National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.04.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Ապրիլի 28-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում` Մհեր Շահգելդյանի նախագահությամբ, որոշվեց երկրորդընթերցմամբ խորհրդարանի քննարկմանըներկայացնելկառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը: Փոխոստիկանապետը նշեց, որ օրինագծի շուրջ ստացված 5 առաջարկություններից 4-ը ընդունվել են:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց2005թ. հունիսի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի նպատակը կողմերի զինված ուժերի համար, ըստ համաձայնեցված մասնագիտությունների եւ ուսուցման ծրագրերի զինվորական կադրերի պատրաստման միասնական համակարգի կազմավորումն ու զարգացումն է: Կողմերը փոխադարձ օգնություն են ցուցաբերում զինվորական կադրերի պատրաստման գծով ազգային ռազմաուսումնական հաստատությունների զարգացման ուղղությամբ: ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի զինվորական կադրերի պատրաստումը մյուս պետության ռազմաուսումնական հաստատություններում իրականացվում է անհատույց կամ արտոնյալ հիմունքներով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` Արմեն Ռուստամյանի նախագահությամբ` պ աշտպանության նախարար Սերժ Սարգսյանը քննարկման ներկայացրեց2005թ. հունիսի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման մասին» համաձայնագիրը:

2002 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայիեւ 1999 թվականի հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում ստորագրված «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունները հանձնաժողովին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանըներկայացրեց 2005 թվականի ապրիլի 21-ին Բաքվում ստորագրված «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջեւ ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության համատեղ ֆինանսավորման մասին» համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի կողմերը պ արտավորվում են ՏՐԱՍԵԿԱմիջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության գործունեությունը ֆինանսավորելու նպատակով վճարելանդամավճարներ` հավասար բաժնեմասերով:

2005 թվականի հունիսի 8-ին Տոկիոյում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը պատգամավորներին ներկայացրեց արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է երաշխավորել, որ ՀՀ քաղաքացիների կողմից ձեռք բերված տեխնիկական ունակությունները եւ գիտելիքները, ինչպես նաեւ տեխնիկական համագործակցության արդյունքում Ճապոնիայի տրամադրած սարքավորումները, մեքենաները եւ նյութերը չեն օգտագործվի ռազմական նպատակներով:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը ներկայացրեց 2005 թվականի հոկտեմբերի 12-ին Ջակարտայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին»եւ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին Կահիրեում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրերը:

Աժ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Գագիկ Մխեյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին «Սոցիալական ապահովագրության քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Հանձնաժողովը նաեւ քննարկեց 1999 թ. հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում ստորագրված «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով:

Կառավարության հեղինակած «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների արտոնություններ սահմանելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը ներկայացրեց տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախատեսում է համապատասխան հիմքեր ստեղծել` ապահովելու «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի արդյունավետ գործունեությունը եւ բարելավվելու ընկերության կողմից սպասարկվող Երեւանի եւ հարակից 33 համայնքների ջրամատակարարումն ու ջրահեռացումը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց կառավարության հեղինակ ած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ-ում գործում են 8 պետական եւ 6 ոչ պետական մանկատներ: Ոչ պետական մանկատների թիվը աճում է, սակայն ՀՀ օրենսդրությամբ մանկատների ստեղծման համար որեւէ առանձնահատկություն սահմանված չէ: Ըստ պարոն Մինասյանի` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որին օրենքով վերապահված է մանկատներում իրականացնել երեխայի խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելու լիազորություն, հաճախ նոր մանկատների ստեղծման մասին տեղեկանում է որոշակի ժամանակ գործելուց հետո միայն: Նախարարությունն այսօր որեւէ լծակ չունի երեխայի խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները չպահպանելու դեպքում մանկատների ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու կամ մանկատների գործունեությունը դադարեցնելու համար: Նշվեց, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ: Փոխնախարարը գտնում է, որ մանկատների կազմակերպման լիցենզավորումը վերահսկելի կդարձնի մանկատներից երեխաների որդեգրումը` որդեգրողի թեկնածուների կողմից մանկատներում գտնվող երեխաներին ընտրելու, որդեգրման նպատակով ընտրված երեխայի հետ շփվելու գործընթացը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մխեյանի, Գագիկ Ավետյանի եւ Սամվել Շահգալդյանի հեղինակած «Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար հասարակական նշանակության վայրերի եւ հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը: Օրենքների նախագծերը ուղղված են` կատարելագործելու հաշմանդամների սոցիալական պաշտպանության համակարգը, ստեղծելու ՀՀ տարածքում գործող սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, հասարակական տրանսպորտից անարգել կերպով օգտվելու պայմաններ, ապահովելու հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ: Գագիկ Մխեյանը նշեց, որ հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող 22 հասարակական կազմակերպություններ օրինագծի քննարկման ընթացքում հավանություն են տվել օրենքի նախագծին:

Հանձնաժող ովում քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` ընդգրկվելու ԱԺ քառօրյա նիստերի եւ մեծ օրակարգերի նախագծերում:

Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, դրական եզրակացությամբերաշխավորեց ԱԺ 7-րդ նստաշրջանի օրակարգումընդգրկելերեք հարց:

«Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում նախատեսվող լրացումները ներկայացրեցաշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը:

«Տեղական տուրքերի եւվճարների մասին» օրենքում փոփոխության առաջարկըծխախոտի դեմ պայքարի շրջանակներումկատարվող քայլերից մեկն է: Կառավարությունը ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափն առաջարկում է վերանայել`յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանելով 1.500-17.500 դրամ:Նվազագույնշեմը, այսօր գործող դրույքաչափերով,զրոական է:

«Արժութայինկարգավորման եւ արժութային վերահսկողությանմասին» օրենքում լրացում կատարելով կառավարությունըորոշակիորեն նախատեսում է վերանայել ազգային արժույթով գնանշմանռազմավարությունը: Կարվեն բացառություններ միայնավիացիայի ոլորտում: Ըստ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի` օրինագծի ընդունմամբ Հայաստանի տարածքում կամ տարածքով չվերթներ իրականացնելիսավիաընկերություններին մատուցվող ծառայությունների համար կարող են արտարժույթով գնանշումներ կատարվել. օրինակ`վառելիքի մատակարարման, աերոնավիգացիոնեւ օդանավերի կոմունալծառայությունների,ուղեւորների եւ բեռների վերգետնյա սպասարկման եւ հաշվառման ժամանակ:

Առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել 16 հարց եւ 4 միջազգային համաձայնագիր:

Հարկային պետական ծառայության պետի տեղակալը պատգամավորներին ներկայացրեց «Եկամտահարկի մասին» օրենքումփոփոխությանեւ լրացման առաջարկը, որի համաձայն, պետության եւ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց, ինչպես նաեւ այդտեղ հաշվառված անձանցվճարվող գումարները կազատվեն եկամտահարկից:

«Երեւան Ջուր» ՓԲԸ-ին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբԵրեւանի եւ հարակից 33 համայնքների ջրամատակարարումն ու ջրահեռացումն իրականացնողընկերությանը նախատեսվում էարտոնություն տալ. հարկային նման արտոնություն է սահմանված խմելու ջուր մատակարարողբոլոր ընկերությունների համար:«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն ստեղծվել էֆրանսիական «Ժեներալ դեզ 0» ընկերության կողմից, եւ առաջիկա մեկ ամսում պետք էստանձնիջրային համակարգերի օգտագործման իրավունքը:

Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մնացած մասն առաջիկա լիագումար նիստում կառաջարկվի ընդունելերրորդ եւ երկրորդ ընթերցումներով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»կառավարության հեղինակած օրինագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նշվեց, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ:

«ՀՀ քրեականօրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» կառավարության օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը պայմանավորված են տնտեսական հանցագործությունների համար նախատեսված պատիժների վերանայման անհրաժեշտությամբ: Ըստ նրա` գործնականում հարկերից խուսափելու ձեւերն ու մեթոդների տարատեսակների սպառիչ նկարագրությունը ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածում նպատակահարմար չէ, իսկ դիսպոզիցիայում հարկերից խուսափելու վերաբերյալ եղանակները լիարժեք չեն եւօրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ծրագրի պահանջներով:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախա գիծն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Նա նշեց, որ փոփոխությունների մի մասը միտված է Սահմանադրությանը հակասող դրույթների վերանայմանը, իսկ մյուս մասն ընդհանրապես նախատեսված չէ գործող օրենքով: Նշված փոփոխություններն ու լրացումները թելադրված են նաեւ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում դատախազության կազմակերպմանն ու գործունեությանն առնչվող որոշ հարաբերությունների` օրենսդրական կարգավորման շրջանակներից դուրս մնալու հետ:

«Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց Ռաֆիկ Պետրոսյանը: նա նշեց, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններով: Օրինագծում Սահմանադրության` 2005 թ. դեկտեմբերի 6-ից օրինական ուժի մեջ մտած նոր կամ փոփոխված դրույթներին համապատասխան իրենց ձեւակերպումներն են ստացել ԱԺ-ի ուղերձներ եւ հայտարարություններ ընդունելու, ԱԺ նախագահին եւ տեղակալներին ընտրելու, օրենքներ եւ որոշումներ ընդունելու ընթացքում քվեարկությանը մասնակցած պատգամավորների քանակից ելնելու, հերթական նստաշրջանների գումարման ժամկետների եւ կարգի սահմանումը ԱԺ կանոնակարգ-օրենքին, իսկ արտահերթ նստաշրջանի կամ նիստի գումարման լիազորությունը` ԱԺ նախագահին վերապահելու, պատգամավորների անձեռնմխելիության մեջ կատարված փոփոխությունների, ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողովներ ստեղծելու, կառավարության ներկայացրած ծրագրին հավանություն տալու հարցի լուծման եւ պետական բյուջեի քննարկման եւ հաստատման կարգ սահմանելու, հարցապնդումներով կառավարությանը դիմելու խմբակցությունների եւ խմբերի իրավունքները սահմանելու եւ հարցերը:

Պարոն Պետրոսյանի հաղորդմամբ` օրինագծում լուծվել է «մեկ օրինագծին` մեկ գլխադասային հանձնաժողով» հարցը, մնացած հանձնաժողովներին եւս կարծիք հայտնելու հնարավորություն ընձեռելով: Ռաֆիկ Պետրոսյանը կարեւորեց նաեւ հետաձգումների մերժման իրավական հետեւանքների, օրինագծերի շրջանառության, նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգեր ընդգրկելու կամ շրջանառությունից դրանք հանելու հարցերի կարգավորումը:

ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի կարծիքով` ԱԺ փոքրամասնությունը ստորագրահավաքի միջոցով իրավասու է արտահերթ նիստ հրավիրել` կազմակերպելով հարցապնդումներ եւ քննարկումներ:

Օրինագծի համահեղինակ Վիկտոր Դալլաքյանը գտնում է, որ նախագծի քննարկման հատուկ ռեժիմ պետք է սահմանել` առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամ անց կազմակերպել երկրորդ ընթերցումը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, ներկայացնելով կառավարության եզրակացությունը, նշեց, որ պատգամավորների հարցապնդումները հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակելը սահմանափակում է հանրային հեռուստաընկերության անկախությունը` հավաստելով, որ սա զուտ իրավական խնդիր է, ոչ թե քաղաքական:

«Պատգամավորի կենսաթոշակային ապահովության մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ ի հեղինակած օրենքի նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ արտասահմանյան, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ պետությունների օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ ամենուր գործում են խորհրդարանների նախկին պատգամավորների ընդհանուր սոցիալական ապահովությանը միտված օրենքներ, նախկին պատգամավորին նշանակվում է պատգամավորի տարիքային կենսաթոշակ, իսկ պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում պատգամավորի հաշմանդամ դառնալու դեպքում նրան եւ նրա ընտանիքի անգործունակ անդամներին նշանակվում են կենսաթոշակային հավելավճարներ: Պատգամավորներին կենսաթոշակային տարիքի համար վճարվող պետական կենսաթոշակի չափը տարբեր է. կազմում է նրանց պաշտոնային դրույքաչափի 100-75 տոկոսը, Հայաստանում որպես կենսաթոշակային ապահովման առավելագույն չափ վերցված է պատգամավորների պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսը: Պարոն Պետրոսյանը նշեց, որ նախատեսվում է օրենքի գործողությունը սկսել 2006թ. հունվարի 1-ից: Գործող պատգամավորներին կենսաթոշակների վճարում չի նախատեսվում: Ռաֆիկ Պետրոսյանը փաստեց, որ կենսաթոշակային ապահովման ենթակա են միայն պրոֆեսիոնալ հիմունքներով աշխատած ԱԺ-ի /1999 թվականից/ պատգամավորները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, մշտապես բնակվում են ՀՀ-ում եւ հանդիսացել են առնվազն մեկ գումարման պատգամավոր:

«ՀՀ Աժ պատգամավորի պահվածքի մասին» ԱԺ պատգամավորների հեղինակած օրինագիծը առաջին ընթերցման ներկայացրեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նշվեց, որ օրենքի նախագիծը սահմանում է պատգամավորի վարքագծի հիմնարար կանոնները, նրա վարվեցողության ու բարոյական նկարագրի պահանջները, պատասխանատվության հիմքերը եւ այլն: Այն կոչված է ամրապնդելու պետության քաղաքական հիմքերը, ապահովելու ԱԺ պատգամավորների հեղինակությունը, գործունեության օրինականությունը եւ նրանց նկատմամբ քաղաքացիների հարգանքն ու վստահությունը:

Ներկայացնելով կառավարության եզրակացությունը` ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը նշեց, որ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողո վը ԱԺ պատգամավորին պատասխանատվության ենթարկելու լիազորություն չունի:

ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի, Ալեքսան Կարապետյանի, Մկրտիչ Մինասյանի, Գրիգոր Հարությունյանի, Սամվել Նիկոյանի, Մնացական Պետրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւլրացում կատարելու մասին» օրինագծերը քննարկվեցին առաջին ընթերցման ընթացակարգով, որը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Հովհաննես Մարգարյանը: Նրա բնորոշմամբ` օրենքների ընդունումը պայմանավորված է ՀՀ ընտրական համակարգը Ե ԱՀԿ ու Ե Խ առջեւ պարտավորությունների կատարումն ապահովելու, ժողովրդավարական ընտրությունների իրականացման բնագավառում միջազգային չափանիշներին համապատասխանացնելու հանգամանքով, ընտրական հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետ մեխանիզմներ մշակելու, ընտրական գործընթացում կուսակցությունների պատասխանատվությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սոցիալական ապահովության քարտերիմասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին», ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններեւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Մինչեւ 30 օրով հետաձգվեցին ԱԺ պատգամավորներ ի ներկայացրած «Ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների մասին» եւ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի` «ՀՀ ընտրական օրենսգիրք» օրինագծերը:

Քննարկված բոլոր օրինագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


28.04.2006
«Եվրոպական պառլամենտարիզմ. պատմություն եւ արդիականություն»
ՌԴ Պետական Դումայի 100-ամյակի տոնակատարությանը մասնակցող ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ելույթ է ունեցել «Եվրոպական պառլամենտարիզմ. պատմություն եւ արդիականություն» միջազգային կոնֆերանսում.  «Ուրախ եմ, որ կոնֆերանսում՝ Պետական Դումայի 100-ամյա հոբելյանի շր...

28.04.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Ապրիլի28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդնստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ  մայիսի 2-4-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ ...

28.04.2006
Սանկտպետերբուրգյան հանդիպումներ
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ապրիլի 28-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել աշնանը ՌԴ Դաշնության ժողովում ՀՀ Ազգային ժողովի օրեր անցկացնելու եւ ՌԴ որեւէ հայաշատ ռեգիոնում միջռեգ...

28.04.2006
Եվրոպական օրենսդրության իմացությունն ու փորձի կիրառումը կարագացնեն եվրաինտեգրման գործընթացը
Ապրիլի  28-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՏԱՍԻՍ ծրագրի  խորհրդական, օրենսգետ Ջյուրգեն Բինդերին: Վերջինս տեղեկացրեց, որ ՏԱՍԻՍ-ը  մարտից սկսել է իրականացնել նոր ծրագիր, որի նպատակը Հայաստանի քաղաքա...

28.04.2006
Աշակերտները խորհրդարանում
Ապրիլի 28-ին Ազգային ժողովում հյուրընկալվել էին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: ԱԺ նիստերի դահլիճում նրանք հանդիպեցին մի խումբ պատգամավորների հետ եւ հնարավորություն ունեցան նրանց ուղղել տարբեր հարցեր: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսեց կրթակա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am