«ԱԺ կանոնակարգ» օրենքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Քվեարկության արդյունքում խորհրդարանը 76 ձեռնպահ, 1 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 140-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում է, որին հետեւելու է նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ մինչ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստն այս գումարման խորհրդարանը շարունակելու է գործել իր լիազորությունների շրջանակում: