National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում
1 / 1

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ի հատուկ նիստում հանդես եկավ եզրափակիչ ելույթով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմադիրների կողմից իրենց թիմին վերագրվող սկզբունքայնությունը չպահպանելուն եւ քաղաքական մեծամասնության դերում այլ գործելաոճ ունենալուն:

«Բոլոր հարցերում եղել ենք հավատարիմ մեր սկզբունքներին»,- հայտարարեց Փաշինյանն ու հիշեցրեց կարեւորի մասին՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ժողովրդին:

«Այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, ժողովրդի ամենամեծ հաղթանակն է, արժեքների ամենամեծ հաղթանակն է, բարոյականության ամենամեծ հաղթանակն է, Հայաստանի Հանրապետության ամենամեծ հաղթանակն է եւ ապագայի ամենամեծ հաղթանակն է»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավաստելով՝ որեւէ մեկը չկասկածի` ապագա կա, կա ապագա: