Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հունիսի 7-10-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 24 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 86 հարց, 29 միջազգային պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հունիսի 7-10-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հունիսի 7-ի ԱԺ նիստում: