National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
07.11.2023
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կլավարկվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը
1 / 4

Նախագիծը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումներում ֆիզիկական պատրաստվածության աստիճանը նվազեցնելու արդյունքում ՏՏ, տնտեսագիտության եւ այլ պահանջարկ ունեցող ոլորտների բարձր, հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետների աշխատանքի ներգրավմանը, ինչը լավարկելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը: Գործող օրենքով սահմանված է ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման մասին հնարավորություն, սակայն չկան դրանց օրենսդրական կարգավորման հիմքերը: Նախագծով այս հարցն էլ է լուծվում:

Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է մի շարք տեխնիկական դրույթներով եւ համապատասխանեցվել իրավական տեխնիկային. բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ իրականում չեն նվազեցվում չափանիշները, այլ՝ հստակեցվում են, որովհետեւ 21-րդ դարում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում օպերատիվ աշխատանքը, ֆիզիկական համապատասխան պատրաստվածությունից զատ, պահանջում է նաեւ այլ մասնագիտական գիտելիքների առկայություն, ինչը կարեւոր երաշխիք է հնարավորինս շատ մասնագետներ ներգրավելու՝ օբյեկտիվորեն եւ արդյունավետ եղանակով իրականացնելու աշխատանքները:

Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանի խոսքով Հակակոռուպցիոն կոմիտեի առջեւ դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են բանիմաց եւ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան գիտելիքների տիրապետող ծառայողներ: Անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական մակարդակով ամրագրել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն կատարելու կադրերի ճիշտ ընտրություն: Դրան կնպաստեն նաեւ ինքնավար պաշտոնների համար նախատեսված մրցութային ընթացակարգերի ձեւաչափի որոշակի փոփոխությունները, որոնց արդյունքում կբարձրացվի նաեւ գործող ընթացակարգերի արդյունավետությունը: «Թափուր հաստիքները համալրելու գործընթացն ավելի ճկուն դարձնելու, ուժերի եւ միջոցների արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով առաջացել է ընթացիկ կարգավորումների փոփոխության անհրաժեշտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական մակարդակով  կարգավորված չէ նաեւ կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելու ընթացակարգը՝ առաջարկում եմ նախագծին տալ դրական քվե»,- ասել է հարակից զեկուցողը:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


07.11.2023
ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-20:00-ը, Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Գոռի Ասատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այն նախագահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը...

07.11.2023
Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ
Հաշվի առնելով Պրոբացիայի ծառայության գործառույթների բացառիկությունը, ինչպես նաեւ հասարակության անվտանգությունն ապահովող, քրեական արդարադատության իրականացմանն աջակցող, կրկնահանցագործության կանխարգելման եւ կրճատման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող մարմնին բնորոշ նպատակները եւ գործառույթները` ծառայո...

07.11.2023
Նախաձեռնությամբ կարգավորվում են որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի, ինչպես նաեւ նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձի, նախարարի, համայնքի ղեկավարի տեղակալի` համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնա...

07.11.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am