|
|
22.10.2005
Հաշմանդամները հասարակության լիիրավ անդամն են
Հոկտեմբերի 22-ին կայացավ ՀՀ ԱԺ նախագահին առընթեր հաշմանդամների հարցերի խորհրդի նիստը:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ խորհրդի կազմավորման գործում մեծ է եղել ԱԺ վաղամեռիկ պատգամավոր Արտակ Առաքելյանի դերը եւ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվել եւհաշմանդամների հարցեր են լուծվել նրա աջակցությամբ: Խորհրդի նիստի օրակարգում էր նոր համակարգող ընտրության հարցը եւ
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկով ՀՀ ԱԺ նախագահին առընթեր հաշմանդամների հարցերով խորհրդի համանախագահներ ընտրվեցին «Փարոս» հ/կ նախագահ Սուրեն Օհանյանը եւ «Փյունիկ» հ/կ նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Պարոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 2006 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հաշմանդամներին հատկացվող գումարների աճ` 660 մլն դրամէ հատկացվել հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, տեխնիկական միջոցներով ապահովելու համար, 20 տոկոսով կավելանա հաշմանդամների կենսաթոշակը, 1000 օրինակ տպաքանակով գիրք է տպագրվել կույրերի համար, նախատեսվում է այդ տպաքանակը հասցնել 3500-ի:Ըստ Արթուր Բաղդասարյանի` հաշմանդամների հիմնախնդրների լուծմանը նպատակաուղղված սոցիալական հատկացումներն ունեն կարեւոր նշանակություն: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ 2006 թ. Հայաստանում կբացվի հաշմանդամների ուսուցման եւ վերապատրաստման հանրապետական կենտրոն, որը հնարավորություն կտա հաշմանդամ երեխաներին ծանոթացնել նոր տեխնոլոգիաների հետ` հնարավորություն ընձեռելով նրանց մրցունակ դառնալ եւ աշխատանք գտնել աշխատաշուկայում: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հաշմանդամների կողմից բազմաթիվ դիմումներ ու նամակներ են ստացվել. խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի հաշմանդամներին հուզող խնդիրների լուծմանը: Առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հաշմանդամների զբաղվածության խնդիրներով: Խումբը կարող է նաեւ անհրաժեշտության դեպքում համապատասխան օրենսդրությամբ աջակցության առաջարկ ներկայացնել: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ըստ ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածության` մի քանի կույր երիտասարդներ կրթվելու են ԱՄՆ-ում եւ վերադառնան աշխատելու: Արթուր Բաղդասարյանը կարեւորեց 24 համակարգչային կենտրոնների աշխատանքըմայրաքաղաքում եւ հանրապետության բոլոր մարզերում, որտեղ համակարգչային կրթություն են ստանում հաշմանդամները, փախստականներն ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:
Օրակարգում ընդգրկված` Հայաստանում հաշմանդամների մասնագիտական վերապատրաստման եւ արհեստագործության ուսումնական կենտրոն ստեղծելու հարցը ներկայացրեց կրթության եւ գիտության նախարարության արհեստագործության եւ միջին մասնագիտական կրթության բաժնի վարիչ Սամվել Պիպոյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանում ապրող 113.000 հաշմանդամները պետության հոգածության կարիքն ունեն` մատնանշելով, որ
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին»
օրենքը էական փոփոխություն է մտցրել ոլորտում: Պարոն Պիպոյանը նշեց, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում եւ արհեստագործական ուսումնարաններում չկան համապատասխան պայմաններ հաշմանդամ երեխաների ուսումը կազմակերպելու համար: Սամվել Պիպոյանն ասաց, որ ԱԺ նախագահի եւ կրթության ու գիտության նախարարի քննարկումների ժամանակ կարեւորվել է հաշմանդամների վերապատրաստման եւ արհեստագործական ուսումնական կենտրոնի ստեղծումը: Ըստ նրա` այդ կենտրոնը պետք է ստեղծվի հաշմանդամների վերապատրաստման եւ կրթության հարցերում մասնագիտացած հատուկ դպրոցների բազայի վրա: Պարոն Պիպոյանը գտնում է, որ հաշմանդամ երեխաներին պետք է ինտեգրել առողջ երեխաների հետ` մատնանշելով նաեւ հարցի բարդությունները: Հաշմանդամ եւ մտավոր հետամնաց երեխաների համար պետք է մշակվեն հատուկ կրթական ծրագրեր:
Կենտրոնի նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշումն է,մասնագիտական կրթության, հոգեւոր ու
ֆիզիկական զարգացման պահանջների բավարարումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական, կրթական չափորոշիչներին համապատասխան նախնական մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումը, ազգային եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ձեւավորումը:
Հաշմանդամների զբաղվածության հարցերը ներկայացրեց «Փարոս» հ/կ նախագահ Սուրեն Օհանյանը: Նա տեղեկացրեց, որ ըստ նախարարության հաշվարկների` հանրապետությունում հաշմանդամների զբաղվածությունը կազմում էութ տոկոս, որը մտահոգության առիթ է տալիս: Վերը նշված կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա բարձրացնել զբաղվածության աստիճանը:
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի կիրարկման մասին խնդրին անդրադարձավ «Հույսի կամուրջ» հ/կ անդամ Շուշան Մաթեւոսյանը` կարեւորելով գնահատման կենտրոնների ստեղծումը եւ գնահատման չափորոշիչների ստեղծման անհրաժեշտությունը:
«Փյունիկ» հ/կ նախագահ Հակոբ Աբրահամյանը խոսեց հաշմանդամային սպորտի զարգացմանանհրաժեշտության մասին` առաջարկելով 2006-ի պետբյուջեի նախագծում24 մարզաձեւերի շարքում հատկացում ներառել նաեւ հաշմանդամային սպորտի համար: Աժ նախագահը խոստացավ աջակցել այդ հարցով:
Սահմանադրական բարեփոխումներին անդրադարձավ Վահե Առաքելյանը` նշելով, որ հանրաքվեով սահմանադրության փոփոխության դեպքում համապատասխան փոփոխություններ են կատարվելու նաեւ այլ օրենքներում` այդ թվում սոցիալական: Նշվեց, որ ժողովրդավարացման ուղին բռնած երկրի ու ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունի Սահմանադրության փոփոխությունների գործընթացը: Արմեն Ալավերդյանը առաջարկեց, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության ընթացքում ժամանակ հատկացվի նաեւ հաշմանդամներին` հեռուստաեթերից խոսելու իրենց խնդիրների մասին: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ արեց հաշմանդամներին ակտիվ մասնակցել հանրաքվեին: Խորհր
դի անդամներն առաջարկեցին ընտրատեղամասերում թեքահարթակներ տեղադրել հաշմանդամների համար:
02.12.2005 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Ա...
15.11.2005 Կարեւորվեց համագործակցության խորացումը
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին: Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ դեսպան Նիկոլ...
08.11.2005 Ժողովրդավարության խորացման հեռանկարով
Նոյեմբերի 8-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ Էլսի Հաստինգսին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ դես...
29.10.2005 Հանդիպում խորհրդարանում
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին, որ Հայաստանում են Արմեն...
13.10.2005 ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ Ազգային ժողովին
Հոկտեմբերի 13-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ռոբին Ֆիլիփսը...
08.10.2005 «Հաջողությունը ուղեկցում է լավատեսներին»
Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 8-ինհանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ուսումնական հաստատությունների շրջանավարտնե...
07.10.2005 Լատվիայի նախագահը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովում հյուրընկալվեց Լատվիայի Հանրապետության նախագահ Վայրա Վիկե Ֆրեյբերգան: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Ազգային ժողովի մ...
06.10.2005 Հնդկաստանի փոխնախագահը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Հնդկաստանի փոխնախագահ, Կոնգրեսի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատի հետ:Քննարկումնե...
30.09.2005 Քննարկվեցին համագործակցության հարցերը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ...
20.09.2005 Համագործակցությունը կշարունակվի
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերստին շնորհ...
09.09.2005 Նյույորքյան հանդիպումներ
ԵԽԽՎ նախագահ Ռընե Վան Դեր Լինդենի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին առնչվող խնդիրներ: Վեհաժողովի նախագահը կա...
08.09.2005 Հանդիպումներ Նյու-Յորքում
Սեպտեմբերի 8-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը Նյու Յորքում մասնակցեց Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթնաժողովին: Լիագումար նիստի ը...
07.09.2005 Քաղաքական հանդիպումներ Վաշինգտոնում
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահ Հովարդ Դինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ...
26.08.2005 Ժողովրդավարական զարգացումների շրջագծում
Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչն...
19.08.2005 Երեւան-Լոս Անջելես. քույր քաղաքներ
Օգոստոսի 19-ին Ազգային ժողովի հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամները հանդիպեցին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Էրիկ Գարսեթիի հետ: Նա ժամանել...
16.08.2005 Հայ-հնդկական կապերի խորացման քայլեր
Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Դիպակ Վոհրային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին...
07.07.2005 «Մենք միշտ կհիշենք ձեզ մեր աղոթքներում»
Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցու առաջնորդ Ֆրենկ Գրիսուոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մաս...
29.06.2005 Կկառուցվեն եւս 100 բնակարաններ
Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հաբիթաթի «Ջիմի Քարտեր աշխատանքային ծրագրի» ընդհանուր նախագահ Քեն Բենսոնին եւՎաշինգտոնում հայ ...
29.06.2005 Կրճատվող տարածություններ
Հունիսի 29-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Կանադայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստոֆեր Վեստդալին:Հանդիպման ը...
22.06.2005 Առաջին անգամ՝ Հայաստանում
Հունիսի 22-ին Ազգային ժողովում Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի` Ստորտինգի նախագահ Յորգեն Կոսմոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, որի...
01.06.2005 Կարեւորվեցին հայաստանյան բարեփոխումները
Հունիսի 1-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմենին: Նրա խնդրանքով Աժ նախագահը իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդ...
23.05.2005 Պաշտոնական այցը սկսվեց Բրյուսելից
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Բենիլյուքսի երկրներ սկսվեց Բելգիայից: Մայիսի 23-ին Բրյուսելում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի ...
10.05.2005 «Տխուր եմ, որ հեռանում եմ Հայաստանից»
Մայիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեին`առաքելության ավարտի կապակցությ...
29.04.2005 Հանդիպումներ Թբիլիսիում
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Թբիլիսիում հանդիպեց Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ եւ նրան փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամե...
26.04.2005 Կքննարկվի հարցերի լայն շրջանակ
Ապրիլի 26 -ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեին:Հանդիպման ընթացք...
23.04.2005 «Հայաստանը միշտ ձեր կողքին է»
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների: Հանդիպմանը ներկա էին Աժ պատգամավորներ Լեւոն Մկրտ...
01.04.2005 «Հայաստանը միշտ կմնա իմ սրտում»
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովին` դեսպանական առաքելության ավար...
18.03.2005 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Մարտի 18-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ եր...
11.03.2005 Հանդիպում խորհրդարանում
Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի հարցերով տնօրեն Ռոբերտ Նեսսի հետ: Հանդիպմանը մասնակցում է...
26.02.2005 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ...
25.02.2005 Ավարտվեց ԱԺ նախագահի այցը Ավստրիա
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԱՀԿգլխավոր քարուղար Յան Կուբիշի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին շփումներն ու հ...
23.02.2005 Հանդիպումներ Վիեննայում
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր ԲաղդասարյանըՎիեննայում հանդիպեց Վիեննայի երկրամասային խորհրդարանի փոխնախագահ Էրիկա Շտուբենֆոլի հետ, որ նաեւ սոցիալ...
22.02.2005 Հանդիպումներ Ֆորարլբերգում
Ավստրիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 21-ին Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասում ՀՀ ԱԺ նախագահԱրթուր Բաղդասարյանը հանդիպեց Ֆիլդկիրխի երկրամասային...
11.02.2005 Հանդիպում խորհրդարանում
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի կույրերի միավորման նախագահության անդամներին: Հանդիպման առանցքում կույր հաշմանդամնե...
10.02.2005 ԱԺ նախագահը շնորհեց դասային աստիճաններ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 1...
04.02.2005 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Փետրվարի 4-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ ...
03.02.2005 Հայտարարություն
Հավատարիմ մնալով խորհրդարանական համագործակցության ոգուն, ափսոսանք հայտնելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման փուլում համաձայնության ...
03.02.2005 Քաղաքական քննարկում Ազգային ժողովում
Ինչպես տեղեկացվել էր` «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները դիմել էին ՀՀ ԱԺ նախագահին` ներկայացնելով իրենց առաջարկությունները սա...
28.01.2005 Պարգեւներ տոնի օրը
Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Հ...
|