National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
04.06.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երվանդ Քոչարի 110-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը

Հունիսի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նկարիչների միությունում  մասնակցեց Երվանդ Քոչարի 110-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:  Ցուցահանդեսում ներկայացված են 120-ից ավելի աշխատանքներ` քանդակ, գրաֆիկա, գեղանկար, տարածական նկարչություն եւ այլն:

Նշենք, որ Քոչարը  համարվում է տարածական նկարչության հիմնադիրը: Այս տարի լրանում է Ե. Քոչարի կերտած Երեւանի խորհրդանիշը դարձած Սասունցի Դավթի արձանի, «Մելանխոլիա» աշխատանքի ստեղծման 50-ամյակը, ինչպես նաեւ Ե. Քոչարի թանգարանի հիմնադրման 25-ամյակը:

Հունիսի 4-ին բացված ցուցահանդեսում, բացի թանգարանի նյութերից, ներկայացված են աշխատանքներ նաեւ մասնավոր հավաքածուներից: 
  
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  Արտակ Դավթյանի եւ  Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ  շրջեց ցուցահանդեսում, ծանոթացավ ներկայացված աշխատանքներին: 
  
1923 - 1936 թթ. Փարիզում ստեղծած իր արվեստով Քոչարը դասվել է այն մեծերի շարքին, որոնցով պայմանավորվել է եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը...»:

Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի եւ մյուսների հետ: 
  
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Էքստազ», «Պատերազմի արհավիրք» կտավները, «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված գրաֆիկական շարքը, «Զվարթնոցի արծիվ», «Մելանխոլիա», «Կիբեռնետիկայի մուսա», «Վարդան Մամիկոնյան», «Սասունցի Դավիթ» եւ այլ աշխատանքներ:

Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հունիսի 20-ը:

Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աջակցել է հայ մեծ արվեստագետի ցուցահանդեսի բացմանն ու ցուցադրված գործերի մասին պատմող պատկերագրքի հրատարակմանը։ 
 


04.06.2010
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:   ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեց 2010 թ. մարտի 16-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ 2009-2010 թթ. ֆինանսակա...

04.06.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունիսի 4-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  հունիսի 7-10-ի  ԱԺ չորսօր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am