքի ներգրավմանը, ինչը լավարկելու է կոռուպցիոն ...

07.11.2023
Նախաձեռնությամբ կարգավորվում են որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի, ինչպես նաեւ նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձի, նախարարի, համայնքի ղեկավարի տեղակալի` համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնա...

07.11.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am