Ապրիլի28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ մայիսի 2-4-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել են 12 օրինագծեր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիս տերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 52 հարց, միջազգային 13 պայմանագիր:
ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրկարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 2-4-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն մայիսի 2-ին ԱԺ նիստում: