National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.05.2021
Պատգամավորների ելույթները ՀՀ ԱԺ հատուկ նիստի ընթացքում
1 / 15

Վարչապետի ընտրության հարցով մայիսի 10-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ հատուկ նիստի ընթացքում ելույթ ունեցան պատգամավորները: 
  
Սերգեյ Բագրատյան. Ես միշտ պայքարել եմ, որ մեր օրակարգում լինի Գյուղատնտեսության նախարարություն ձեւավորելու հարցը, քանի որ այն լուծում է պարենային անվտանգության խնդիրը: Ես նույնիսկ Կառավարության ձեւավորման ժամանակ առաջարկել եմ Էկոնոմիկայի նախարարությունն անվանել Գյուղատնտեսության նախարարություն:

Գոռ Գեւորգյան. Ժողովրդավարության հոգեւոր հայրերը պնդում են, որ ցանկացած ընտրություն ունենում է ոչ միայն արդյունք, այլ նաեւ  հետեւանքներ: Ես շատ եմ ուզում, որ մեր երկիրն ընտրությունների արդյունքում ունենա գրանցված արդյունքներ, եւ մեր ժողովուրդը զերծ մնա որեւէ տեսակի հետեւանքներից:

Սրբուհի Գրիգորյան. «Լուսավոր Հայաստան»-ը քաղաքական դաշտում նաեւ մշակույթ փոխող քաղաքական թիմ է: Մենք ընտրությունների գնալու  ենք ինչպես միշտ առանց ատելության խոսքի, մեր ծրագրերով ու պարզճակատ՝ քաղաքականության մեջ մերժելով վրեժը:

Սիսակ Գաբրիելյան. Երեկ, ըստ էության, ՀՀ-ում տեղի ունեցավ առաջին քարոզարշավը: Ես միանշանակ կողմ եմ, որ ատելությունը պետք է մերժվի, բայց ուզում եմ արձանագրել, որ հանրահավաքի հարթակից հնչել են վիավորական արտահայտություններ:

Նազելի Բաղդասարյան. Կարծում եմ՝ այս խորհրդարանի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր ԱԺ պատգամավորին ու առավելապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին ՀՀ քաղաքացին ընկալում է որպես իրենից մեկը: Այո, մենք ձեզանից մեկն ենք, որովհետեւ դուք հազիվ թե տեսնեք որեւէ պատգամավորի թիկնազորով, ճոխ մեքենաներով շրջագայելիս, լսեք, որ նրանք ունեն ինչ-որ կալվածքներ:

Վիկտոր Ենգիբարյան. Սիրելի հայրենակիցներ, այսօր իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվում է եւ շարունակելու է գործել մինչեւ նոր գումարման խորհրդարանի ձեւավորումը: Կարծում եմ՝ պատեհ առիթ է շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին եւ առաջին հերթին մեր հայրենակիցներին՝ մեզ վստահելու համար: Մեր քաղաքացիները հաճախ արդարացիորեն հայտնում են դժգոհություններ արդարադատության, չբացահայտված հանցագործությունների պահով, բայց հերիք է ակնարկ անես պետության հետ համագործակցության՝ վկայություն տալու կամ քննչական մարմիններին տեղյակ պահելու առումով, մեր քաղաքացիների մեծամասնությունը հրաժարվում է համագործակցությունից: Այստեղ հանգում ենք մի կետի, որ, իրոք, փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Վլադիմիր Վարդանյան. Փորձ է արվել ներկայացնելու, որ «Իմ քայլը» դաշինքը, եւ իշխող քաղաքական ուժը ապազգային ուժ է, բայց դրան զուգահեռ մենք ցույց տվեցինք, որ մենք կանգնած ենք ազգային արժեքների պաշտպանության առաջնագծում:

Թագուհի Թովմասյան. Որպես «Արցախ» նախաձեռնության ներկայացուցիչ՝ ես կուզենայի խոսեինք եւ հասկանայինք՝ ինչպիսի՞ն է լինելու Արցախի ապագան, ի՞նչ է սպասվում Արցախի քաղաքացիներին: Արցախի միջազգային ճանաչման հարցով մեր բերած նախագիծը հնարավորինս շուտ Կառավարությունն արժանացնի իր գնահատականին գոնե բացասական իմաստով, որ մեր անելիքները հասկանանք: Մենք հիմա սպասում ենք Կառավարության պատասխանին, որ դնենք պաշտոնական շրջանառության մեջ:

Նարեկ Գրիգորյան. Կանդրադառնամ այն խոսակցություններին, թե իբր նախկին համակարգը, փող բաժանելով, գալիս է իշխանության: Ես վստահեցնում եմ, սիրելի՛ հայրենակիցներ, չի լինելու նման բան: Ով կփորձի ընտրակեղծարարություն անել, իր համար լավագույն սենյակը պատրաստված է բանտում: Ընտրությունները լինելու են բաց, պարզ եւ թափանցիկ:

Հովհաննես Հովհաննիսյան. «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքը հեղափոխական է, որը փոխելու է բարձրագույն կրթության համակարգը: Վատ դասավանդողները դուրս են մնալու համակարգից: Դրա համար էլ համակարգը դիմադրում է: Ժողովրդի քվեն ստանալուց հետո այդ դիմադրությունները պետք է կոտրվեն բոլոր օջախներում, չնայենք՝ բողոքում են, թե ոչ: Եթե ճիշտը դա է, պետք է գնանք առաջ:

Վաղարշակ Հակոբյան. Ուզում եմ փաստել, որ այս խորհրդարանը բացառիկ էր թե՛ իր գործունեությամբ, թե՛ իր ստանձնած պատասխանատվությամբ: 2019-ին մենք ունեցել ենք 7,6 տոկոս տնտեսական աճ, ինչը բացառիկ երեւույթ է այդ տարվա համար: Սիրելի հայրենակիցներ, որպես իշխանության ներկայացուցիչ ուզում եմ վստահեցնել, որ եւ՛ Հայաստանում, եւ՛ Արցախում կա ապագա:
 
Սոֆիա Հովսեփյան. Ամենահեշտ բանը մեղադրելն է, եւ ամենադժվարը՝ մեղքն ընդունելը եւ շտկել այն սխալները, որոնք առկա են: Ես շատ կցանկանայի, որ նոր ընտրություններին նախապատրաստվելիս ավելի քան արդար լինենք: Ես հույս ունեմ, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո, եթե կրկին գաք իշխանության, երբեք չեք կրկնի այն, ինչ եղել է: Մեր երկրում որեւէ մեկը սխալվելու իրավունք չունի:

Գեւորգ Պապոյան. Սիրելի ժողովուրդ, իշխանությունն այժմ ամբողջովին ձեր ձեռքում է, եւ դուք պետք է նորից որոշեք՝ ում եք պատվիրակելու այն: Մենք ոչ մեկին թույլ չենք տալու, որ ձեր փոխարեն որոշում կայացնեն: Նոր Հայաստանում որոշում կայացնողը միայն ժողովուրդն է իր հավաքական կամքով:
 
Հայկ Կոնջորյան. 2018-ին տեղի ունեցած ամենակարեւոր բանը ժողովրդի իշխանության հաստատումն է: Ժողովուրդը հեռացրել է այն իշխանությանը, որը լեգիտիմ չէր:
 
Անի Սամսոնյան. Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց պաշտոնական ներկայացուցչի դեմքով տարածում են ատելություն, զրպարտություն, թունավորում են քաղաքական միջավայրը, պղծում են այս երկրի վարկանիշը, իրավունք չունեն լինելու ՀՀ պաշտոնյա, խոսել մեր երկրի անունից եւ կառավարել Հայաստանի ապագան: Բոլորին մաղթում եմ համբերություն, զսպվածություն եւ ողջախոհություն:
 
Կարեն Սիմոնյան. Յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ նրա ներկայացուցիչ պետք է հավատա այն առաքելությանը` հանուն որի իրենք եկել են քաղաքական ասպարեզ: Ուժեր կան, որոնց առաքելությունը եւ նպատակը հեղափոխություն իրականացնելն է: Երբ 2015-ին ստեղծվում էր «Լուսավոր Հայաստանը», մեր հիմնական նպատակներից էր միջավայրի բարելավումը՝ հիմքում ունենալով կրթական համակարգի բարեփոխումները:

Մխիթար Հայրապետյան. Ինչպես նախկինում, այսօր էլ ունենք բավարար չափով կամք ու համարձակություն խոսելու թե՛ մեր սխալներից, թե՛ մեր բացթողումներից, բայց սրանք սխալներ են, որոնք հետապնդում են ցանկացած իշխանության բոլոր ժամանակներում եւ ամենուր:

Արտակ Մանուկյան. Երբ նայում ենք 2020 եւ 2021 թթ., տեսնում ենք, որ ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունը եւ կտրոնների քանակը ինչպես հանրապետությունում, այնպես էլ Երեւանում աճել են: Մարզերում աճել են ավելի շատ: Սա պայմանավորված է ինչպես մարզերում աշխուժացմամբ, այնպես էլ ավելի առաջանցիկ տեմպերով՝ մարզերում ստվերայնության կրճատմամբ եւ այն հարկային դաշտ տեղափոխելով:

Արման Բաբաջանյան. Այս իրավիճակում, պարոն վարչապետ, չափազանց էական է 44-օրյա պատերազմի սկզբնավորման ընթացքի եւ հայտնի հայտարարության ամբողջ ժամանակահատվածի վերլուծությունը: Բացահայտեք ու կհասկանաք աշխարհաքաղաքական դերակատարներից յուրաքանչյուրի դերը: Տքնաջան աշխատանքի կարիք կա Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման հարցում: Մենք ամեն անգամ շարունակում ենք պաշտպանել Մինսկի խմբի կարեւորությունը, իսկ Ադրբեջանում չկա այդ հասկացությունը, ինչը մտահոգիչ է: Այս աշխատանքը պետք է համակարգել Ռուսաստանի հետ, որն այս խնդրում ունի առաջնային մանդատ:

Գեւորգ Գորգիսյան. Այս ընտրությունը լինելու է խղճի եւ պատասխանատվության ընտրություն: Յուրաքանչյուր ընտրության գործիքն ուշադրությունն է: Մենք մեր ուշադրությամբ ենք ընտրում այն մտքերն ու որոշումները, որոնք կառուցելու են այն ապագան, որտեղ ապրելու ենք մենք եւ մեր երեխաները: Ուրեմն, մեր ընտրության առաջին քայլը պատասխանատվություն ստանձնելն ու ընտրության գնալն է լինելու:

Վահագն Ալեքսանյան. Ուզում եմ մեր քաղաքացիներին ասել, որ, այո՛, Հայաստանում  ապագա կա: Այդ ապագայում Հայաստանը կառուցվող ճանապարհների ու դպրոցների երկիր է, այլ ոչ թե ատկատների ու մասնավորեցվող, հետո էլ ինչ-որ օբյեկտ դարձող մանկապարտեզների: Այդ ապագայում Հայաստանի քաղաքացին երկրի տերն է ու ոչ թե ունեզրկման, հարստահարման ու ստորացման մատերիալը: 
  
Բաբկեն Թունյան. Հայաստանում աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը եւ վերստանալ հասարակության վստահության քվեն: Այդ առումով լավ առիթ է՝ հասկանալու, թե ինչ ենք արել այս 2-3 տարիների ընթացքում: Մենք այստեղ եկել ենք աշխատելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Այստեղ ոչ մեկը չի եկել իր բիզնեսի համար հարմար տանիք ապահովելու կամ կապեր ստեղծելու համար: Այստեղ բոլորն աշխատում են իրենց հետ առնչվող ոլորտներում որեւէ քայլ առաջ կատարել, որ մենք ունենանք այն երկիրը, որի մասին միշտ երազել ենք: Մարդիկ դա շատ լավ հասկանում են:

Աննա Կոստանյան. Եզակի դեպք է, երբ ծնողները, գիտակցելով իրենց իրավունքները, ուսումնասիրելով օրենքները, հետամուտ են լինում եւ փորձում պարզել իրենց երեխայի խախտված իրավունքները, թե ի՞նչ քայլերով կարող են օգնել երեխային՝ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցներին դիմելով: Սակայն, դպրոցի, դատավորների, Հարկադիր ծառայության, Ոստիկանության, Դատախազության, ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անգործության եւ ոչ կոմպետենտ մոտեցման պատճառով ստեղծվել է բյուրոկրատական կծիկ, որը զրկում է երեխային ուսումից: Այսպիսին է իրավիճակը, երբ խոսում ենք կրթական բարեփոխումների մասին:


10.05.2021
«Խորհրդարան 1918-1920». Գաղթե՞լ, թե չգաղթել՝ հավերժ հարց հայերի համար
Թուրքական ուժերի կողմից Ղարաքիլիսայի գրավումից հետո Հայոց ազգային խորհուրդը կոչ արեց ժողովրդին մնալ իր տեղում եւ չգաղթել: Նկարագրելով գաղթականների դաժան կեցությունը՝ Ազգային խորհուրդը հորդորեց ժողովրդին չվախենալ թշնամուց եւ ոչ մի տեղ չհեռանալ իրենց տներից:   «Տաճիկները գրաւել են Ղարաք...

10.05.2021
Վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրեց Լիլիթ Մակունցը
Ելույթ ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից՝ Լիլիթ Մակունցը նշեց. «Քիչ անց մենք խորհրդարանում քվեարկելու ենք, որի արդյունքում Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի, եւ հունիսին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իհարկե, խորհրդարանը շարունակելու է իր գործունեությունը, բայ...

10.05.2021
Վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելիս Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ այս գործընթացն առանց այլընտրանք գործընթաց չէ, այն փոփոխության հնարավորություն ունի: «Այս գործընթացն իր հնարավորություններով պետք է կապիտալիզացնել, այլապես անիմաստ կդառնա երկիրն այս վիճակում ընտրություն...

10.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ի հատուկ նիստում հանդես եկավ եզրափակիչ ելույթով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմադիրների կողմից իրենց թիմին վերագրվող սկզբունքայնությունը չպահպանելուն եւ քաղաքական մեծամասնության դերում այլ գործելաոճ ունենալուն: «Բոլոր հարցերում եղել ենք ...

10.05.2021
Կայացավ վարչապետի ընտրության քվեարկությունը
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում խորհրդարանը 76 ձեռնպահ, 1 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: ԱԺ նա...

10.05.2021
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյ...

10.05.2021
Խորհրդարանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Մերի Գալստյանը, Սոնա Ղազարյանը մայիսի 10-ին հանդիպեցին Հայաստան ժամանած ՖԽՎ պատվիրակության անդամների հետ: Հովհաննես Իգիթյանը բարձր գնահատեց պատվիրակ...

10.05.2021
Խորհրդարանում կներկայացվեն Շուշեցի հայազգի ճարտարապետների ստեղծագործությունները
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մայիսի 11-ին` ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ծնունդով Շուշեցի հայազգի ճարտարապետների գործունեությունը ներկայացնող նյութերի ցուցադրությունը: Առանցքում այն ստեղծագործություններն են, որոնց իրականացմամբ Բաքուն  գավառակ...

10.05.2021
Սոֆիա Հովսեփյանի հարցը Նիկոլ Փաշինյանին պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների ճակատագրի վերաբերյալ
Մայիսի 10-ին ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր:   ...

10.05.2021
Մխիթար Հայրապետյանի հարցը Նիկոլ Փաշինյանին արդարադատության եւ դատաիրավական համակարգի վերաբերյալ
Մայիսի 10-ին ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր:       ...

10.05.2021
Մաթեւոս Ասատրյանի հարցը Նիկոլ Փաշինյանին արտաքին պարտքի վերաբերյալ
Մայիսի 10-ին ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր:   ...

10.05.2021
Արման Բաբաջանյանի հարցը Նիկոլ Փաշինյանին արդարադատության, դատաիրավական համակարգի, Մարտի 1-ի գործով ՍԴ որոշման մասին
Մայիսի 10-ին ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր:   ...

10.05.2021
Թագուհի Թովմասյանի հարցը Նիկոլ Փաշինյանին Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին գտնվող օբյեկտների վերաբերյալ
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի  թեկնածությունը:       ...

10.05.2021
Տաթեւիկ Հայրապետյանի հարցը Նիկոլ Փաշինյանին Արցախյան հիմնահարցի ու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի  թեկնածությունը:           ...

10.05.2021
Արկադի Խաչատրյանի անդրադարձը Covid 19-ը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանը
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի  թեկնածությունը:       ...

10.05.2021
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը Նիկոլ Փաշինյանին ընտրատեղամասերում ձայների հաշվարկի մասին
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի  թեկնածությունը:       ...

10.05.2021
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցը Նիկոլ Փաշինյանին կառավարման երեք տարիների ձեռքբերումների եւ բացթողումների մասին
Մայիսի 10-ին ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր:           ...

10.05.2021
Ազգային ժողովը գումարեց հատուկ նիստ
Մայիսի 10-ին ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ ...

10.05.2021
Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսեց առաջիկա ընտրությունների մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 10-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ ընտրապայքարի հետագա ընթացքին, դրա վերաբերյալ տարբեր վերլուծություններին վերաբերող հարցին: «Դուք, որ երրորդ ճանապարհ եք առաջարկում, մտավախություն չունե՞ք, որ դուրս եք մնալու պա...

10.05.2021
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընտրվելու դեպքում կոալիցիա չի կազմի Նիկոլ Փաշինյանի հետ». Էդմոն Մարուքյան
Մայիսի 10-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս պահին միակ ուժն է, որը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում չի կազմելու կոալիցիա Նիկոլ Փաշինյանի հետ:       ...

10.05.2021
Խորհրդարանական ճեպազրույցներին «Իմ քայլը» խմբակցությունից մասնակցեցին Վլադիմիր Վարդանյանը եւ Համազասպ Դանիելյանը
Մայիսի 10-ին տեղի ունեցած ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ  անցած շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ցավոք չի նախատեսում որեւէ կանոնի փոփոխություն հունիսի 20-ի ընտրությունների հա...

10.05.2021
«Մայիսի 9-ը մեր կյանքում մշտապես եղել է, կա ու կմնա տոն». Վլադիմիր Վարդանյան
Մայիսի 10-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Մայիսի 9-ի խորհրդին: «Մայիսի 9-ը մեր կյանքում մշտապես եղել է, կա ու կմնա տոն: Անցած տարին բավականին բարդ էր յուրաքանչյուրի համար: Պետք չ...

10.05.2021
«Իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը». Վլադիմիր Վարդանյան
Մայիսի 10-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի այն հայտարարությանը, որ իրենք առաջիկա ընտրություններում հաղթելու են, իշխանությունը պարտվելու է: Ըստ Վարդանյանի` իշխանությանը կարող է հեռա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am