Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարության շրջանակներում ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը երկկողմանի հանդիպումներ ունեցավ Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի հետ:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 15-ամյակի տոնակատարության շրջանակներում` Երեւան ժամանած ԵԽԽՎ փոխնախագահ Բեռնար Շրայներին:
Խորհրդարանի նախագահը պարոն Շրայներին իրազեկեց Հայստանում կատարվող բարեփոխումների մասին` մասնավորապես ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ժամանակացույցի համաձայն` սահմանադրության փոփոխությունների գործընթացի, նոյեմբերի 27-ին նշանակված հանրաքվեի, որոնց նպատակը Հայաստանի քաղաքական ու տնտեսական առաջընթացն է: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ժողովրդավարացման գործընթացներում մեծ է եվրոպական կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը:
Պարոն Շրայները ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի անունից շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովին` եվրաինտեգրմանճանապարհին կատարված քայլերի համար, որոնք նպաստում են ժողովրդավարության խորացմանը եւ հաջողություններ մաղթեց սահմանադրության փոփոխությունների ընդունման գործընթացում, որը մի քայլ առաջ կտանի Հայաստանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանի այլ զարգացումներին առնչվող հարցեր:
Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Մարկու Կոսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆիննական միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրներ: Պարոն Կոսկին գլոբալացվող աշխարհում կարեւորեց միջպետական ու միջխորհրդարանական կապերի զարգացումը, որոնք հնարավորություն են տալիս միմյանց աջակցել ու նպաստել բարեկեցության բարձրացմանը: 2006-ին նշվում է Ֆինլանդիայի խորհրդարանի 100-ամյակը եւ պարոն Կոսկին Աժ նախագահին հրավիրեց Հելսինկի: Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահը առաջին անգամ է Հայաստանում եւ նրա գնահատմամբ` Հայաստանում զարգացումները տպավորիչ են, իսկ քաղաքական կայունությունը ներդրումների ու տնտեսական զարգացման լավ հնարավորություններ է ստեղծում երկրի համար:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց գործարար համագործակցության զարգացումը եւ նշեց, որ ֆիննական օրենսդրական փորձը կարող է օգնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին:
ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ Վալենտին Կուպցովի եւ Դաշնության խորհրդիփոխնախագահ Ալեքսանդր Տորշինիհետ հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրները: Նրանք Աժ նախագահին փոխանցեցին ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի եւ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի շնորհավորանքները: Հայաստանի խորհրդարանի 15-ամյակը կարեւորվեց իբրեւ հետխորհրդային տարածքի երկրներում կարեւոր հասարակական-քաղաքական իրադարձություն, որ ամփոփում է մինչեւ այժմ անցած ճանապարհը: Անդրադառնալով սահմանադրության հանրաքվեին` կողմերն այն գնահատեցին իբրեւ Հայաստանի համար կարեւորագույն քաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն: Նշվեց, որ առաջիկայում տեղի կունենա միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետաձգված նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջռեգիոնալ համագործակցության ընդլայնման խնդիրները, 2006-ին համատեղ կոնֆերանսի անցկացման հնարավորությունները:
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեիլ Մաճավարիանին Աժ նախագահին փոխանցեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի ողջույններն ու շնորհավորանքները եւ նշեց, որ հայ խորհրդարանականների նախաձեռնությունը փոխանցելու է Վրաստանին, որի խորհրդարանը եւս բոլորում է իր 15-ամյակը եւ ճիշտ կլինի, եթե այն նշվի:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը եւ հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադարձ եղավ աբխազական երկաթուղու վերագործարկմանը, որիհամար կարեւորվեց ռուս-վրացական-հայկական համատեղ քննարկման անցկացումը, եւ Կարս-Գյումրի երկաթուղագծի վերագործարկմանը, որը պատրաստ է աշխատելու եւ Հայաստանը շրջանցող նոր երկաթուղագծի շինարարությունը տարածաշրջանային համագործակցությանը չնպաստող փաստ է դառնալու: Խորհրդարանի նախագահը կարեւորեց Սամցխե-Ջավախքում իրականացվող սոցիալական կոնկրետ ծրագրերը, եւ նշեց, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտն անել այդ ծրագրերի իրականացման համար: Պարոն Մաճավարիանիի խնդրանքով` Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին, երկուստեք կարեւորվեց դրանց բարեփոխումների խորացումըՀարավային Կովկասում կայունության ու համագործակցության զարգացման համար:
Տաջիկստանի խորհրդարանի փոխնախագահ Ուբայդուլո Դովլաթովը եւս առաջին անգամ է Հայաստանում եւ նրա գնահատմամբ` 5000-ամյա պատմություն ունեցող ժողովրդի համար զարգացման ու առաջընթացի լավ հնարավորություններ են ստեղծվել: Պարոն Դովլաթովը նշեց, որ խաղաղության հաստատումից հետո Տաջիկստանում եւս տնտեսական զարգացման հնարավորություններ են ստեղծվել եւ երկրում բնակվող 30000 հայերը լիարժեքորեն ներգրավված են այդ գործընթացներում:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց հայ-տաջիկական միջխորհրդարանական կապերի հաստատումը եւ Տաջիկստանի խորհրդարանի նախագահին հրավիրեց Հայաստան` նշելով, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է հայ-տաջիկական պատգամավորական բարեկամության խումբ:
Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Գեորգիոս Սուրլասի հետ հանդիպման ժամանակ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ մեծ կարեւորություն է տրվում հայ-հունական հարաբերությունների զարգացմանը, երկկողմ քաղաքական, տնտեսական, գիտամշակութային կապերի խորացմանը: Պարոն Սուրլասը, հիմք ընդունելով հայ-հունական դարավոր կապերն ու ճակատագրի, պատմության զուգորդումները, կարեւորեց նոր որակով հարաբերությունների շարունակումը եւ նշեց, որ պատգամավորական բարեկամության խմբերը կարող են դրան իրենց նպաստը բերել: Հունաստանի պատվիրակության կազմում է Ուղղափառների խորհրդարանական վեհաժողովի անդամ Նիկոպուլոսը, նա եւս ԽՎ-ի անունից իր շնորհավորանքները փոխանցեց Աժ նախագահին: Քննարկվեց 2006-ին Հայաստանում` իբրեւ քրիստոնեությունըպետական կրոն առաջինն ընդունած երկիր, քրիստոնեական երկրների վեհաժողով անցկացնելու հարցը, որին աջակցելու պատրաստակամություն հայտնեց Աժ նախագահը:
Նորվեգիայի խորհրդարանի փոխնախագահ Ինգե Լոննինգի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-նորվեգական միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող խնդիրներ: Պարոն Լոնինգը նշեց, որ Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ձեւավորվել է նոր կառավարություն, ընտրվել է խորհրդարանի նոր նախագահ: Արտաքին քաղաքականությունը, սակայն, մնում է նույնը` եւ Նորվեգիան պատրատակամ է հարաբերությունները զարգացնել Հայաստանի հետ:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Նորվեգական խորհրդիաջակցությունը Հայաստանաբնակ փախստականներին ու աղետի գոտուն եւ նշեց, որ Նորվեգիան Հայաստանի համար զարգացման լավ օրինակ է:Երկուստեք կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքը: Պարոն Լոնինգը առաջարկեց նաեւ միջկուսակցական համագործակցության տարբերակը, որը սիրով ընդունվեց: Նշվեց նաեւ, որ 2007-ից, ստորագրված հուշագրի համաձայն, կգործի Հարավային Կովկասի խորհրդարանական վեհաժողովը, որը կարող է համագործակցել Հյուսիսային երկրների խորհրդարանական վեհաժողովի հետ:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Բեռնար Պիրասի եւ սենատոր Ամբրուազ Դյուպոնի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերին: Պարոն Պիրասը Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի ողջույնները փոխանցեց եւ իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարությունից` նշելով, որ գաղափարն արդեն խոսուն է եւ նշանավորում է Հայաստանի անցած բարդ ու դժվարին ճանապարհը: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց հայ-ֆրանսիական խորհրդարանական կապերի զարգացումը` Հայաստանի եվրաինտեգրման գործընթացների առումով: Հանդիպման ընթացքում քննարկվեց 2006-ին Հայաստանում Ֆրանսիայի Սենատի հովանու ներքո եվրաինտեգրման հարցերին նվիրված համաժողովի անցկացման հնարավորությունը` Հայաստանում Ֆրանսիայի տարվա շրջանակներում:
Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի հետքննարկվեցին հայ-բելառուսական խորհրդարանական կապերի խորացման հարցերը: Պարոն Կոնոպլյովը պաշտոնական այցով խորհրդարանի նախագահին հրավիրեց Մինսկ: Նշվեց, որ հաջողությամբ գործում է հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: Քննարկվեց նաեւ միջազգային կառույցներում փոխգործակցության խնդիրը: Պայմանավորվածություններ ձեռքբերվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում բելառուսական փորձի փոխանակման մասին: Պարոն Կոնոպլյովը հաջողություններ մաղթեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում` վստահություն հայտնելով, որ Հայաստանը եւս մի քայլ կանի դեպի առաջ:
Չինաստանի համաչինական ժողովրդական ժողովի Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Հո Իբինի հետ հանդիպման առանցքում հայ-չինական կապերն էին: Պարոն Հո Իբինը նշեց, որ պատվիրակությունների փոխանակությունը նպաստում է միջպետական ու միջխորհրդարանական կապերի խորացմանը: Իբրեւ համագործակցության առաջնահերթությունների երկկողմանիորեն նշվեցին արդյունաբերության, գյուղատնտեսության ու գիտակրթական ոլորտները: Կարեւորվեց նաեւ միջկուսակցական կապերի հաստատումը: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդգծելով հայ-չինական կապերի կարեւորությունը` նշեց, որ չօգտագործված մեծ ներուժ կա եւ տնտեսական ու գիտակրթական ոլոտներում համագործակցությունը լավ հնարավորություններ կբացի: Պարոն Հո Իբինը Աժ նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Պեկին:
Լիտվայի Սաեյմայի փոխնախագահ Չեսլովաս Յուրկենասի հետ հանդիպման ընթացքում կարեւորվեցին փոխհարաբերությունների ակտիվ շարունակումը, պարոն Յուրկենասը ԱԺ նախագահին փոխանցեց Սաեյմայի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի բարեմաղթանքները եւ նշեց, որ 80-ական թվականների վերջին Հայաստանն ու Մերջբալթյան պետությունները դարձան հետխորհրդային տարածքում անկախության ջատագովներ եւ այսօր բոլոր իրավունքներն ունեն հաստատելու իրենց գաղափարների ճշմարտությունը: Հայ-լիտվական պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էգիդիուս Կլումբիսը պատմեց Սաեյմայում բացված 1915 թ. հայոց ցեղասպանության լուսանկարչական ցուցահանդեսի մասին, որը իր շարունակությունը կունենա Կաունասում եւ Լիտվայի այլ քաղաքներում: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց հայ-լիտվական կապերը` եվրաինտեգրման գործընթացներում լիտվական փորձի ուսումնասիրման տեսանկյունից, որը օգտակար է Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու տեսանկյունից:
Լիտվայի Սաեյմայի փոխնախագահ Չեսլովաս Յուրկենասի հետ հանդիպման ընթացքում կարեւորվեցին փոխհարաբերությունների ակտիվ շարունակումը, պարոն Յուրկենասը ԱԺ նախագահին փոխանցեց Սաեյմայի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի բարեմաղթանքները եւ նշեց, որ 80-ական թվականների վերջին Հայաստանն ու Մերձբալթյան պետությունները դարձան հետխորհրդային տարածքում անկախության ջատագովներ եւ այսօր բոլոր իրավունքներն ունեն հաստատելու իրենց գաղափարների ճշմարտությունը: Հայ-լիտվական պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էգիդիուս Կլումբիսը պատմեց Սաեյմայում բացված 1915 թ. հայոց ցեղասպանության լուսանկարչական ցուցահանդեսի մասին, որը իր շարունակությունը կունենա Կաունասում եւ Լիտվայի այլ քաղաքներում: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց հայ-լիտվական կապերը` եվրաինտեգրման գործընթացներում լիտվական փորձի ուսումնասիրման տեսանկյունից, որը օգտակար է Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու տեսանկյունից:
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց խորհրդարանի 15-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ Հակոբ Քասարջյանին եւ Եղիա Ջերեջյանին: Նրանք Աժ նախագահին փոխանցեցին Լիբանանի խորհրդարանի նախագահի շնորհավորանքները եւ բարեմաղթանքները եւ նշեցին, որ խորհրդարանի 15-ամյակը վկայում է ժողովրդավարության խորացումը եւ Հայաստանի հաջողություններն ավելի ակնառու են դառնում` երբ գնահատանքի խոսք են ասում եվրոպական կառույցների ու խորհրդարանների, արեւելքի երկրների երկրների խորհրդարանների ներկայացուցիչները: Տոնակատարությունը կարեւորվեց նաեւ իբրեւ տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապերի հաստատման հնարավորություն, որը իր հերթին նպաստում է Հայաստանի ձայնն աշխարհում ավելի լսելի դարձնելուն:
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության Կամերայի անդամ Վինչենցո Սինիսկալչիին: Նա խորհրդարանի նախագահին փոխանցեց Իտալիայի խորհրդարանի նախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինիի բարեմաղթանքները եւ հայ-իտալական միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու ցանկությունը: Պարոն Սինիսկալչին միջխորհրդարանական կապերը կարեւորեց, քանի որ գիտամշակութային ու առեւտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության զարգացման համար նախեւառաջ անհրաժեշտ են միջխորհրդարանական ամուր փոխհարաբերություններ: Նա փոխանցեց նաեւ պարոն Կազինիի հաջողության ցանկությունները սահմանադրական բարեփոխումների գործընթացին, որոնք Իտալիայում գնահատվում են իբրեւ Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցում առաջաքայլ:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի 15-ամյակին մասնակցության համար եւ վերահաստատեց Իտալիայի Կամերայի նախագահի պաշտոնական հրավերը Հայաստան, որի ընթացքում կքննարկվեն միջպետական ու միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր: