National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
02.11.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագրի» մասնակիցների հետ
1 / 25

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին հանդիպել է «Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագրի» չորրորդ սերնդի հետ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը շատ կարեւոր առաքելություն է իրականացնում՝ իր մոտիվացիոն ծրագրերի միջոցով հայտնաբերելով խելացի եւ պատրաստակամ երիտասարդների: Ալեն Սիմոնյանը նշել է, որ համագործակցությունը տալիս է սպասված արդյունքը, եւ տեղյակ է, որ Ազգային ժողովում փորձաշրջան անցած շատ երիտասարդներ անմիջապես հետո անցել են ոլորտային եւ մասնագիտական աշխատանքի:

ԱԺ նախագահի խոսքով ծրագրի մասնակիցների՝ Ազգային ժողովում ձեռք բերած  փորձն աշխատանքային ինքնակենսագրության համար շատ լուրջ տող է: «Ազգային ժողովում ձեր ձեռք բերած փորձը համարեք  շատ անհրաժեշտ ներդրում ձեր ամբողջ աշխատանքային կյանքի համար: Սա հնարավորություն է, որը պետք է ճիշտ օգտագործել»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա հավաստիացրել է, որ ցանկացած մեկնարկային հնարավորություն ամեն մեկը յուրովի է ընկալում, խելացի մարդկանց հաջողվում է մաքսիմալ օգտվել դրանից: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ մասնակիցներից է կախված, թե ինչ կվերցնեն Ազգային ժողովում անցկացրած ամիսներից:

ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել ծրագրի մասնակիցներին:

Երիտասարդ մասնագետները շնորհակալություն են հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հանդիպման համար:

Ծրագրի մասնակիցները ներկայացրել են աշխատանքի հիմնական ուղղությունները՝ քաղաքացիների հետ աշխատանք, օրենսդրական նախագծեր, խորհրդարանական դիվանագիտություն, հետազոտական եւ վերլուծական աշխատանքներ, մամուլի մշտադիտարկում, հասարակայնության եւ հանրության հետ աշխատանք:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, լսելով երիտասարդ մասնագետների՝ վերջին ամիսներին իրականացրած աշխատանքների ներկայացումը, հետաքրքրվել է, թե երիտասարդ մասնագետներն ինչ կփոխեին խորհրդարանում: Առաջարկ է հնչել Ազգային ժողովում ստեղծել մոնիտորինգային խումբ, որը պատգամավորների համար մոնիտորինգ կանի, եւ պատգամավորները, իրենց կամ արտաքին բլոկին վերաբերող այս կամ այն լուրը ստանալու համար ստիպված չեն լինի թերթել լրահոսը:

«Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագիրն» իրականացնում է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ եւ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում: Ծրագիրը նպատակ ունի հայաստանյան երիտասարդ մասնագետներին մոտ բերելու խորհրդարանին, ծանոթացնելու օրենսդիրի ամենօրյա աշխատանքին եւ խորհրդարանական ժողովրդավարությանը:

Երիտասարդներին ընձեռվում է եզակի հնարավորություն՝ աշխատելու պատգամավորների հետ, հանձնաժողովներում եւ աշխատակազմի վարչություններում՝ գործնականում կիրառելու իրենց գիտելիքները եւ հմտությունները:


02.11.2023
2024 թ. նախատեսվում է Երեւան քաղաքի եկամուտների ավելացում
2024 թվականին նախատեսվում է Երեւան քաղաքի եկամուտների ավելացում. այս տարի հավաքագրված 38 մլրդ 799 մլն դրամի փոխարեն կանխատեսվում է հավաքագրել 45 մլրդ 259 մլն դրամ: Երեւան քաղաքին հատկացվող դոտացիան նվազում է մոտ 5 մլրդ դրամով` 13,430 մլնից դառնալով 8 մլրդ 436 մլն դրամ: Էականորեն նվազեցվում են նաեւ ա...

02.11.2023
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թ. իրականացնելու է 20 ծրագիր եւ 125 միջոցառում
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2024 թվականի ...

02.11.2023
Քննարկվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գալիք տարվա հատկացումները
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 2024 թվականին կիրականացնի մեկ ծրագիր՝ երկու միջոցառմամբ: «Տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորում» միջոցառման հատկացումը կկազմի 361 մլն դրամ, իսկ «Տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման իրականացմանը կուղղվի մոտ 7 մլն դրամ: «Այս տարի ավարտեցինք մեր ...

02.11.2023
Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը. Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմա
Մենք հետեւում ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը: Էստոնիայի դիրքորոշումն այն է, որ պետք է պահպանվեն անկախությունը եւ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը, եւ ոչ ոք չի կարող այն ուժով փոխել: Այս տեսանկ...

02.11.2023
2024 թ. գյուղատնտեսության ոլորտում 5 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 36 միջոցառում
2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներում գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2 տոկոսով: Բուսաբուծության ոլորտում աճել է շուրջ 10,4 տոկոս աճ: Գրանցված ցուցանիշների վրա ազդել են նաեւ գյուղատնտեսական ոլորտում իրականացվող մեկ տասնյակից ավելի պետակ...

02.11.2023
Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Էստոնիայի Հանրապետության Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը...

02.11.2023
Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նախարարությանը նախատեսվող հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը
2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը նախատեսվել է հատկացնել 8 մլրդ 792 մլն դրամ: Գործող տարվա համեմատ բյուջեն ավելացել է 384 միլիոնով: Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպան...

02.11.2023
Հանձնաժողովները շարունակել են ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախնական քննարկումը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները:...

02.11.2023
Սա աննախադեպ ավելացում է, որովհետեւ այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի հատկացումները ներկայացնելով՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը նշել է, որ ընդհանուր ծախսերի համար նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 38 տոկոսով: 62 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը, 129 մլրդ դրամի չափ ծախսեր նախատեսված...

02.11.2023
Ձեր ցավը մեզ համար խորթ չէ. էստոնացի գործընկերները՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների հարգմ...

02.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

02.11.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին եւ մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաե...

02.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am