Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԱՀԿգլխավոր քարուղար Յան Կուբիշի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին շփումներն ու համագործակցությունը եւ քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ու կարեւորություն ունեցող հարցեր: Պարոն Կուբիշը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համապատկերում` կարեւորեց սահմանադրական փոփոխությունները եւ ընտրական օրենսգրքի ընդունումը` փորձագետների առաջարկների քննարկումով եւ ԵԱՀԿ աջակցությունը խոստացավ այդ գործընթացներում: Նա ներկայացրեց նաեւԵԱՀԿ-ում նախատեսվող բարեփոխումների հարցը, որին ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը կողմ է բոլոր այն բարեփոխումներին, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ԵԱՀԿ գործունեությունը: Պարոն Կուբիշի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ ԼՂ հարցին` նշելով, որ Հայաստանը կողմ է հարցի խաղաղ բանակցություններով կարգավորմանը եւ այդ կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ շրջանակներում, քանի որ հենց այդ կառույցում են լավագույնս պատկերացնում հարցի պատմությունն ու առանձնահատկությունները: Կարեւորվեցին երկու նախագահների հանդիպումներն ու բանակցությունները եւ ԼՂ ժողովրդի մասնակցությունը բանակցային գործընթացին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Էլսի Հասթինգսի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցության առնչվող հարցեր, այս շրջագծում կարեւորվեց ժողովրդավարական բարեփոխումների եւ եվրաինտեգրման խորացումը: Կարեւորվեցին ԵԱՀԿ ԽՎ եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ կոնկրետ ծրագրերի իրականացումը` երեք հիմնական ուղղություններով` առաջին` Հայաստանում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին ԵԱՀԿ շարունակական աջակցություն, երկրորսդ` փորձի փոխանակում եւ տեղեկատվության փոխանակում ԱԺ մշտական հանձնաժողովների եւաշխատակազմերի համար, եւ երրորդը` պայմանավորվածություն ձեռք բերվեց ԵԱՀԿ ԽՎ հովանու ներքո` ՀՀ խորհրդարանի տասնհինգամյակի առիթով խորհրդարանական միջազգային կոնֆերանսի անցկացման մասին: Առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Էլսի Հաստինգսի այցը Հարավային Կովկաս, նաեւ Հայաստան:
Վիեննայի քաղաքապետարանում տեղի ունեցավ շտապօգնության ավտոմեքենայի նվիրատվության արարողություն: Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնելով Վիեննայի քաղաքապետարանին նման կարեւոր ու օգտակար օգնության համար` ընդունելով մեքենայի բանալին, ասաց, որ այդ մեքենան կուղարկվի Հայաստանի մարզային հիվանդանոցներից մեկին` ապահովելու համար բնակչության հրատապ բուժսպասարկումը գյուղական շրջաններում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց օգնությունը հետագայում շարունակելու մասին:
Ավստրիայի զբոսաշրջության եւ մենեջմենտի բարձրագույն դպրոցում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի բուհական համակարգում զբոսաշրջության բնագավառում ավստրիական նոր տեխնոլոգիաները ներդնելու մասին: Այս կապակցությամբ առաջիկայում տեղի կունենան փոխադարձ հանդիպումներ եւ քննարկումներ:
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկա փոխայցերի վերաբերյալ, ինչպես նաեւ որոշվեց առաջիկայում ակտիվացնել հայ-վրացական միջխորհրդարանական մշտական հանձնաժողովի գործունեությունը:
ԵԱՀԿ Գերմանիայի պատվիրակության ղեկավար հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական միջխորհրդարանական կապերը ակտիվացնելուեւ միջազգային կառույցներում համագործակցության խնդիրները:
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի Ավստրիա պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաեւ հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հուբերտ Հռաբչիկի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Գյումրիի մեկական հիվանդանոցում բացել դիաբետիկ կենտրոն, ինչպես նաեւ վերապատրաստել բուժաշխատողների Գյումրիից:
Ավստրիայի առողջապահության նախարարությանը կհանձնվի Հայաստանի մարզային հիվանդանոցներին անհրաժեշտ բուժսարքավորումների կարիքների ցանկը, պայմանավորվածություն ձեռբերվեց, որ մարզային հիվանդանոցների կարիքները հնարավորության սահմաններում կբավարարվեն:
Օրվա ընթացքում նախատեսված է հանդիպում նաեւ Ավստրիայի հայ համայնքի անդամների եւ Մխիթարյան միաբանության անդամների հետ:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Ավստրիա լայնորեն լուսաբանվեց ավստրիական լրատվամիջոցներով` հրապարակումներ եղան թերթերում:
Փետրվարի 25-ին պատվիրակությունը վերադարձավ Երեւան: