National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
02.11.2023
Քննարկվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գալիք տարվա հատկացումները
1 / 8

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 2024 թվականին կիրականացնի մեկ ծրագիր՝ երկու միջոցառմամբ: «Տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորում» միջոցառման հատկացումը կկազմի 361 մլն դրամ, իսկ «Տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման իրականացմանը կուղղվի մոտ 7 մլն դրամ:

«Այս տարի ավարտեցինք մեր տեխնիկական զինումը: Այժմ մեր տեխնիկական հագեցվածությամբ ինչ-որ չափով համապատասխանում ենք Եվրոպայում գործող կարգավորող մարմինների տեխնիկական հագեցվածությանը»,- նշել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա բյուջետային հատկացումներն ու իրականացվող ծրագրերը:

Նրա խոսքով վերջին 5 տարիների ընթացքում հանձնաժողովի ծանրաբեռնվածությունն ավելացել է. մի քանի անգամ ավելի է լիցենզավորման մրցույթների քանակը, մոտ 50 տոկոսով ավելացել են մշտադիտարկման ենթարկվող տեսալսողական ծրագրեր մատուցողները, մոտ 10 անգամ՝ հարուցված վարչական վարույթներն ու դատական գործընթացները: «Այս աշխատանքների ամբողջ ծավալը կատարվել է աշխատակիցների նույն քանակով եւ ֆինանսավորմամբ՝ բացառությամբ աշխատավարձի եւ խրախուսման ֆոնդի, որի բարձրացումն աշխատանքն արդյունավետ կազմակերպելու կարեւոր մոտիվացիա էր»,- շեշտել է Տիգրան Հակոբյանը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է արտասահմանյան գործուղումների ֆոնդի ավելացման խնդրին՝ նշելով, որ իրենք թեպետ նեկայացրել են 8 մլն դրամի հայտ, սակայն որոշվել է տրամադրել 7 մլն դրամ: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը վերջին տարիներին դարձել է REFRAM կազմակերպության անդամ, ընտրվել Միջերկրական ծովի կարգավորող մարմինների ասոցիացիայի անդամ: «Տարեկան ժողովներին մասնակցելու համար մեզ գումար է պետք: Ես կխնդրեի մեկ միլիոն գոնե ավելացնել, որ մենք  կարողանանք կատարել մեր կարեւորագույն գործառույթները»,- շեշտելով միջազգային համագործակցության կարեւորությանը՝ նշել է Տիգրան Հակոբյանը:

Զեկուցողը նաեւ խոսել է սպասվող արդյունքային ցուցանիշների մասին՝ փաստելով, որ հանձնաժողովի դեպքում գրեթե անհնար է կանխատեսել մի շարք ցուցանիշների իրականացման հնարավորությունը: «Ստացվում է այնպես, որ միշտ ավելի շատ գործառույթ ենք ունենում, քան պլանավորված էր»,- ասել է նա:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի՝ ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող հաղորդումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ  ե՛ւ օրենսդրական, ե՛ւ հայ-ռուսական միջպետական համաձայնագրով հանձնաժողովը կատարել է իր վրա դրված լիազորությունները: Հանձնաժողովը մշտադիտարկում է այդ ալիքներն ամիսն առնվազն 5 օր եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմում է տեղեկանք ու ուղարկում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միայն վերջին երկու ամիսների ընթացքում նման երկու տեղեկանք է ուղարկվել նախարարությանը: CNN հեռուստաընկերության՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակմանը վերաբերող հարցի առնչությամբ ՀՌՀ նախագահը պարզաբանել է, որ նախկինում գործող օրենքով տեղական կազմակերպությունները ստանում էին օտարերկրյա հեռուստաընկերության վերահեռարձակման լիցենզիա, սակայն 2020 թվականին ուժի մեջ մտած օրենքը նման հնարավորություն չի տալիս: «Հանրային մուլտիպլեքսում կարող են հեռարձակվել միայն միջկառավարական, միջպետական կամ միջազգային համաձայնագրերի հիման վրա»,- ասել է զեկուցողը եւ նշել, որ ԱՄՆ կառավարությունը կամ դեսպանությունն ի տարբերություն ռուսական կողմի՝ նման ցանկություն չի հայտնել: «Մեզ բացատրեցին, որ CNN-ի նման հեռուստաընկերությունները ոչ մի երկրի հանրային մուլտիպլեքսում չկան, նրանց համար շատ լավ հարթակ են կաբելային ցանցերը կամ կաբելային հեռարձակումը»,- պարզաբանել է նա:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանի հարցը վերաբերել է քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերությամբ քաղաքական ուժերի համար անհավասար պայմանների ստեղծման մասին բողոքներին եւ կարգավորող մարմնի կողմից խախտումների արձանագրմանը: Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ բողոքող կողմին ուղարկվել է հանգամանալից պատասխան, իրենց կողմից Ընտրական օրենսգրքի, հանձնաժողովի մշակած մեթոդաբանության, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի որեւէ խախտում չի արձանագրվել:

Բարձրաձայնվել են գործնականում հանդիպող մի շարք խնդիրներ, այդ թվում՝ օրենսդրական: Այս համատեքստում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու Տիգրան Հակոբյանը խնդիրների շարքում առանձնացրել են համաժամանակյա թարգմանության հարցը, ինչը հատկապես դժվար է ապահովել մարզային հեռուստաընկերությունների կողմից, քանի որ մասնագետների կարիք կա: «Հեռուստատեսության վրա հավելյալ հանրօգուտ ծառայություն դնելուց առաջ պետք է նաեւ նախատեսել այն ֆինանսական միջոցները, որոնց շնորհիվ վերջիններս կարողանան դա կատարել»,- խոսելով օրենսդրական մակարդակում հեռուստաընկերությունների առջեւ դրված մի շարք խնդիրներից՝ նշել է Տիգրան Հակոբյանը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել մեկ ծրագիր՝ յոթ միջոցառումով: «Հանրային հեռուստահեռարձակողի խորհրդի կառավարում, համակարգում եւ մոնիտորինգ» միջոցառման իրականացման համար նախատեսվել է 166 մլն դրամի չափով գումար, «Ընդհանուր եւ լրատվական ուղղվածության հեռուստատեսային ծառայություններ» միջոցառման համար՝ 6 մլրդ 396 մլն դրամի չափով, «Ռադիոծառայությունների» գծով՝ 970 մլն դրամ, «Կրթական, մշակութային ուղղվածության հեռուստատեսային ծառայություններ» միջոցառման համար՝ 221 մլն դրամ, «Հանրային հեռարձակողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի» գծով՝ 9 մլն դրամ: «Ներդրումներ հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման նպատակով» միջոցառման իրականացման համար նախատեսվել է 50 մլն դրամ, որը կուղղվի «Շողակաթ» հեռուստաընկերության թվայնացմանը:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւս մանրամասնել է ոլորտային հատկացումները, ներկայացրել ծրագրային ցուցանիշներ, խոսել Սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված միջոցառումների կարեւորության մասին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին 2024 թվականին կտրամադրվի 887 մլն 55 հազար դրամ: «Հայաստան-Սփյուռք գործակցություն» ծրագրով կնախատեսվի 577 մլն 54 հազար դրամ, իսկ «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրով՝ 300 մլն դրամ:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:


02.11.2023
2024 թ. նախատեսվում է Երեւան քաղաքի եկամուտների ավելացում
2024 թվականին նախատեսվում է Երեւան քաղաքի եկամուտների ավելացում. այս տարի հավաքագրված 38 մլրդ 799 մլն դրամի փոխարեն կանխատեսվում է հավաքագրել 45 մլրդ 259 մլն դրամ: Երեւան քաղաքին հատկացվող դոտացիան նվազում է մոտ 5 մլրդ դրամով` 13,430 մլնից դառնալով 8 մլրդ 436 մլն դրամ: Էականորեն նվազեցվում են նաեւ ա...

02.11.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագրի» մասնակիցների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին հանդիպել է «Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագրի» չորրորդ սերնդի հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը շատ կարեւոր առաքելություն է իրականացնում՝ իր մոտիվացիոն ծրագր...

02.11.2023
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թ. իրականացնելու է 20 ծրագիր եւ 125 միջոցառում
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2024 թվականի ...

02.11.2023
Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը. Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմա
Մենք հետեւում ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը: Էստոնիայի դիրքորոշումն այն է, որ պետք է պահպանվեն անկախությունը եւ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը, եւ ոչ ոք չի կարող այն ուժով փոխել: Այս տեսանկ...

02.11.2023
2024 թ. գյուղատնտեսության ոլորտում 5 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 36 միջոցառում
2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներում գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2 տոկոսով: Բուսաբուծության ոլորտում աճել է շուրջ 10,4 տոկոս աճ: Գրանցված ցուցանիշների վրա ազդել են նաեւ գյուղատնտեսական ոլորտում իրականացվող մեկ տասնյակից ավելի պետակ...

02.11.2023
Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Էստոնիայի Հանրապետության Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը...

02.11.2023
Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նախարարությանը նախատեսվող հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը
2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը նախատեսվել է հատկացնել 8 մլրդ 792 մլն դրամ: Գործող տարվա համեմատ բյուջեն ավելացել է 384 միլիոնով: Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպան...

02.11.2023
Հանձնաժողովները շարունակել են ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախնական քննարկումը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները:...

02.11.2023
Սա աննախադեպ ավելացում է, որովհետեւ այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի հատկացումները ներկայացնելով՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը նշել է, որ ընդհանուր ծախսերի համար նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 38 տոկոսով: 62 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը, 129 մլրդ դրամի չափ ծախսեր նախատեսված...

02.11.2023
Ձեր ցավը մեզ համար խորթ չէ. էստոնացի գործընկերները՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների հարգմ...

02.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

02.11.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին եւ մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաե...

02.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am